ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի մարտի 19-ին
«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 1-ի ՀՕ-285 օրենքի 3-րդ հոդվածում՝
1) իններորդ պարբերությունից հանել երկրորդ «թույլտվություն» բառը.
2) տասնմեկերորդ պարբերության «կարգավորման» բառը փոխարինել «ազատման» բառով.
3) տասներկուերորդ պարբերությունը «ճառագայթային» բառից հետո լրացնել «անվտանգության և» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) «գ» կետից հանել «՝ կարգավորող մարմնի ներկայացրած» բառերը.
2) «ժ» կետից հանել «աշխատանքների և» բառերը:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի առաջին պարբերության «լիցենզավորման պայմաններով» բառերը փոխարինել «լիցենզիայի պայմաններով ու պահանջներով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետից հանել «տեղադրման» և «շահագործման հանձնումը» բառերը:
Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «գ» կետից հանել «աշխատանքներ կատարող և» բառերը.
2) «ժգ» կետի և «ժդ» կետի 1-ին տողի «արտակարգ» բառը փոխարինել «վթարային» բառով.
3) «իբ» կետից հանել «անվտանգության» բառը:
Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «թ» կետից և 6-րդ մասից հանել «աշխատանքներ կատարող և» բառերը.
2) «ե» կետից հանել «փոխադրում,» բառը:
Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Շահագործող կազմակերպությունն ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտի սեփականատիրոջ կողմից այդ օբյեկտի շահագործման համար լիազորված կամ որպես այդպիսին ճանաչված իրավաբանական անձն է, որն իր ուժերով կամ այլ իրավաբանական անձանց ներգրավմամբ իրականացնում է օբյեկտի հրապարակ ընտրելու, օբյեկտը նախագծելու, կառուցելու, շահագործելու և շահագործումից հանելու աշխատանքներ:».
2) 2-րդ մասը «օգտագործման» բառից հետո լրացնել «անվտանգության տեսակետից կարևոր» բառերով և նույն մասից հանել «, ինչպես նաև միջուկային և ռադիոակտիվ նյութերի հետ տարվող աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար» բառերը:
Հոդված 8. Օրենքի 23-րդ հոդվածում վերնագրի «արտակարգ» բառը փոխարինել «վթարային» բառով:
Հոդված 9. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը «պահեստարաններում» բառից հետո լրացնել «և գերեզմանոցներում» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|