ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1928-Ա |
«29» մայիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Ե Փրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 14.02.2024 թվականի դիմումը, ինչպես նաև տեղական տուրքը վճարված լինելու հանգամանքը, հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը, Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 42-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը.
1. Թույլատրել «Ե Փրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ «YEREVAN PRODUCTIONS EDITORIAL CREATIVE SOLUTIONS» ապրանքային նշանում օգտագործել Երևանի անվանումը:
2. Ընդունել ի գիտություն, որ «Ե Փրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անհատականացման միջոց հանդիսացող սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքային նշանում Երևանի անվանումը յուրաքանչյուր հաջորդ տարվա ընթացքում կարող է օգտագործվել միայն այդ տարվա համար նախատեսված տեղական տուրքը վճարելու դեպքում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս.Գրիգորյանը։
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|