ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 1997 թվականի N 7
քաղ. Երևան
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Էներգետիկայի մասին» օրենքով և հաշվի առնելով բնական գազի տեղափոխման, պահեստավորման և բաշխման համակարգերի անվտանգ շահագործման և բնակչության գազամատակարարումը վերահսկելու անհրաժեշտությունը`
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում բնական գազի վաճառքի հետևյալ առավելագույն սակագները (ներառյալ ավելացված արժեքի հարկը).
| ա) ամսական 10.0 հազար նորմալ խորանարդ մետրը գերազանցող սպառում ունեցող սպառողներին վաճառվող 1000.0 նորմալ խորանարդ մետր բնական գազի համար` 79.1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ բ) բնակչությանը և ամսական մինչև 10.0 հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող մեկ նորմալ խորանարդ մետր բնական գազի համար` 51.0 դրամ: |
2. Ընդունել ի գիտություն, որ`
|
- նշված 51.0 դրամ/ն.խմ սակագնի մեջ հաշվի են առնված գազամատակարարման վերսկսման և կենցաղային գազահաշվիչների ձեռքբերման ու տեղադրման ծախսերը: |
3. Սույն որոշումով սահմանված սակագները ուժի մեջ են մտնում 1997 թվականի սեպտեմբերի 10-ից:
| Ծանոթություն. 1. | Նորմալ խորանարդ մետր բնական գազ - նշանակում է բնական գազի այն քանակը, որը 20օ C ջերմաստիճանի և 760 մմ սնդիկի սյան ճնշման պայմաններում զբաղեցնում է մեկ խորանարդ մետր ծավալ: |
| 2. | Սակագինը սահմանվում է բնական գազի համար, որի որակական ցուցանիշները համապատասխանում են ԳՈՍՏ 5542-87-ին: |
|
ՀՀ էներգետիկայի |
Վ. Մովսեսյան |