ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 534-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 565-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի օգոստոսի 2-ի «Սոս արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանի արդիականացում» ծրագրի մասին» N 565-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «Սոս արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպության» բառերը փոխարինել «Սոս արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ» բառերով.
2) 1-ին կետում «52,809,000» թիվը փոխարինել «15,282,139» թվով.
3) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
4) 3-րդ կետում «Սոս արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպությանը» բառերը փոխարինել «Սոս արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին» բառերով:
2. Սահմանել, որ «Սոս արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի օգոստոսի 2-ի «Սոս արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանի արդիականացում» ծրագրի մասին» N 565-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) կազմարարական սարքավորում՝ 2,781ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 125,511 դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում.
2) կազմարարական սարքավորում՝ 4,480ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 220,915 դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում.
3) կազմարարական սարքավորում՝ 1,000ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 138,023 դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
31.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 534-Ա որոշման |
«Հավելված ՀՀ փոխվարչապետի N 565-Ա որոշման |
«ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՊԱՐԱՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
31.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |