ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 2019 թվականի |
թիվ 130 |
քաղ. Մոսկվա |
ՖՈՏՈԽՑԻԿՆԵՐԻ (ԲԱՑԻ ԿԻՆՈԽՑԻԿՆԵՐԻՑ), ԼՈՒՍԱԲՌՆԿԻՉՆԵՐԻ ԵՎ ԼԱՄՊ-ԲՌՆԿԻՉՆԵՐԻ՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 7-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ), սույն որոշմանը համապատասխան, ինքնուրույն որոշում են իրենց տարածքում ֆոտոխցիկների (բացի կինոխցիկներից), լուսաբռնկիչների և լամպ-բռնկիչների (այսուհետ՝ ապրանքներ)՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ամսաթիվն ու կարգը և այդ ամսաթվի մասին ծանուցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ոչ ուշ, քան այն վրա հասնելուց 6 ամիս առաջ։ Ընդ որում, չդրոշմավորված ապրանքների շրջանառության նկատմամբ արգելք չի կարող սահմանվել 2020 թվականի հոկտեմբերի 1-ից շուտ։
(1-ին կետը լրաց. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)
2. Սահմանել, որ՝
դրոշմավորման ենթակա են սույն որոշմամբ հաստատված ցանկում ներառված ապրանքները (այսուհետ՝ ցանկ).
ապրանքների դրոշմավորումն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված բնութագրերին համապատասխանող նույնականացման միջոցներով.
սույն որոշմամբ հաստատված ցանկում ներառված ապրանքների մնացորդների դրոշմավորումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում.
անդամ պետություններն ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի գործունեությունն ապահովելու նպատակով որոշում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ազգային օպերատորներին (ադմինիստրատորներին).
(պարբերությունն ուժը կորցրել է ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
(պարբերությունն ուժը կորցրել է ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
(պարբերությունն ուժը կորցրել է ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
(պարբերությունն ուժը կորցրել է ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
անդրսահմանային առևտրի դեպքում ազգային օպերատորներն ապահովում են անդրսահմանային առևտրի շրջանակներում իրացված դրոշմավորված ապրանքների մասին տեղեկատվության՝ միմյանց հետ փոխանակումը.
անդամ պետությունների փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելին համապատասխան.
մինչև 2021 թվականի հուլիսի 1-ից գաղտնագրային պաշտպանության միասնական եղանակների ներդրումն անդամ պետություններում օգտագործվում են այդ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ սահմանված՝ նույնականացման միջոցների պաշտպանության թվային (այդ թվում՝ գաղտնագրային) և (կամ) պոլիգրաֆիկ եղանակները։ Անդրսահմանային առևտրի շրջանակներում՝ դրոշմավորված ապրանքների տեղափոխման ժամանակ այդպիսի պաշտպանության միջոցները ճանաչվում են այն անդամ պետությունների կողմից, որոնք իրենց տարածքներում ներդրել են ապրանքների դրոշմավորումը.
այն անդամ պետությունները, որոնք իրենց տարածքում սահմանել են դրոշմավորում, ապահովում են նույնականացման միջոցների կրիպտոգրաֆիկ պաշտպանությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում կրիպտոգրաֆիկ պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ին կետին համապատասխան։
(2-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138, խմբ., փոփ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
3. Հաստատել կից ներկայացվող՝
նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը.
ապրանքների նույնականացման միջոցների բնութագրերը, ապրանքների նույնականացման միջոցներում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, այդպիսի նույնականացման միջոցի գեներացման ու զետեղման կարգը.
դրոշմավորված ապրանքների վերաբերյալ այն տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, որոնք փոխանցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև եւ անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող պահանջները
դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնք պարունակվում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում, և որոնց հասանելիությունը սպառողների ու այլ շահագրգիռ անձանց համար ապահովվում է, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրման բաղադրիչի կազմում առկա տեղեկատվական ծառայությունների միջոցով:
(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 130 որոշմամբ |
ՑԱՆԿ
նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ |
Ապրանքի անվանումը |
9006 30 000 0 |
ֆոտոխցիկներ՝ հատուկ նախատեսված ստորջրյա նկարահանումների, աերոլուսանկարահանումների կամ ներքին օրգանների բժշկական կամ վիրաբուժական հետազոտության համար. օբյեկտների զուգահեռ նկարահանումների համար խցիկներ՝ օգտագործվող դատական բժշկության կամ քրեագիտական նպատակներով |
9006 40 000 0 |
ֆոտոխցիկներ՝ պատրաստի լուսանկարի վայրկենական ստացումով |
9006 51 000 0 |
(դիրքը հանվել է ԵՏՀԽ 14.09.21 թիվ 80) |
9006 52 000 1 |
(դիրքը հանվել է ԵՏՀԽ 14.09.21 թիվ 80) |
9006 52 000 9 |
(դիրքը հանվել է ԵՏՀԽ 14.09.21 թիվ 80) |
9006 53 100 0 |
«մեկանգամյա օգտագործման» ֆոտոխցիկներ |
9006 53 800 1 |
փաստաթղթերի պատկերը մանրալուսապատճենահանման ժապավենի վրա ֆիքսելու համար օգտագործվող, միկրոֆիշեր կամ այլ միկրոկրիչներ |
9006 53 800 9 |
այլ |
9006 59 000 1 |
փաստաթղթերի պատկերը մանրալուսապատճենահանման ժապավենի վրա ֆիքսելու համար օգտագործվող, միկրոֆիշեր կամ այլ միկրոկրիչներ |
9006 59 000 9 |
այլ |
9006 61 000 0 |
լուսաբռնկիչներ և լամպ-բռնկիչներ՝ լիցքաթափման («էլեկտրոնային») լուսաբռնկիչներ |
9006 69 000 1 |
այլ լուսաբռնկիչներ և լամպ-բռնկիչներ՝ կոշտ տպատախտակի վրա լույսի լուսադիոդային աղբյուրների հետ օգտագործվող |
9006 69 000 9 |
այլ լուսաբռնկիչներ և լամպ-բռնկիչներ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 130 որոշմամբ |
ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
ապրանքների նույնականացման միջոցների, ապրանքների նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, այդպիսի նույնականացման միջոցի գեներացման ու զետեղման կարգը
(վերնագիրը փոփ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
1. Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան։
2. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 9006 դիրքում (բացառությամբ 9006 91 000 0, 9006 99 000 0 դիրքերում դասակարգվող ապրանքների) դասակարգվող ֆոտոապրանքների դրոշմավորման համար օգտագործվում է նույնականացման միջոց՝ պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը ներկայացված է Data Matrix ձևաչափով երկչափ ստվերագծային ծածկագրի տեսքով, որը պիտանի է մեքենայական ընթերցման համար և ձևավորվել է ԻՍՕ/ՄԷՀ 16022:2006 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Ավտոմատ նույնականացման և տվյալների հավաքման տեխնոլոգիաներ։ Data Matrix ստվերագծային ծածկագրի պայմանանշանների ամբողջության մասնագիր» (ISO/IEC 16022:2006 «Information technology — Automatic identification and data capture techniques — Data Matrix bar code symbology specification») միջազգային ստանդարտի կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)՝ դրան նույնական ազգային ստանդարտի պահանջներին համապատասխան։ Պայմանանշանների այդ եզակի հաջորդականությունը նույնականացման միջոցի վերածելիս պետք է կիրառվի ЕСС 200 պայմանանշանների ամբողջությունը՝ օգտագործելով FNC1 նշանը՝ որպես (AI) GS1 կիրառման նույնականացուցիչների տիպային ձևաչափին տվյալների համապատասխանության հատկանիշ։ Նույնականացման միջոցը ներառում է հետևյալ տվյալները՝
տվյալների առաջին խումբ (կիրառման նույնականացուցիչը (01))՝ առևտրային միավորի գլոբալ նույնականացման համար (GTIN), որը բաղկացած է 14 թվային պայմանանշանից.
տվյալների երկրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչը (21))՝ ապրանքի (ապրանքի փաթեթվածքի) անհատական սերիական համարը, որը կազմված է 20 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (!”%&’* + -./_,:; = <> ?))։ Որպես առաջին պայմանանշան՝ նշվում է այն անդամ պետության նույնականացուցիչը, որտեղ թողարկվել է տվյալ ծածկագիրը (1՝ Հայաստանի Հանրապետություն, 2՝ Բելառուսի Հանրապետություն, 3՝ Ղազախստանի Հանրապետություն, 4՝ Ղրղզստանի Հանրապետություն, 5՝ Ռուսաստանի Դաշնություն)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշան, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի ծածկագիր 29-ը.
տվյալների երրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչը (91)) ունի մինչև 4 պայմանանշան (թվանշաններ, լատինական այբուբենի փոքրատառեր և մեծատառեր) երկարություն։ (նախադասությունը հանվել է ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138) Որպես եզրափակող պայմանանշան տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշան, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29 ծածկագիրը.
տվյալների չորրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչը (92)) բաղկացած է թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից ու մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից և պարունակում է մինչև 44 պայմանանշան։ (նախադասությունը հանվել է ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)
Տվյալների երրորդ ու չորրորդ խմբերն օգտագործվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում կրիպտոգրաֆիկ պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան։
(2-րդ կետը խմբ., փոփ., լրաց. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138, փոփ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
3. Ֆոտոապրանքների նույնականացման միջոցները գեներացվում են անդամ պետությունների՝ ֆոտոապրանքների նույնականացման միջոցներ թողարկողների կամ շրջանառության մասնակիցների կողմից։
4. Ֆոտոապրանքները դրոշմավորվում են սպառողական փաթեթվածքի և (կամ) պիտակի վրա նույնականացման միջոցն այնպիսի եղանակով զետեղելու միջոցով, որը թույլ չի տալիս սպառողական փաթեթվածքից, ապրանքից կամ պիտակից նույնականացման միջոցի հեռացումն առանց վնասումների։
5. Դրոշմավորված ֆոտոապրանքները տրանսպորտային փաթեթվածքի մեջ կոմպլեկտավորելիս այդպիսի տրանսպորտային փաթեթվածքի վրա կարող է զետեղվել տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը՝ այդպիսի փաթեթվածքի վրա տեղադրված նույնականացման միջոցների ագրեգացմամբ։ Ընդ որում, ագրեգացում ասելով հասկանում ենք տրանսպորտային փաթեթվածքի մեջ դրված՝ դրոշմավորված ֆոտոապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունների միավորումը՝ ստեղծվող տրանսպորտային փաթեթվածքի ընդհանուր եզակի նույնականացուցիչով, որը զետեղվում է դրա վրա՝ դրոշմավորված ֆոտոապրանքների հետագա նույնականացման նպատակով՝ առանց տրանսպորտային փաթեթվածքը բացելու անհրաժեշտության։
Տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցի ձևավորումը և տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորումն իրականացվում են GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան: Տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորման ժամանակ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղվող ոչ պարտադիր տեղեկատվական դաշտերի կազմը որոշվում է տրանսպորտային փաթեթվածքի մեջ ապրանքների համալրում իրականացնող՝ ապրանքների շրջանառության մասնակցի կողմից:
(5-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 130 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 139 որոշման խմբագրությամբ) |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխանցվող՝ դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող
(վերնագիրը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
1. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացնելիս փոխանցվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) 9006 դիրքում (բացառությամբ 9006 91 000 0, 9006 99 000 0 դիրքերում դասակարգվող ապրանքների) դասակարգվող դրոշմավորված ապրանքների և դրանց նույնականացման միջոցների մասին տեղեկությունները (այսուհետ՝ դրոշմավորված ապրանքների մասին տեղեկություններ) փոխանցվում են XML ձևաչափով՝ հետևյալ ստանդարտներին համապատասխան.
«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml հասցեով).
«Namespaces in XML» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml-names հասցեով).
«XML Schema Part 1: Structures» և «XML Schema Part 2: Datatypes» (հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/xmlschema-1/ և http://www.w3.оrg/TR/xmlschema-2/ հասցեներով)։
2. Դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափին, կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները բերված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի հավելվածի (այսուհետ համապատասխանաբար՝ բազային մոդել, բազային մոդելի հավելված) 1-4-րդ, 6-8-րդ, 11-12-րդ աղյուսակներում՝ բացառությամբ սույն պահանջների 1-3-րդ աղյուսակներում նշված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9006 դիրքում (բացառությամբ 9006 91 000 0, 9006 99 000 0 դիրքերում դասակարգվող ապրանքների) դասակարգվող ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկի, կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկի և «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնների։
3. Դաշտերը (սյունակները) ձևավորվում են, ինչպես նաև տարրերի բազմաքանակությունը նշելու համար նշագրերը կիրառվում են բազային մոդելի հավելվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան։
4. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունները փոխանցվում են իրական ժամանակի ռեժիմով՝ հաշվի առնելով բազային մոդելի դրույթները։
Աղյուսակ 1
Ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկը
Համարը |
Անվանումը |
Նկարագրությունը |
Ծանոթագրություն |
Բազմ. |
1 |
Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը) |
ապրանքի միավորի ֆունկցիոնալ անվանումը |
ապրանքի ընդհանուր նկարագրությունը (այն արտադրանքի տիպի անվանումը, որին դասվում է ապրանքը)։ |
1 |
2 |
Ապրանքի անվանումը պիտակի վրա |
ձևավորվում է ազատ ձևով՝ պիտակի վրայի տեղեկատվությանը համապատասխան |
1 | |
3 |
Ապրանքային նշանը (բրենդը) |
տեղեկություններ ապրանքային նշանի (բրենդի, առևտրային նշանի) մասին |
նպատակային շուկայում կոնկրետ արտադրողի ապրանքների դիրքավորման ժամանակ օգտագործվող նշումը։ Բացակայության դեպքում նշվում է «բացակայում է» |
1 |
4 |
Չափման միավոր |
0..1 | ||
5 |
Կանոնակարգի համարը |
1 | ||
6 |
Մոդել |
արտադրողի մոդելը |
1 | |
7 |
Լրացուցիչ տեղեկությունները |
0..1 |
(աղյուսակը խմբ., լրաց. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138, խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
Աղյուսակ 2
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9006 դիրքում (բացառությամբ 9006 91 000 0, 9006 99 000 0 դիրքերում դասակարգվող ապրանքների) դասակարգվող ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների ցանկը (AI)
AI-ի ծածկագիրը |
AI լրիվ անվանումը |
Տարրային տողի ձևաչափը |
Նկարագրությունը |
Ծանոթագրություն |
00 |
Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը՝ SSCC (Serial Shipping Container Code) |
N2+N18 |
տվյալների դաշտը պարունակում է SSCC-ի համարը |
AI (00) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջականորեն հաջորդող՝ 18 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը (SSCC), որն օգտագործվում է լոգիստիկ միավորի դրոշմավորման համար |
01 |
Ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը՝ GTIN (Global Trade Item Number) |
N2+N14 |
GTIN (Global Trade Item Number)՝ մեկ անվանմամբ (ապրանքատեսակով) ապրանքի տարատեսակի գլոբալ նույնականացման համարը՝ GS1 բաց ստանդարտների համակարգում։ 14-նիշ թվային նույնականացուցիչ |
AI (01) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջապես հաջորդող՝ 14 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN), որն օգտագործվում է ապրանքի միավորի նույնականացման համար |
02 |
Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) ներսում ապրանքային միավորների GTIN-ը (GTIN of Contained Trade Items) |
N2+N14 |
AI (02) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջականորեն հաջորդող՝ 14 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտըպարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) ներսում գտնվող ապրանքային միավորների GTIN-ը՝ դրա համասեռ պարունակության դեպքում։ Պարզաբանում. տարրային տողը կարող է օգտագործվել միայն այն լոգիստիկ միավորի համար, որն ինքնին առևտրային միավոր չէ, եթե դրանում պարունակվող միևնույն մակարդակի բոլոր ապրանքներն ունեն նույնանման GTIN։ Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) ներսում ապրանքային միավորների GTIN-ը լոգիստիկ միավորում պարունակվող ամենաբարձր մակարդակի ապրանքային միավորների նույնականացման համարն է | |
21 |
Սերիական համարը (Serial Number) |
N2+X..20 |
սերիական համարը (Serial Number) |
AI (21) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջապես հաջորդող՝ մինչև 20 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է ապրանքի սերիական համարը, որը պատրաստողի կողմից շնորհվում է ապրանքին՝ դրա ծառայության ամբողջ ժամկետի համար։ GTIN-ի հետ զուգակցմամբ՝ սերիական համարը յուրաքանչյուր ապրանքային միավորի եզակի նույնականացուցիչն է։ Պարզաբանում՝ ապրանքների նույնականացման նպատակով օգտագործվում է ապրանքի անհատական սերիական համարը, որը բաղկացած է 20 պայմանանշաններից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (! " % & 1 * + -./_,:; = <>?)) |
91 |
Ստուգման բանալու նույնականացուցիչը |
N2+X..4 |
ստուգման բանալու նույնականացուցիչը (անհատական հերթական համարը) |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան. չի փոխանցվում ապրանքների անդրսահմանային տեղափոխման մասին տեղեկություններում |
92 |
Ստուգման ծածկագիրը |
N2+X..44 |
ասիմետրիկ գաղտնագրային ալգորիթմների օգտագործմամբ ստեղծվող ստուգման ծածկագրի արժեքը |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան. չի փոխանցվում ապրանքների անդրսահմանային տեղափոխման մասին տեղեկություններում |
(աղյուսակը խմբ.ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
Աղյուսակ 3
Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները
|
(աղյուսակը լրաց. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138, խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 130 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 139 որոշման խմբագրությամբ) |
Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը տրամադրվում է սպառողներին ու այլ շահագրգիռ անձանց, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով
(վերնագիրը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
1. Առևտրային միավորի գլոբալ համարը (Global Trade Item Number (GTIN))։
2. Ապրանքի միավորի անհատական սերիական համարը (SN)։
3. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագիրը (10 նիշ)։
4. Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը)։
5. Ապրանքի անվանումը պիտակի վրա։
6. Ապրանքային նշանը (բրենդը)։
7. Ապրանքի ծագման երկիրը:
8. Կանոնակարգի համարը։
9. Մոդելը։
10. Տեղեկություններ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին ապրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ (փաստաթղթի տեսակը, փաստաթղթի համարը և ամսաթիվը)։
11. Տեղեկատվություն՝ դրոշմավորվող ապրանքի մասին տեղեկատվություն տրամադրած տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ (իրավաբանական անձի անվանումը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), նույնականացման ծածկագիրը (համարը) (Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ), իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրի հասցեն)։
12. Ապրանք արտադրողի մասին տեղեկատվությունը (իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) (լրացվում է անդամ պետությունների տարածքներում արտադրվող ապրանքների համար)։
(հավելվածը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: