ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3049-Ա |
«09» օգոստոսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2024 թվականի ծրագրի վերաբերյալ» №50-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը․
1. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, ընդհանուր` 981960 (ինը հարյուր ութսունմեկ հազար ինը հարյուր վաթսուն) ՀՀ դրամ արժեքով գույքը, ընտանիքի կենցաղային կարիքների համար օգտագործելու նպատակով, սեփականության իրավունքով անհատույց փոխանցել (նվիրաբերել) սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքներին՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին` Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագրեր:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
Հավելված Երևանի քաղաքապետի 09.08.2024թ. հ. 3049-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
Հ/Հ |
Շահառուի անուն, ազգանունը |
Գույքի անվանումը |
Քանակը |
Մեկ միավորի արժեքը (ՀՀ դրամ) |
Ընդամենը հաշվեկշռային արժեքը (ՀՀ դրամ) |
1. |
Սուսաննա Մուրադյան |
կենցաղային սառնարան |
1 |
180000,00 |
180000,00 |
2. |
Տաթևիկ Կարապետյան |
կենցաղային սառնարան |
1 |
180000,00 |
180000,00 |
3. |
Ժիրայր Բախշյան |
լվացքի մեքենա |
1 |
167320,00 |
167320,00 |
4. |
Նունե Կարապետյան |
լվացքի մեքենա |
1 |
167320,00 |
167320,00 |
5. |
Զոյա Այվազյան |
լվացքի մեքենա |
1 |
167320,00 |
167320,00 |
6. |
Տաթևիկ Հովսեփյան |
գազօջախ |
1 |
120000,00 |
120000,00 |
Ընդամենը |
6 հատ |
981960,00 |
981960,00 |
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|