ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 574-Ա
«ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերով`
1. Հաստատել «Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-114-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 574-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ՀՕ-114-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Իրավական ակտի տեսակն ու վերնագիրը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանuական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը |
Իրավական հիմքը |
1. |
«ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թ. սեպտեմբերի երկրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
«Հանրային առողջապահության մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-114-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ կետեր, 16-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր |
2. |
«Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնում միջազգային կազմակերպություններին, միջկառավարական մարմիններին, առանձին երկրներին, ինչպես նաև միջոլորտային համագործակցության շրջանակներում հաղորդվող՝ հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող դեպքերի ռեգիստրը և դրանք հաղորդելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2025 թ. դեկտեմբերի երկրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
«Հանրային առողջապահության մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-114-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ |
3. |
«Համաճարակի և համավարակի պատրաստվածության և արձագանքման պլանը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2025 թ. հունիսի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
«Հանրային առողջապահության մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-114-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետ |
4. |
«ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թ. նոյեմբերի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
«Հանրային առողջապահության մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-114-Ն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մաս, 46-րդ հոդվածի 2-րդ մաս, 51-րդ հոդվածի 2-րդ մաս, 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ |
5. |
«ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2025 թ. սեպտեմբերի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
«Հանրային առողջապահության մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-114-Ն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մաս, 46-րդ հոդվածի 3-րդ մաս, 51-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասեր, 52-րդ հոդվածի 3-րդ մաս |
6. |
«Մեկուսացման և օբսերվացիայի իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2025 թ. հուլիսի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
«Հանրային առողջապահության մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-114-Ն օրենքի 21-րդ հոդվածի 10-րդ մաս |
7. |
«Առողջապահական, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, զինված ուժերում, այլ զորքերում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում սնուցման ֆիզիոլոգիական նորմերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2026 թ. մարտի առաջին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
«Հանրային առողջապահության մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-114-Ն օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մաս |
8. |
«Սննդարդյունաբերության, առևտրի և հանրային սննդի կազմակերպությունների, ջրային կառույցների, բուժական և կանխարգելիչ կազմակերպությունների, ինչպես նաև մանկական դաստիարակչական բնագավառների աշխատողների շրջանում նվազագույն հանրային առողջապահական գիտելիքների ուսուցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2026 թ. հունվարի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
«Հանրային առողջապահության մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-114-Ն օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մաս |
9. |
«Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերի միջև կանոնավոր կապի ապահովման կարգը սահմանելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի ընդունում |
2025 թ. մայիսի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
«Հանրային առողջապահության մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-114-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետ |
10. |
«Մարդու և կենդանիների համար ախտածնության 1-4-րդ խմբերի միկրոօրգանիզմների, հելմինթների և կենսաբանական ծագում ունեցող թույների ցանկը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի ընդունում |
2025 թ. օգոստոսի երկրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
«Հանրային առողջապահության մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-114-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
17.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |