ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2094-Ա |
«11» հունիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ 12-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 201.2ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՑ 160.5ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մհեր Սողոմոնյանի լիազորված անձ Հայկ Ապրեսյանի դիմումը՝ Նուբարաշենի 12-րդ փողոցի հ.2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Մհեր Սողոմոնյանին պատկանող 201.2քմ մակերեսով հողամասից 160.5քմ հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.06072023-01-0267 վկայական, գաղտնաբառ՝ 9I4EXH8531QA) գործառնական նշանակությունը փոխելու մասին:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտում:
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 12.04.2024թ. հ.Դ-44367-24 եզրակացությունը, «Չափագրում Էլիտ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ Նուբարաշենի 12-րդ փողոցի հ.2 հասցեում գտնվող 201.2քմ մակերեսով հողամասից 160.5քմ հողամասի գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ սահմանել հասարակական կառուցապատման:
2. Հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը։
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|