ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 2019 թվականի N 486-Լ
ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշման 1-ին հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացմանը, ազգային ինքնության պահպանմանն ու մշակույթի զարգացմանը նպաստելու նպատակով՝
1. Ստեղծել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ) և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 17.05.22 N 520-Լ)
2. Խորհուրդը խորհրդակցական մարմին է և իր գործունեությունն իրականացնում է համաձայն իր կողմից հաստատված աշխատակարգի: Խորհրդի կազմը նշանակվում է երկու տարի ժամկետով:
(2-րդ կետը լրաց. 17.05.22 N 520-Լ, խմբ. 29.12.23 N 1297-Լ)
3. Խորհուրդը կազմված է պետական կառավարման համակարգի մարմինները ներկայացնող անդամներից և Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնության իրավունքների իրացման, ազգային ինքնության պահպանման ու մշակույթի զարգացման ուղղությամբ գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ հասարակական կազմակերպություն) անդամներից:
Խորհրդի կազմում անդամի թեկնածու (այսուհետ՝ թեկնածու) ներկայացնելու իրավունք ունի առնվազն հինգ տարվա պետական գրանցում ունեցող և տվյալ ազգային փոքրամասնությունը ներկայացնող հասարակական կազմակերպությունը:
Յուրաքանչյուր ազգային փոքրամասնություն խորհրդի կազմում կարող է ունենալ ոչ ավելի քան երկու անդամ:
Եթե որևէ ազգային փոքրամասնություն ներկայացնող հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված թեկնածուների ընդհանուր թիվը երկուսից ավելի է, ապա սահմանված երկու անդամների ընտրությունը կատարում է խորհրդի նախագահը:
Հասարակական կազմակերպությունները թեկնածուներ են առաջադրում գործող խորհրդի լիազորությունների ավարտից երկու ամիս առաջ:
Գործող խորհրդի լիազորությունների ավարտից երեք ամիս առաջ խորհրդի նոր կազմի ձևավորման մասին հայտարարություն է տրվում Հայաստանի Հանրապետության կառավարության կայքում (gov.am)՝ «Հայտարարություններ» բաժնում.
(3-րդ կետը փոփ., լրաց. 17.05.22 N 520-Լ, խմբ. 29.12.23 N 1297-Լ, փոփ. 13.05.24 N 443-Լ)
4. Խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ոլորտին առնչվող հիմնախնդիրները, արտահայտում իր դիրքորոշումը դրանց վերաբերյալ, ինչպես նաև մշակում համապատասխան առաջարկություններ, այդ թվում՝ նաև ազգային փոքրամասնություններին հատկացվող պետական աջակցությունը բաշխելու հարցի վերաբերյալ:
5. Խորհրդի նիստերին կարող են մասնակցել ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև խորհրդի նախագահի կողմից հրավիրված այլ անձինք:
6. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն կեսից ավելին:
(6-րդ կետը փոփ 29.12.23 N 1297-Լ)
7. Խորհրդում աշխատակարգային որոշումները կայացվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
8. Խորհրդի աշխատակարգը հաստատում է խորհուրդը:
9. Խորհրդի նախագահին` երկշաբաթյա ժամկետում հրավիրել խորհրդի նիստ՝ օրակարգում ներառելով խորհրդի աշխատակարգի հաստատումը և ազգային փոքրամասնություններին հատկացվող պետական աջակցությունը բաշխելու հարցի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մայիսի 3 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թվականիմայիսի 3-ի N 486-Լ որոշման |
Կ Ա Զ Մ
ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ
Արայիկ Հարությունյան | ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (խորհրդի նախագահ` ի պաշտոնե) | |
Արտաշես Թումանյան | ՀՀ վարչապետի խորհրդական (խորհրդի նախագահի տեղակալ` ի պաշտոնե) | |
Դանիել Դանիելյան |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի | |
Վաչե Տերտերյան | ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (ի պաշտոնե) | |
Կարեն Կարապետյան | ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (ի պաշտոնե) | |
Վարդան Ասցատրյան | ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ (ի պաշտոնե) | |
Նարինե Գուլյան | ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի գլխավոր մասնագետ (խորհրդի քարտուղար` ի պաշտոնե) | |
Արսեն Միխայլով | «Հայաստանի «Աթուռ» ասորական ասոցիացիա» ՀԿ (համաձայնությամբ) | |
Իրինա Գասպարյան | «Հայաստանի ասորական «Խայադթա» Ֆեդերացիա» ՀԿ (համաձայնությամբ) | |
Մարի Սիմոնյան Իրինա Պողոսյան |
Հայաստանի «Երևանի բելառուսների համայնքի «Բելառուս» ՀԿ (համաձայնությամբ) | |
Վիկտոր Վուխրեր Մարտին Մինասյան |
«Տևտոնիա» գերմանացիների մշակութային ՀԿ (համաձայնությամբ) | |
Խդր Հաջոյան | «Եզդիների ազգային միություն» ՀԿ (համաձայնությամբ) | |
Սաիդ Ավդալյան | «Երիտասարդ եզդիներ» ՀԿ (համաձայնությամբ) | |
Լիանա Հարությունյան Իրինա Կոնցևիչ |
Լեհերի համագործակցության «Պոլոնիա» բարեգործական ՀԿ (համաձայնությամբ) | |
Մարիա Լազարևա | «Հայաստանի հունական համայնքների միություն» ՀԿ (համաձայնությամբ) | |
Էդուարդ Միխաիլով | Երևանի «Պոնտի» հունական ՀԿ (համաձայնությամբ) | |
Ռիմա Վարժապետյան | «Հայաստանի հրեական համայնք» ՀԿ (համաձայնությամբ) | |
Վիլլի Վայներ | «Մենորա» հրեական մշակույթի կենտրոն» ՀԿ (համաձայնությամբ) | |
Ելենա Հակոբյան | Հայաստանի Հանրապետության «Ռոսիա» ՀԿ (համաձայնությամբ) | |
Աիդա Հարությունյան | Ռուսական մշակույթի միջազգային կենտրոն «Հարմոնիա» ՀԿ (համաձայնությամբ) | |
Սվետլանա Նամչևաձե Նինո Սպանդերաշվիլի |
«Վրացական «Իվերիա» համայնք» բարեգործական ՀԿ (համաձայնությամբ) | |
Աննա Հարությունյան Ալլա Մինասյան |
«Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» ՀԿ (համաձայնությամբ) | |
Կնյազ Հասանով | «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» ՀԿ (համաձայնությամբ) | |
Սլո Դրբոյան | «Քուրդիստան կոմիտե» ՀԿ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |