ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի մայիսի 19-ին
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ` Օրենք) 14.3-րդ հոդվածի 7-րդ մասը, 23-րդ հոդվածի 5-րդ մասը, 24-րդ հոդվածի 5-րդ մասը և 26.1-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 14.3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «(բացառությամբ թաղային համայնքի)» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
