Գլխավոր տեղեկություն
Համար
N 1435-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.09.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.09.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 սեպտեմբերի 2024 թվականի N 1435-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ, «ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության՝ «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մասնակիորեն շահագործման ու պահպանման ծախսերի փոխհատուցման նպատակով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածների 1-ին մասերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը, «Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաստանի Հանրապետության oրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 67-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածի NN 1, 1.1.1 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության` «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 25-ը 3,202,540,248․84 դրամով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան հասարակ (սովորական) բաժնետոմսերի անվանական արժեքի նվազեցման դիմաց (1,628,900,000․00 դրամը փոխանցել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը մինչև 2024 թվականի սեպտեմբերի 25-ը, իսկ մնացած 1,573,640,248․84 դրամը՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 25-ը):

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաստանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով` համապատաuխան չափով նվազեցնել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշման 2-րդ կետով սահմանված պահանջը կատարելուց հետո եռամսյա ժամկետում՝

1) իրականացնել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը հասարակ (սովորական) բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացմամբ՝ 3,202,540,248․84 դրամի չափով.

2) Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների փոփոխումը և դրանով պայմանավորված կանոնադրությունների փոփոխությունների պետական գրանցումը:

5. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված՝ ընկերությունների կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելիս առաջացող պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ընկերությունների միջոցների հաշվին` յուրաքանչյուրն իր մասով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

06.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

սեպտեմբերի 5-ի N 1435-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

սեպտեմբերի 5-ի N 1435-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

սեպտեմբերի 5-ի N 1435-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 սեպտեմբերի 2024 թվական: