ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1781-Ա |
«14» մայիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՋԱՓՆՅԱԿ, ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.61 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ (21.1ՔՄ) ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սամվել Տոնոյանի դիմումը` Բաշինջաղյան փողոցի հ.61 բնակելի տան մի հատվածի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 28.04.2008թ. հ.2539881 վկայական) գործառական նշանակությունը հասարակական սահմանելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 26.04.2024թ. հ.Դ-45378-24 եզրակացությունը, ինչպես նաև «Սարգիս Թամազյան Ռոբերտի» ԱՁ-ի (որակավորում ունեցող անձ Ս.Թամազյան, վկայական №0368) կողմից 29.01.2024 թվականին տրված շինությունների բաժանման սխեման և հատակագիծը:
1. Աջափնյակ, Բաշինջաղյան փողոցի, սեփականության իրավունքով Սամվել Տոնոյանին պատկանող հ.61 բնակելի տան մի հատվածի (ըստ շինության սխեմայի` 21.1քմ) գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում` «ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։
2. Հանձնարարել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը հաշվառել որպես հասարակական:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։
Տ. Ավինյան |