«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2000 թվականի N 350
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի համակարգի կատարելագործման և աղքատ ընտանիքների նկատմամբ հասցեական սոցիալական աջակցության իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ օգնության նշանակման ու վճարման կարգը (կցվում է):
2. Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններին կից ստեղծել հասարակական հիմունքներով գործող սոցիալական աջակցության խորհուրդներ, որոնց կազմում ի պաշտոնե ընդգրկվում են մարզպետի (Երևանի քաղաքապետի) ներկայացուցիչը կամ տվյալ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչը, աշխատանքի և զբաղվածության, սոցիալական ծառայությունների, կենսաթոշակային ապահովագրության տարածքային կենտրոնների, ներքին գործերի տարածաշրջանային բաժինների անչափահասների գծով տեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
(2-րդ կետը խմբ. 13.09.00 N 557)
3. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ընտանեկան նպաստների համար նախատեսված գումարների 95 տոկոսը նպատակաուղղել աղքատության ընտանեկան նպաստի, իսկ 5 տոկոսը` միանվագ դրամական օգնության վճարմանը:
4. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններին կից սոցիալական աջակցության խորհուրդների կանոնադրությունը:
5. Սահմանել`
ա) որ աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերը` ըստ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո մեկ ամսվա ընթացքում.
բ) ընտանիքի անապահովության սահմանային մեծությունը` 36 միավոր.
գ) աղքատության ընտանեկան նպաստի բազային մասը` 3000 դրամ.
դ) ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվող հավելումը` 1300 դրամ.
ե) միանվագ դրամական օգնության չափը`
անապահովության սահմանային մեծության միավորից բարձր անապահովության միավոր ձեռք բերած ընտանիքների համար` աղքատության ընտանեկան նպաստի գումարի չափով,
անապահովության սահմանային մեծության միավոր և դրանից ցածր անապահովության միավոր ձեռք բերած ընտանիքների համար` աղքատության ընտանեկան նպաստի բազային մասի չափով,
անապահովության սահմանային մեծության միավոր և դրանից ցածր անապահովության միավոր ձեռք բերած` զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինվորական ծառայողների ընտանիքների համար` աղքատության ընտանեկան նպաստի գումարի չափով, որը հատկացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով աղքատության ընտանեկան նպաստների համար նախատեսված գումարների 95 տոկոսից, չբավարարելու դեպքում` միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված գումարից.
զ) աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով ընտանեկան նպաստների համար նախատեսված գումարը և անապահովության գնահատման համակարգում հաշվառված նպաստառու ընտանիքների թիվը` համաձայն հավելվածի:
(5-րդ կետը լրաց. 13.09.00 N 557, խմբ. 16.04.01 N 307)
6. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` մեկամսյա ժամկետում համատեղ հաստատել Հայաստանի Հանրապետության աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման ու վճարման կարգի կիրարկման մասին հրահանգները:
7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը պարբերաբար տրամադրել համապատասխան տեղեկատվություն (ձևը կցվում է):
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով լուսաբանել աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման ու վճարման կարգը:
9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 10-ի «Սոցիալական ծառայության և Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես առավել անապահով ընտանիքներին ընտանեկան նպաստ նշանակելու և վճարելու կարգի վերաբերյալ կանոնադրությունները հաստատելու մասին» N 458 որոշումը, 1997 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգի մասին» N 562 որոշման 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 1998 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի համակարգը ներդնելու մասին» N 727 որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը և 1998 թվականի դեկտեմբերի 31-ի «Ընտանեկան նպաստի (անապահովության սահմանային մեծության միավորի, բազային նպաստի, ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվող հավելման չափի) մասին» N 865 որոշումը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի (այսուհետև` աղքատության նպաստ) և աղքատության նպաստի համակարգում չընդգրկված առավել անապահով ընտանիքներին միանվագ դրամական օգնության նշանակման ու վճարման կարգը:
2. Աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համապատասխան սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններին (այսուհետև` կենտրոն)` այդ նպատակով նախատեսված ֆինանսական միջոցների սահմաններում:
3. Աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության համար ֆինանսական միջոցների ամսական չափերն ըստ կենտրոնների, հաշվի առած ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման կարգով որոշված աղքատ ընտանիքների թիվը, ընտանիքի անապահովության սահմանային մեծության միավորը, աղքատության նպաստի բազային մասը, ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվող հավելման և միանվագ դրամական օգնության չափերը, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Աղքատության նպաստ կամ միանվագ դրամական օգնություն նշանակելու համար ընտանիքի (անդամները բնակվում են համատեղ և վարում ընդհանուր տնտեսություն) չափահաս անդամներից մեկը տարեկան մեկ անգամ իր (մշտական, ժամանակավոր կամ փաստացի) բնակության վայրի կենտրոն է ներկայացնում դիմում-հայտարարագիր:
5. Կենտրոնն աղքատության նպաստ կամ միանվագ դրամական օգնություն նշանակելու որոշում ընդունելու համար հիմք է ընդունում ընտանիքի ներկայացրած դիմում-հայտարարագիրը, փաստաթղթերը, ինչպես նաև աղքատության ընտանեկան նպաստի տեղեկատվական բազայի միջոցով տվյալ ընտանիքի մասին տրամադրված` Հայաստանի Հանրապետության նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվությունները:
6. Կենտրոնն աղքատության նպաստ նշանակելու մասին դիմում-հայտարարագիրը քննարկում է ոչ ուշ, քան դիմում-հայտարարագիրն ու անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 25-օրյա ժամկետում:
7. Աղքատության նպաստի նշանակման մերժման մասին որոշում ընդունելուց հետո կենտրոնը 5-օրյա ժամկետում հայտնում է դիմողին` նշելով մերժման պատճառը:
8. Աղքատության նպաստի նշանակման մերժման մասին կենտրոնի որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:
9. Կենտրոնի կողմից աղքատության նպաստի նշանակման մերժման հիմք են հանդիսանում`
անապահովության սահմանային մեծության միավորից ընտանիքի անապահովության միավորի ցածր լինելը.
ներկայացված փաստաթղթերի լրիվ կամ հավաստի չլինելը.
Հայաստանի Հանրապետության նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվության կիրարկման, կենտրոնի կամ սոցիալական աջակցության խորհրդի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում ընտանիքին ապահով ճանաչելը:
II. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ՆՊԱՍՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄՆ ՈՒ ՎՃԱՐՈՒՄԸ
10. Աղքատության նպաստ ստանալու իրավունք ունեն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված այն ընտանիքները, որոնց անապահովության միավորը բարձր է անապահովության սահմանային մեծության միավորից վերջինիս գործողության մեջ մտնելու պահի դրությամբ:
11. Աղքատության նպաստը հաշվարկվում է աղքատության նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը:
12. Աղքատության նպաստը վճարվում է անապահովության սահմանային մեծության միավորի գործողության մեջ դրվելու պահից:
III. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՈՒ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
13. Աղքատության նպաստ և միանվագ դրամական օգնություն նշանակելու ու վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ձևերը և ձևաթղթերը սահմանում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը:
14. Աղքատության նպաստ և միանվագ դրամական օգնություն նշանակելու և վճարելու համար փաստաթղթերը պահվում են կենտրոնում և համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր:
15. Աղքատության նպաստը և միանվագ դրամական օգնությունը վճարվում են ընտանիքի չափահաս անդամներից մեկին` մյուս չափահաս անդամների փոխադարձ համաձայնությամբ: Անհամաձայնության դեպքում ընտանիքի չափահաս անդամի պահանջով նրան վճարվում է աղքատության նպաստի իր բաժնեմասը:
16. Ընտանիքի կազմում փոփոխություն կատարվելու և աղքատության նպաստի իրավունքի պահպանման դեպքում աղքատության նպաստի չափի վերահաշվարկը կատարվում է նշված փոփոխությունը կենտրոնին հայտնի դառնալու հաջորդ ամսվանից:
17. Ընտանիքի այն անդամի բացակայության դեպքում, որի անվամբ նշանակված է աղքատության նպաստը կամ միանվագ դրամական օգնությունը, այն վճարվում է ընտանիքի այլ չափահաս անդամի:
18. Աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության վճարումները կատարվում են «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության միջոցով (այսուհետև` ընկերություն):
Այդ նպատակով յուրաքանչյուր ամիս կենտրոնը կազմում ու հաստատում է աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության առանձին ցուցակները` դրանք տրամադրելով ընկերությանը:
19. Ընկերություններն աղքատության նպաստի և միանվագ օգնության վճարումներն իրականացնում են կենտրոնի կողմից Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն ներկայացված ֆինանսական միջոցների մասին հայտի հիման վրա` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից փոստային բաժանմունքների համապատասխան բանկային հաշիվներին փոխանցված գումարների հաշվին:
20. Կենտրոնի սխալի հետևանքով չնշանակված կամ ընկերության մեղքով չվճարված գումարը վճարվում է միանվագ` առանց ժամկետի սահմանափակման:
21. Աղքատության նպաստ կամ միանվագ դրամական օգնություն նշանակող ու վճարող մարմինների աշխատողները խախտումներ կատարելու դեպքում կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
22. Ընտանիքի բնակության վայրը փոխվելու դեպքում աղքատության նպաստի վճարումը կասեցվում է: Աղքատության նպաստի փաստաթղթերը նպաստառուի դիմումի համաձայն ուղարկվում են նոր բնակության վայրի կենտրոն` նշելով աղքատության նպաստի վճարման և կասեցման ամիսը:
Նպաստի իրավունքի պահպանման դեպքում այն վերականգնվում է չվճարված ամսվանից:
IV. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
23. Աղքատության նպաստի վճարումը դադարեցվում է`
ա) ընտանիքի կազմում դրա նյութական, բնակարանային պայմանների փոփոխությունների հետևանքով ընտանիքի անապահովության միավորը սահմանային մեծության միավորից իջնելու,
բ) ընտանիքի` անընդմեջ երեք ամիս անհարգելի պատճառով աղքատության նպաստը չստանալու,
գ) կենտրոնի կամ սոցիալական աջակցության խորհրդի կողմից ընտանիքը ոչ նպաստառու ճանաչվելու,
դ) աղքատության ընտանեկան նպաստի տեղեկատվական բազայի միջոցով Հայաստանի Հանրապետության նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվության համադրման հետևանքով նպաստի իրավունքը կորցնելու,
ե) աղքատության նպաստ ստացողի կողմից ակնհայտ կեղծ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, եկամուտները և ընտանիքում կատարված փոփոխությունները թաքցվելու դեպքերում:
Վերջինիս պատճառով ընտանիքը մեկ տարի ժամկետով զրկվում է աղքատության նպաստ ստանալու իրավունքից, և կենտրոնը դիմում է դատարան` հասցված վնասը փոխհատուցելու կապակցությամբ:
24. Աղքատության նպաստի վճարումը դադարեցվում է հետևյալ ժամկետներում`
ա) 23-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերում` հաջորդ ամսվանից.
բ) 23-րդ կետի «գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված դեպքերում` հայտնաբերման պահից:
V. ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
25. Միանվագ դրամական օգնություն նշանակվում է կենտրոնի կողմից:
26. Միանվագ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեն`
ա) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված այն ընտանիքները, որոնց անապահովության միավորը բարձրացել է անապահովության սահմանային մեծության միավորից` վերջինիս գործողության ժամանակահատվածում.
բ) անապահովության սահմանային մեծության միավորի գործողության ժամանակահատվածում անապահովության գնահատման համակարգում նոր հաշվառված այն ընտանիքները, որոնք ունեն անապահովության սահմանային միավորից բարձր միավոր.
գ) անապահովության սահմանային մեծության միավորից ցածր միավոր ունեցող և միանվագ դրամական օգնություն ստանալու համար դիմած ընտանիքները:
27. Միանվագ դրամական օգնությունը վճարվում է սույն կարգի 23-րդ կետի «ա», «բ», «գ» և «ե» ենթակետերով նախատեսված դեպքերի կիրարկման հետևանքով ազատված և միանվագ դրամական օգնություն ցույց տալու համար կենտրոնին հատկացված ֆինանսական միջոցների հաշվին:
28. Սույն կարգի 26-րդ կետում նշված ընտանիքներին միանվագ դրամական օգնություն նշանակվում է սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ:
29. Անապահովության սահմանային միավորից ցածր անապահովության միավոր ունեցող ընտանիքներին միանվագ դրամական օգնություն հատկացվում է սույն կարգի 26-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված բոլոր ընտանիքներին միանվագ դրամական օգնություն նշանակվելուց հետո, մնացած միջոցների սահմաններում, որոնք չեն կարող գերազանցել տվյալ կենտրոնին միանվագ դրամական օգնություն ցույց տալու համար տրամադրված ֆինանսական միջոցները (5 տոկոս):
30. Սույն կարգի 26-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված ընտանիքներին միանվագ դրամական օգնություն նշանակվում է`
մինչև 2000 թվականի հուլիսի 1-ը դիմելու դեպքում` ապրիլի 1-ից.
հուլիսի 1-ից հետո դիմելու դեպքում` դիմելու հաջորդ ամսվանից:
31. Սույն կարգի 23-րդ կետի «դ» ենթակետով սահմանված դեպքերում ազատված ֆինանսական միջոցների չափով նվազեցվում է տվյալ կենտրոնի համար սահմանված գումարի չափը` այն հետագայում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ վերաբաշխելու նպատակով:
32. Ընտանիքին միանվագ դրամական օգնություն նշանակելու մասին որոշումը կենտրոնի կողմից վերանայվում է յուրաքանչյուր ամիս:
Հավելված |
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ
Մարզը | Կենտրոնի անվանումը | Նպաստ ստացող ընտանիքների թիվը |
Նախատեսված ամսական գումարը (դրամ) |
այդ թվում` միանվագ դրամական օգնություն (5%) (դրամ) |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարը (դրամ) |
1 |
2 |
3 | 4 | 5 | 6 |
ԱՐԱՐԱՏ | ԱՐԱՐԱՏ | 766 | 5973708 | 298685 | 71684496 |
ԱՐՏԱՇԱՏ | 5020 | 42359957 | 2117998 | 508319484 | |
ՎԵԴԻ | 3556 | 31226249 | 1561312 | 374714988 | |
ՄԱՍԻՍ | 3037 | 24729376 | 1236470 | 296752512 | |
ընդամենը |
12379 | 104289290 | 5214465 | 1251471480 | |
ԱՐԱԳԱԾՈՏՆ | ԱՇՏԱՐԱԿ | 3662 | 28167343 | 1408367 | 338008116 |
ԹԱԼԻՆ | 2040 | 14970551 | 748527 | 179646612 | |
ԾԱՂԿԱՀՈՎԻՏ | 697 | 6253481 | 312674 | 75041772 | |
ԱՊԱՐԱՆ | 812 | 6231530 | 311576 | 74778360 | |
ընդամենը |
7211 | 55622905 | 2781144 | 667474860 | |
ԱՐՄԱՎԻՐ | ԱՐՄԱՎԻՐ | 3982 | 31687423 | 1584371 | 380249076 |
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ | 3424 | 28137974 | 1406900 | 337655688 | |
ԲԱՂՐԱՄՅԱՆ | 681 | 5788548 | 289427 | 69462576 | |
ընդամենը |
8087 | 65613945 | 3280698 | 787367340 | |
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ | ԳԱՎԱՌ | 2318 | 21210923 | 1060546 | 254531076 |
ՍԵՎԱՆ | 1943 | 15375018 | 768751 | 184500216 | |
ՎԱՐԴԵՆԻՍ | 2546 | 18592662 | 929633 | 223111944 | |
ՃԱՄԲԱՐԱԿ | 1649 | 10270913 | 513546 | 123250956 | |
ՄԱՐՏՈՒՆԻ | 6392 | 54367840 | 2718392 | 652414080 | |
ընդամենը |
14848 | 119817356 | 5990868 | 1437808272 | |
ԼՈՌԻ | ԹՈՒՄԱՆՅԱՆ | 2834 | 19865716 | 993286 | 238388592 |
ՏԱՇԻՐ | 1234 | 8826011 | 441300 | 105912132 | |
ՎԱՆԱՁՈՐ | 13981 | 101977225 | 5098861 | 1223726700 | |
ՍՊԻՏԱԿ | 6776 | 52337478 | 2616874 | 628049736 | |
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ | 4862 | 33302850 | 1665142 | 399634200 | |
ընդամենը |
29687 | 216309280 | 10815463 | 2595711360 | |
ԿՈՏԱՅՔ | ԱԲՈՎՅԱՆ | 3958 | 32011911 | 1600595 | 384142932 |
ՀՐԱԶԴԱՆ | 3837 | 30684081 | 1534204 | 368208972 | |
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ | 2040 | 16329782 | 816489 | 195957384 | |
ՆԱԻՐԻ | 2174 | 17803342 | 890167 | 213640104 | |
ընդամենը |
12009 | 96829116 | 4841455 | 1161949392 | |
ՇԻՐԱԿ | ԱՐԹԻԿ | 3808 | 30339167 | 1516958 | 364070004 |
ԱՄԱՍԻԱ | 250 | 1733211 | 86660 | 20798532 | |
ՄԱՐԱԼԻԿ | 1095 | 8789325 | 439466 | 105471900 | |
ԱԽՈՒՐՅԱՆ | 2587 | 20910723 | 1045536 | 250928676 | |
ԱՇՈՑՔ | 249 | 1839815 | 91991 | 22077780 | |
ԳՅՈՒՄՐԻ | 23847 | 183023707 | 9151185 | 2196284484 | |
ընդամենը |
31836 | 246635948 | 12331796 | 2959631376 | |
ՍՅՈՒՆԻՔ | ԳՈՐԻՍ | 2422 | 19362673 | 968134 | 232352076 |
ԿԱՊԱՆ | 3233 | 21009503 | 1050475 | 252114036 | |
ՄԵՂՐԻ | 935 | 6041086 | 302054 | 72493032 | |
ՍԻՍԻԱՆ | 1701 | 12781045 | 639052 | 153372540 | |
ընդամենը |
8291 | 59194307 | 2959715 | 710331684 | |
ՏԱՎՈՒՇ | ԴԻԼԻՋԱՆ | 1757 | 13036326 | 651816 | 156435912 |
ԻՋԵՎԱՆ | 4122 | 30946376 | 1547320 | 371356512 | |
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ | 2573 | 18725181 | 936260 | 224702172 | |
ԲԵՐԴ | 3842 | 28547013 | 1427351 | 342564156 | |
ընդամենը |
12294 | 91254896 | 4562747 | 1095058752 | |
ՎԱՅՈՑ ՁՈՐ | ՋԵՐՄՈՒԿ | 451 | 3287968 | 164398 | 39455616 |
ՎԱՅՔ | 791 | 5686619 | 284331 | 68239428 | |
ԵՂԵԳՆԱՁՈՐ | 2242 | 18031796 | 901590 | 216381552 | |
ընդամենը |
3484 | 27006383 | 1350319 | 324076596 | |
ԵՐԵՎԱՆ | ԱՋԱՓՆՅԱԿ | 4472 | 32621151 | 1631057 | 391453812 |
ԱՎԱՆ | 1519 | 11000173 | 550009 | 132002076 | |
ԱՐԱԲԿԻՐ | 4694 | 30596278 | 1529814 | 367155336 | |
ԴԱՎԹԱՇԵՆ | 1123 | 8829772 | 441490 | 105957264 | |
ԷՐԵԲՈՒՆԻ | 5392 | 39294241 | 1964712 | 471530892 | |
ԿԵՆՏՐՈՆ | 5417 | 32996045 | 1649802 | 395952540 | |
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ | 5147 | 40592397 | 2029620 | 487108764 | |
ՆՈՐ ՆՈՐՔ | 4662 | 34886165 | 1744308 | 418633980 | |
ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ | 794 | 5871475 | 293574 | 70457700 | |
ՆՈՒԲԱՐԱՇԵՆ | 496 | 4034200 | 201710 | 48410400 | |
ՇԵՆԳԱՎԻԹ | 6394 | 46243751 | 2312187 | 554925012 | |
ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ | 3057 | 22615784 | 1130789 | 271389408 | |
ընդամենը |
43167 | 309581432 | 15479072 | 3714977184 | |
ընդամենը |
183293 | 1392154858 | 69607742 | 16705858296 |
(Հավելվածը խմբ. 16.04.01 N 307)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ա. Մանուկյան |
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
NN |
Անվանումը |
Բովանդակությունը |
Անհրաժեշտ տվյալները |
Պարբերակա- |
Ժամկետը |
Կրիչը |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
ՀՀ արդարադատության նախարարություն |
մահեր |
համապատասխան վկայականի պատճենը (անհրաժեշտ տվյալները մուտքագրելու և սահմանված ժամկետում վերադարձնելու պայմանով) |
եռամսյա |
հաջորդ ամսվա |
թղթով |
Տրվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության և ՔԿԱ-ի կենտրոնական արխիվի միջոցով: |
2. |
ՀՀ ներքին գործերի նախարարություն |
անձնական օգտագործման փոխադրամիջոցներ |
1998 թվականից սկսած ավտոմեքենայի նոր պետհամարանիշ ստացած փոխադրամիջոցի սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն և ավտոմեքենայի պետհամարանիշը |
ամենամսյա |
հաջորդ ամսվա |
մագնիսա-կան կրիչով |
|
3.
|
ՀՀ էներգետիկայի նախարարություն |
էլեկտրաէներգիայի անհատ բաժանորդներ |
բաժանորդի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, բաժանորդի քարտի համարը, էլեկտրաէներգիայի սպառման ամսական չափը |
1999 թ. և
|
հաջորդ ամսվա
|
մագնիսա-
|
|
|
|
| |||||
4. |
ՀՀ պետական եկամուտների նախարարություն |
մաքսային մուծումներ |
անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, անձնագրի սերիան, համարը և մաքսային մուծումների չափը |
1999 թ. |
հաջորդ ամսվա |
մագնիսա- |
|
5.
|
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
|
միջքաղաքային խոսակցություններ |
բաժանորդի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը և խոսակցության դիմաց մուծված գումարը |
2000 թ. ըստ ամիսների |
հաջորդ ամսվա
|
մագնիսա-
|
|
|
| ||||||
6. |
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ |
կենսաթոշակառուների մասին |
կենսաթոշակառուի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, հաշմանդամության խումբը, կենսաթոշակի վկայականի համարը |
եռամսյա |
հաջորդ ամսվա |
մագնիսա- |
|
7. |
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն |
ՍՊԸ |
կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, գրանցված անդամների անունները, հայրանունները, ազգանունները, հասցեները, վկայականների համարները և գրանցման ամսաթիվը |
ամենամսյա |
հաջորդ ամսվա |
մագնիսա-կան կրիչով |
|
8. |
ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
անշարժ գույքի օտարում |
գործարք իրականացնող կողմերի անունները, հայրանունները, ազգանունները, անձնագրերի համարները, հասցեները, անշարժ գույքի տեսակը |
կիսամյակ |
հաջորդ ամսվա |
մագնիսա- |
|