Գլխավոր տեղեկություն
Համար
N 420-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 420-Ա

 

«ԱՍՏՂԻԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ, ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 12,704,790 դրամ ընդհանուր արժողությամբ «Հաշմանդամ երեխաների վերականգնողական և ուսուցման կենտրոնի ջեռուցման, ջրամատակարարման և օդափոխության համակարգերի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 00472741) «Կելվին կլիմա հոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01334698) 2024 թվականի մայիսի 15-ին կնքված N JALS-001-2/LS/KKH պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է օդափոխության, ջրամատակարարման և ջեռուցման համակարգերի մոնտաժման աշխատանքների իրականացում` 12,704,790 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Աստղիկ» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

20.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 420-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ, ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի, Վահագնի բնակավայրի 1-ին փողոց, 51 շենք հասցեում գտնվող՝ հաշմանդամ երեխաների վերականգնողական և ուսուցման կենտրոնի ջեռուցման, ջրամատակարարման և օդափոխության համակարգերի մոնտաժման աշխատանքների իրականացում, որի արդյունքում հնարավորություն կընձեռվի Լոռու մարզում ստեղծելու իր տեսակով եզակի կենտրոն, որտեղ սահմանափակ կարողություններով երեխաները/երիտասարդները, ըստ անհրաժեշտության, կարող են անցնել վերականգնողական՝ ֆիզիոթերապիայի, էրգոթերապիայի, արթտերապիայի, երաժշտական թերապիայի կուրսեր, ստանալ լոգոպեդի, հոգեբանի ծառայություններ, մասնակցել կրթական, ուսումնական ծրագրերին: Ներկայումս կենտրոնի շենքում իրականացվում են ակտիվ վերանորոգման աշխատանքներ:

2.

Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Ջուլիէնջըլ» բարեգործական հիմնադրամ (ԱՄՆ)

4.

Ծրագիրը կատարողը

«Աստղիկ» բարեգործական հիմնադրամ (իրավաբանական հասցե ՀՀ, քաղ․ Երևան, Տիգրան Մեծի պողոտա 24 շենք, բնակարան 30, ՀՎՀՀ՝ 00472741)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Փամբակ համայնք, Վահագնի բնակավայր, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

12,704,790 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետությունում ապրող սահմանափակ կարողություններով երեխաներ և երիտասարդներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի հունիսի 25-ից մինչև 2024 թվականի հուլիսի 25-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի, Վահագնի բնակավայրի 1-ին փողոց, 51 շենք, Հաշմանդամների վերականգնողական և ուսուցման կենտրոնի ջեռուցման, ջրամատակարարման և օդափոխության համակարգերի մոնտաժման աշխատանքների իրականացում՝ 12,704,790 դրամ։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունիսի 25-ից մինչև 2024 թվականի

հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու

ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ջեռուցման, ջրամատակարարման և օդափոխության համակարգերի մոնտաժման աշխատանքների իրականացում՝ 12,704,790 դրամ:

11.

Ծրագրի իրականացման կազմակերպական

ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմ, Լոռու մարզի Փամբակի համայնքապետարան։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի վերաբերյալ սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում «Ջուլիէնջըլ» բարեգործական հիմնադրամին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

20.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան