ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունիսի 2024 թվականի N 871-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 1145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի «Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին» N 1145-Ն որոշման՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմը և ընտանիքների անդամները (Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող) փոխադարձության սկզբունքի հիման վրա ազատվում են Հայաստանի Հանրապետությունում վարորդական վկայական ստանալու համար նախատեսված պետական տուրքի վճարից:».
2) 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) սույն որոշման 1-ին կետում նշված ներկայացուցչության անձնակազմի և ընտանիքների անդամների (Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող) մասին տեղեկատվությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը համապատասխան ցուցակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունիսի 2024 թվական: