10.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 2020 թվականի N 1475-Ա
ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ պարբերության և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 20.06.24 N 928-Ա)
1. Սահմանել հարկային և մաքսային մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
10.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թ. սեպտեմբերի 3-ի N 1475-Ա որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ պարբերությամբ և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հարկային և մաքսային մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) անդամների թեկնածուների առաջարկման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 20.06.24 N 928-Ա)
2. Հանձնաժողովի կազմը բաղկացած է 9 անդամից, այդ թվում՝ նախագահից և 8 անդամից: Հանձնաժողովն ունի քարտուղար, որը նշանակվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահի կողմից: Քարտուղարը չի հանդիսանում հանձնաժողովի անդամ:
3. Հանձնաժողովի նախագահը պետք է լինի մաքսային կամ հարկային մարմնում վարչական պաշտոն զբաղեցնող:
4. Սույն կարգի համաձայն հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով կոմիտեի նախագահի առաջին տեղակալը, կոմիտեի նախագահի տեղակալները և կոմիտեի գլխավոր քարտուղարը կոմիտեի նախագահին են ներկայացնում սույն կարգի 6-րդ կետով նախատեսված չափանիշները բավարարող առավելագույնը երեքական թեկնածու, իսկ կոմիտեի նախագահի անմիջական ենթակայության տակ գտնվող կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ մեկական թեկնածու։
(4-րդ կետը խմբ. 20.06.24 N 928-Ա)
5․ Կոմիտեի նախագահի առաջին տեղակալը, կոմիտեի նախագահի տեղակալները, կոմիտեի գլխավոր քարտուղարը և կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները կարող են ներկայացնել նաև իրենց թեկնածությունները։
(5-րդ կետը խմբ. 20.06.24 N 928-Ա)
6. Թեկնածուն պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին՝
1) ներկայացման պահին նախորդող 10 տարվա ընթացքում պետք է ունենա մաքսային կամ հարկային ծառայության առնվազն 2 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ կամ հանրային այլ ծառայության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ.
2) ներկայացման պահին պետք է զբաղեցնի մաքսային կամ հարկային ծառայության բարձրագույն կամ գլխավոր պաշտոն կամ քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոն.
3) ներկայացմանը նախորդող մեկ տարվա ընթացքում չպետք է ենթարկված լինի կարգապահական պատասխանատվության:
7. Սույն կարգի 4-րդ կետում նշված առաջարկություններին կցվում է թեկնածուի ծառայողական բնութագիրը։
(հավելվածը փոփ., խմբ. 20.06.24 N 928-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |