ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1784-Ա |
«14» մայիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՇԻՐԱԿԻ ՓՈՂՈՑԻ Հ.33 ՇԵՆՔԻ Հ. 44 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Անահիտ Կոգիյանցի դիմումը` Շիրակի փողոցի հ.33 շենքի, սեփականության իրավունքով Անահիտ Կոգիյանցին պատկանող հ.44 բնակարանի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 11.07.2023թ. հ. 11072023-01-0102 վկայական) գործառական նշանակությունը հասարակական սահմանելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 30.04.2024թ. հ.Դ-48657-24 եզրակացությունը, ինչպես նաև «Դավիթ Մովսեսյան» ԱՁ‑ի (որակավորում ունեցող անձ Դ.Մովսեսյան, վկայական N 0467) կողմից 20.03.2024 թվականին տրված շինության հատակագիծը և եզրակացությունը:
1. Շիրակի փողոցի հ.33 շենքի, սեփականության իրավունքով Անահիտ Կոգիյանցին պատկանող հ.44 բնակարանի նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում` «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։
2. Հանձնարարել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը հաշվառել որպես հասարակական:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |