ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 225-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 120-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 14-ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված պատանիների ու երիտասարդների երկարաժամկետ և կարճաժամկետ խնամք և դաստիարակություն» ծրագրի մասին» N 120-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Փրայսուոթերհաուսկուպերս Արմենիա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02588296) 2022 թվականի ապրիլի 15-ին կնքված՝ N AAS 09/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի ապրիլի 22-ից մինչև հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում աուդիտորական ծառայությունների մատուցում` 8,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Օ-Էս-Ջի Ռեքորդզ Մենեջմենթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02248499) 2024 թվականի մարտի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է փաստաթղթերի արխիվային մշակման և այլ հարակից ծառայությունների մատուցում` 530,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
01.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |