ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2843-Ա |
«26» հուլիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ, ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրամադրված 13.06.2024թ. հ.Ն/32958-24 գրությունը և Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Նորագավիթի 1-ին փողոց, 1-ին փակուղի հ.հ.8/1, 8/2, 8/3, 2 և Նորագավիթի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի հ.6 հասցեներում գտնվող հողամասերի նկատմամբ գրանցված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.հ.11112022-01-0357, 11112022-01-0332, 11112022-01-0181, 11112022-01-0288 և 11112022-01-0039 վկայականները:
Նորագավիթի 1-ին փողոց, 1-ին փակուղի հ.հ.8/1, 8/2 և 8/3 հասցեներում գտնվող 776.69քմ մակերեսով հողամասի նկատմամբ գրանցված է Երևան համայնքի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը:
Տարածքի տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Նորագավիթի 1-ին փողոց 1-ին փակուղի հ.հ.8/1, 8/2, 8/3, ինչպես նաև Նորագավիթի 1-ին փողոց 1-ին փակուղի հ.2 և Նորագավիթի 1-ին փողոց, 1-ին նրբանցք հ.6 հասցեներում գտնվող հողամասերի մակերեսներն առանց փաստացի գոյություն ունեցող ճանապարհի սահմաններում ընդգրկված հատվածների կազմում են համապատասխանաբար՝ 240.88քմ և 640.27քմ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, և հիմք ընդունելով աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 13.06.2024թ. հ.Ն/32958 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Նորագավիթի 1-ին փողոց, 1-ին փակուղի հ.հ.8/1, 8/2, 8/3 և Նորագավիթի 1-ին փողոց, 1-ին նրբանցք հ.6 հասցեներում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 240.88քմ, իսկ Նորագավիթի 1-ին փողոց, 1-ին փակուղի հ.2 հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 640.27քմ, որոնց սահմանները որոշվում են սահմանված կարգով հատակագծերով:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային սեփականություն հանդիսացող 240.88քմ մակերեսով հողամասին տրամադրել «Նորագավիթ 1-ին փողոց, 1-ին փակուղի հ.8/4» հասցեն:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտե, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին:
4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցման աշխատանքները.
5. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
7. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
