ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 589-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 477-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը ՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի հուլիսի 9-ի «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Վորլդ վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Ամառային ճամբարի կազմակերպում» ծրագրի մասին» N 477-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետի 1-ին ենթակետում և հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետում «10,908,333» թիվը փոխարինել «6,416,666.60» թվով.
2) 2-րդ կետի 2-րդ ենթակետում և հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետում «21,175,000» թիվը փոխարինել «25,666,666.40» թվով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
20.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|