Գլխավոր տեղեկություն
Համար
N 597-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.05.23/26(900) Հոդ.648
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.04.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 ապրիլի 2012 թվականի N 597-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 686-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 01.04.21 N 469-Ն)

 

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասին և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 01.04.21 N 469-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 238-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 686-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 16

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

ապրիլի 26-ի N 597-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ)
(վերնագիրը խմբ. 01.04.21 N 469-Ն, 07.04.22 N 476-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ (այսուհետ` բուհեր) առկա ուսուցման ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) գործընթացը, որը ներառում է բուհերի մասնագիտությունների (կրթական ծրագրերի) և ընդունելության քննությունների հայտագրումը, կազմակերպումը, անցկացումը, ընդունելության քննությունների արդյունքների բողոքարկումը, ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա բուհեր ընդունելության մրցույթի անցկացումը:

2. Սույն կարգի պահանջները չեն տարածվում ոստիկանական և արտակարգ իրավիճակների պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության մրցույթի անցկացման գործընթացի վրա:

3. Բուհերի առկա ուսուցմամբ ընդունելությունը կատարվում է տվյալ ուսումնական տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկի (այսուհետ` ցանկ) համաձայն:

4. Սույն կարգի համաձայն բուհեր ընդունելությունը կատարվում է`

1) պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (այսուհետ` անվճար)` ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի չափաքանակների.

2) բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (այսուհետ` վճարովի)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած և ըստ բուհերի ու մասնագիտությունների (կրթական ծրագրերի)` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն) հաստատած տեղերի։

5. Բուհեր կարող են ընդունվել միջնակարգ կամ մասնագիտական (նախնական, միջին, բարձրագույն) կրթություն ունեցող անձինք (այսուհետ` շրջանավարտ)` առանց տարիքի սահմանափակման:

6. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները և օտարերկրացիները բուհեր կարող են ընդունվել համաձայն սույն կարգի (ընդհանուր հիմունքներով) կամ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի:

7. Բուհեր ընդունվելու համար տվյալ ուսումնական տարվա և նախորդ տարիների շրջանավարտները (այսուհետ` դիմորդ) հանձնում են ընդունելության քննություններ:

8. Ընդունելության քննություններն անցկացվում են քննական կենտրոններում: Քննական կենտրոններում պարտադիր է բժշկի ներկայությունը։

9. Ընդունելության քննություններն են՝

1) միասնական և ներբուհական.

2) Տավուշի մարզում հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ 2023-2024, 2024-2025 և 2025-2026 ուսումնական տարիների ընթացքում փորձարարական միասնական և

3) Արարատյան բակալավրիատի քննությունները (2022-2023, 2023-2024, 2024-2025 և 2025-2026 ուսումնական տարիների համար):

(9-րդ կետը խմբ. 25.04.24 N 579-Ն)

9.1. Ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում է «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ԳԹԿ), իսկ Արարատյան բակալավրիատի քննությունները 2022-2023, 2023-2024, 2024-2025 և 2025-2026 ուսումնական տարիների ընդունելության համար՝ «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ներդրման և իրականացման համար պատասխանատու կազմակերպությունը՝ «Այբ» կրթական հիմնադրամը:

(9.1-ին կետը լրաց. 25.04.24 N 579-Ն)

10. Դիմորդը տվյալ ուսումնական տարում միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ՝

1) Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա կամ նախորդ տարիների շրջանավարտները միասնական քննություններ կարող են հանձնել տվյալ տարվա հունվարին և հունիսին.

2) տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների շրջանավարտները միասնական քննությունները կարող են հանձնել տվյալ տարվա հունվարին և հուլիսին.

3) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա և նախորդ տարիների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների շրջանավարտները, որոնց ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկան ատեստավորված չէ, և միասնական քննությունները ցանկանում են հանձնել ռուսերեն թարգմանությամբ թեստերով (բացառությամբ «Հայոց պատմություն» և օտար լեզուների), միասնական քննությունները կարող են հանձնել տվյալ տարվա հունվարին և հուլիսին։

(10-րդ կետը խմբ., փոփ. 25.04.24 N 579-Ն)

10.1. Հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրած հանրակրթական ուսումնական հաստատության 12-րդ դասարանի սովորողը հանձնում է և՛ միասնական և՛ փորձարարական միասնական քննություններ ու հայտագրված համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում տվյալ առարկայի քննությունից ստացած առավել բարձր միավորով:

(10.1-ին կետը լրաց. 25.04.24 N 579-Ն)

11. Միևնույն առարկայից երկու միասնական քննություն հանձնած դիմորդն անվճար կամ վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է տվյալ առարկայի քննությունից ստացած առավել բարձր միավորով։

12. Միասնական քննություններն անցկացվում են գրավոր, թեստերի միջոցով։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դիմորդները յուրաքանչյուր առարկայի միասնական քննությունը հանձնում են միևնույն օրը: Դիմորդները միասնական քննությունները հանձնում են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկաներից:

12.1. Հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրած հանրակրթական ուսումնական հաստատության փորձարարական միասնական քննություններն անցկացվում են հանրակրթության պետական նոր չափորոշչին համահունչ գրավոր թեստերով:

(12.1-ին կետը լրաց. 25.04.24 N 579-Ն)

13. Միասնական քննությունների առարկաների հայտագրումը, քննությունների անցկացումը և մասնագիտությունների հայտագրումն իրականացվում են երեք փուլով:

14. Միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման առաջին փուլն ընդգրկում է՝

1) տվյալ տարվա դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների, օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից առավելագույնը երկու միասնական քննությունների առարկաների առցանց հայտագրումը.

2) տվյալ տարվա հունվարին դիմորդների կողմից հանձնվող միասնական քննությունների հանձնումը։

15. Միասնական քննությունների հայտագրման, քննությունների անցկացման երկրորդ և մասնագիտության հայտագրման առաջին փուլն ընդգրկում է՝

1) տվյալ տարվա ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող, ինչպես նաև նախորդ տարիների, այդ թվում՝ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների շրջանավարտ դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված (հանձնած կամ հանձնվող) քննական առարկաների առցանց հայտագրումը.

2) տվյալ տարվա հունիսին դիմորդների կողմից հանձնվող միասնական քննությունների հանձնումը։

(15-րդ կետը փոփ. 25.04.24 N 579-Ն)

15.1. Հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրած հանրակրթական ուսումնական հաստատության շրջանավարտը, միասնական քննություններ չհանձնելու դեպքում, մասնագիտության հայտագրումն իրականացնում է սույն կարգի 15-րդ կետի 1-ին ենթակետում նախատեսված ժամկետներում:

(15.1-ին կետը լրաց. 25.04.24 N 579-Ն)

16. Միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման երրորդ և մասնագիտության հայտագրման երկրորդ փուլն ընդգրկում է՝

1) տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններն ընթացիկ ուսումնական տարում ավարտած կամ ավարտող դիմորդները, մայիսի 10-ից մինչև հուլիսի 31-ը զորացրված կամ զորացրվող դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված (հանձնած կամ հանձնվող) քննական առարկաների առցանց հայտագրումը.

2) տվյալ տարվա հուլիսին դիմորդների կողմից հանձնվող միասնական քննությունների հանձնումը։

(16-րդ կետը խմբ. 25.04.24 N 579-Ն)

17. Մասնագիտությունների հայտագրման երրորդ (լրացուցիչ) փուլն ընդգրկում է տվյալ տարվա հուլիսի 20-ից մինչև հուլիսի 26-ն ընկած ժամանակահատվածում հիմնական փուլի մրցույթի արդյունքներով բուհ չընդունված դիմորդների կողմից մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտության առցանց հայտագրումը, եթե այդ մասնագիտությունների գծով առկա են թափուր տեղեր, և դիմորդն այդ մասնագիտությունների համար սահմանված միասնական քննություններից ունի դրական գնահատականներ։

(17-րդ կետը փոփ. 25.04.24 N 579-Ն)

18. Միասնական քննությունների տևողությունն է`

1) «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն» առարկաների համար` 180 րոպե.

2) «Օտար լեզու» առարկայի համար` 150 րոպե։

19. Բուհեր ընդունելության միասնական քննությունները կազմակերպվում են նախարարության կողմից հաստատված առարկայական ծրագրերով, հանրակրթական ուսումնական հաստատություններում պարտադիր օգտագործման երաշխավորված դասագրքերով, շտեմարաններով: Քննական առաջադրանքներն ու գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է ԳԹԿ-ն։

20. Ներբուհական են`

1) Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի մասնագիտական առարկաների քննությունները.

2) Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», «011401.10.6 Ֆիզիկական դաստիարակություն և ադապտիվ ֆիզիկական կուլտուրա», կրթական ծրագրեր) և «101401.00.6 Սպորտ» մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննությունները.

3) Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մասնագիտական առարկաների քննությունները.

4) Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մասնագիտական առարկաների քննությունները.

5) Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի «021201.00.6 Դիզայն» և «021401.00.6 Կիրառական արվեստ» մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննությունները.

6) Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «073101.00.6 Ճարտարապետություն» ու «021201.00.6 Դիզայն» մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննությունները.

7) Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

8) Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.11.6 Կերպարվեստ», «011401.13.6 Երաժշտական կրթություն», «011401.14.6 Պարարվեստ» կրթական ծրագրեր), «021101.00.6 Տեսալսողական արվեստ», «021201.00.6 Դիզայն», «021401.00.6 Կիրառական արվեստ», «021502.00.6 Կատարողական արվեստ», «021503.00.6 Թատերական արվեստ», «021801.00.6 Արվեստի տեսություն և պատմություն» («021801.01.6 Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում») մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննությունները.

9) Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», «011401.10.6 Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա», «011401.16.6 Նախնական զինվորական պատրաստություն» կրթական ծրագրերի), «021201.00.6 Դիզայն», «021401.00.6 Կիրառական արվեստ» մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննությունները.

10) Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», «011401.11.6 Կերպարվեստ», «011401.13.6 Երաժշտական կրթություն» կրթական ծրագրերի) մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

11) Գորիսի պետական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.11.6 Կերպարվեստ» կրթական ծրագիր) մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

12) Երևանի «Հայբուսակ» համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

13) Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

14) Երևանի գյուղատնտեսական համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

15) Գյումրու «Պրոգրես» համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

16) Երևանի մշակույթի համալսարանի մասնագիտական առարկաների քննությունները.

17) Եվրոպական համալսարանի «021201.00.6 Դիզայն» և «073101.00.6 Ճարտարապետություն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները։

21. Ներբուհական քննություններն անցկացվում են սույն կարգի 20-րդ կետում նշված բուհերի կողմից մշակված ու նախարարության կողմից հաստատված մասնագիտական ծրագրերով: Քննական առաջադրանքները և գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է ԳԹԿ-ն:

22. Ներբուհական քննությունները կազմակերպվում են մեկ փուլով՝ տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում:

 

II. ՄԻԱՍՆԱԿԱՆ, ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ

 

23. Առաջին փուլի միասնական քննությունների առարկայական դիմում-հայտերը (այսուհետ՝ առարկայական դիմում-հայտ) լրացնելը և մուտքագրելը՝

1) դիմորդն առաջին փուլի միասնական քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի կայքում դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը՝ մինչև ժամը 18։00-ն լրացնում է առարկայական դիմում-հայտ։ Առարկայական դիմում-հայտի ձևը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը.

2) ԳԹԿ-ն տվյալ տարվա դեկտեմբերի 5-ից առնվազն երեք անգամ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է հայտարարություն, որում պարտադիր նշվում են առարկայական դիմում-հայտերի ընդունումը սկսելու և ավարտելու ժամկետները, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, նախորդ տարիների շրջանավարտների, տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների, օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առարկայական դիմում-հայտերն ընդունող հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ` դպրոց) անվանումները.

3) դիմորդն առարկայական դիմում-հայտում լրացնում է առավելագույնը երկու միասնական քննություն.

4) դիմորդն առարկայական դիմում-հայտ լրացնելու համար դիմում է իր դպրոցի տնօրենին, դպրոցի տնօրենը գրանցում է շրջանավարտի տվյալները, ստուգում միասնական քննության համար ԳԹԿ հաշվեհամարին փոխանցված համապատասխան գումարի անդորրագրի առկայությունը և տալիս ԳԹԿ անձնական համար.

5) նախորդ տարիների, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների, տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների, օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առարկայական դիմում-հայտերի լրացման գործընթացին օժանդակում և ԳԹԿ անձնական համար է տրամադրում նրա բնակության վայրին մոտ գտնվող և այդ նպատակով առանձնացված դպրոցը.

6) դիմորդն առաջին փուլի միասնական քննության առարկայական դիմում-հայտը լրացնելուց հետո ԳԹԿ-ին է փոխանցում յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին փոխանցված 4500 դրամ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը:

24. Առաջին փուլի մասնագիտության դիմում-հայտերը, երկրորդ փուլի միասնական քննությունների և մասնագիտությունների հայտերը, ներբուհական քննությունների և մասնագիտությունների հայտերը (այսուհետ՝ ընդունելության դիմում-հայտ) լրացնելը և մուտքագրելը`

1) դիմորդը ներբուհական կամ երկրորդ փուլի միասնական քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար ԳԹԿ-ի կայքում ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը՝ մինչև ժամը 18:00-ն լրացնում է ընդունելության դիմում-հայտը: Ընդունելության դիմում-հայտի ձևը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը.

2) ԳԹԿ-ն տվյալ տարվա ապրիլի 1-ից առնվազն երեք անգամ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է հայտարարություն, որում պարտադիր նշվում են ընդունելության դիմում-հայտերի ընդունումն սկսելու և ավարտելու ժամկետները, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, նախորդ տարիների շրջանավարտների ընդունելության դիմում-հայտերն ընդունող հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ` դպրոց) անվանումները.

3) դիմորդն ընդունելության դիմում-հայտում լրացնում է բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների և ընդունելության քննությունների՝ ցանկով նախատեսված մեկ բուհի և մեկ մասնագիտության (կրթական ծրագրի) անվանումը, տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) սովորելու համար սահմանված ընդունելության քննությունները, բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններ դիմելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սահմանած քննությունները: Ցանկի «Ընդունելության քննություններ» բաժնի սյունակում միասնական քննությունների առարկաները «կամ» բառով տարանջատված լինելու դեպքում դիմորդին թույլատրվում է ընտրել նշված ընդունելության քննություններից մեկը.

4) դիմորդները քննությանն առնչվող հարցերի մասին տեղեկատվություն կարող են ստանալ դպրոցներից, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերից, ԳԹԿ-ից` անմիջականորեն կամ համացանցային կայքի միջոցով.

5) դիմորդն ընդունելության դիմում-հայտ լրացնելու համար դիմում է իր դպրոցի տնօրենին, դպրոցի տնօրենը գրանցում է շրջանավարտի տվյալները, ստուգում միասնական քննության համար ԳԹԿ հաշվեհամարին փոխանցված համապատասխան գումարի անդորրագրի առկայությունը և տալիս ԳԹԿ անձնական համար.

6) ընդունելության դիմում-հայտ լրացնելու ընթացքում դիմորդն անհրաժեշտության դեպքում կարող է օգտվել դպրոցի օժանդակությունից.

7) նախորդ տարիների, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ընդունելության դիմում-հայտերի լրացման գործընթացին օժանդակում և ԳԹԿ անձնական համար է տրամադրում նրա բնակության վայրին մոտ գտնվող և այդ նպատակով առանձնացված դպրոցը.

8) դիմորդը քննության ընդունելության դիմում-հայտը լրացնելուց հետո ԳԹԿ-ին է փոխանցում երկրորդ և երրորդ փուլերի յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը.

9) նախորդ տարիների, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները միասնական քննություններ հանձնում են իրենց բնակության վայրը (համայնք, մարզ) ընդգրկող քննական կենտրոնում։

25. Առարկայական կամ ընդունելության դիմում-հայտում փոփոխություն, ճշգրտում կատարելը կամ քննության նոր դիմում-հայտ ներկայացնելը`

1) առարկայական կամ ընդունելության դիմում-հայտերի տվյալների վերջնական մուտքագրումից հետո ԳԹԿ-ն պատրաստում է դիմորդների ցուցակները՝ ըստ քննական առարկաների և կենտրոնների.

2) հաստատված ցուցակների հիման վրա դիմորդներին տրվում են միասնական քննությունների անցաթղթեր, որոնք ԳԹԿ-ն առաջին և երկրորդ փուլերի միասնական քննությունների մեկնարկից առնվազն հինգ, իսկ երրորդ փուլի միասնական քննությունների մեկնարկից մեկ օր առաջ ուղարկում է դպրոցներ կամ էլեկտրոնային եղանակով՝ դիմորդին։ Ներբուհական քննություններ հանձնող դիմորդներին անցաթուղթը տրամադրում է բուհը.

3) անցաթուղթը պարունակում է դիմորդի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան, համարը), մարզը, դպրոցը, անձնական համարը), լուսանկարը, քննական կենտրոնի գտնվելու վայրը, առարկան, քննության օրը և ժամը.

4) դիմորդն անցաթուղթը կարող է ստանալ նաև այն դպրոցից, որտեղից ստացել է ԳԹԿ անձնական համար: Անցաթուղթը դիմորդին տրվում է ստորագրությամբ։

26. Դիմորդի կողմից դիմում-հայտում լրացված տվյալների, փաստաթղթերի հավաստիությունը և գնահատականների համապատասխանությունը հաստատելու նպատակով ԳԹԿ-ն կարող է դիմել հայտատուի ուսումնական հաստատություն:

27. Երրորդ փուլի միասնական քննությունների և երկրորդ փուլի մասնագիտության դիմում-հայտերը (այսուհետ՝ դիմում-հայտ) լրացնելը և մուտքագրելը՝

1) օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները երրորդ փուլի միասնական քննությանը մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար ԳԹԿ-ի կայքում հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը` մինչև ժամը 17։00-ն լրացնում են ընդունելության դիմում-հայտ: Դիմորդներն ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար դիմում են իրենց բնակության վայրին մոտ ԳԹԿ-ի կողմից առանձնացված դպրոց՝ անձնական համար ստանալու։ Երրորդ փուլի միասնական քննությունները կազմակերպվում են Երևանում։

28. Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը լրացնելու ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն, և լրացուցիչ փաստաթղթեր չեն ընդունվում:

29. Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները կարող են դիմել՝

1) տվյալ տարվա ընդունելության մրցույթին` մինչև զորակոչվելն ստացած միասնական քննությունների վկայագրով մասնակցելու համար.

2) տվյալ տարվա ընդունելության քննությանը մասնակցելու համար։

30. Տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանք են ներկայացնում այն մասին, որ նրանց զորացրումը տեղի է ունենալու մինչև տվյալ տարվա հուլիսի 31-ը: Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողին տրված տեղեկանքը զորացրվող զինծառայողի կողմից տրված լիազորագրում նշված անձն առցանց եղանակով ուղարկում է ԳԹԿ: Մինչև հուլիսի 31-ը զորացրվող և քննություն հանձնող զինծառայողը լիազորագրում նշում է բուհերի ընդունելության քննությունը և ընտրած մասնագիտությունը, իսկ վկայագիր ունեցող զինծառայողը՝ մրցույթին մասնակցելու համար վկայագրում առկա քննական առարկան և մասնագիտությունը, որոնք լիազորագրում նշված անձն առցանց եղանակով ընդունելության դիմում-հայտում հայտագրում է լիազորագրում նշված հերթականությամբ: Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողներն օգտվում են սույն կարգի 80-րդ կետով սահմանված արտոնությունից:

31. Բուհի ընդունելության քննությունների և մասնագիտության հայտագրման գործընթացին օժանդակում է բուհի ընդունող հանձնաժողովը (այսուհետ` ընդունող հանձնաժողով):

32. Ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորը (տեղակալ): Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին, պատասխանատու քարտուղարի տեղակալին (տեղակալներին) և անդամներին նշանակում է ընդունող հանձնաժողովի նախագահը: Ընդունող հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է տեխնիկական անձնակազմի միջոցով:

33. Դիմորդը դիմում-հայտի հետ ներկայացնում է`

1) սույն կարգի 73-րդ և 78-81-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակը.

2) միջազգային և հանրապետական մրցույթների դիպլոմների էլեկտրոնային տարբերակը.

3) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամ լինելու դեպքում դիմորդը դիմում-հայտում կատարում է համապատասխան նշում.

4) ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար բուհի հաշվեհամարին փոխանցված 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագրի էլեկտրոնային տարբերակը։

34. Սույն կարգի 78-81-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդներն ազատվում են ընդունելության քննությունների վճարից:

35. Տվյալ ուսումնական տարվա շրջանավարտները, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները, օտարերկրացիները, ինչպես նաև միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ստացած դիմորդներն ավարտական փաստաթղթի (ատեստատ, դիպլոմ) տվյալներն առցանց եղանակով լրացնում են իրենց ընդունելության դիմում-հայտում և մինչև տվյալ տարվա հուլիսի 12-ն ուղարկում ԳԹԿ:

36. «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկաները մրցութային համարվելու դեպքում ԳԹԿ-Ն դիմորդին միասնական քննությունների երկրորդ և երրորդ փուլերից հետո տալիս է վկայագիր, որը դիմորդը, բուհ ընդունվելու դեպքում, համապատասխան բուհ է ներկայացնում մրցույթի ավարտից հետո:

37. Տվյալ տարվա միասնական քննություններին մասնակցած դիմորդները կարող են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկաներից ստացած գնահատականները պահպանել միայն հաջորդ տարվա համար: Դիմորդը կարող է հաջորդ տարի վերահանձնել և մասնակցել տվյալ տարվա մրցույթին ավելի բարձր գնահատականով:

38. Զորակոչային տարիքը լրացած, միասնական քննություններին և մրցույթին մասնակցած արական սեռի դիմորդները կարող են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկաներից ստացած գնահատականները պահպանել ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո կազմակերպվող ընդունելության քննությունների առաջին և երկրորդ (լրացուցիչ) մրցույթների համար:

39. Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ: ԳԹԿ-ի բազայում նույն դիմորդի՝ մեկից ավելի ընդունելության դիմում-հայտերի առկայության դեպքում տվյալ դիմորդը զրկվում է ընդունելության քննություններին և մրցույթին մասնակցելու իրավունքից:

40. Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից գնահատական չունեցող դիմորդները (Ա և Ա+Բ տարբերակները չհանձնած) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության փոխարեն կարող են միասնական քննություն հանձնել օտար լեզվից (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն): «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությանը փոխարինած «Օտար լեզու» առարկան չի կարող համընկնել տվյալ մասնագիտության միասնական քննությունների ցանկում ընդգրկված «Օտար լեզու» առարկայի հետ: Ընդ որում`

1) «031801.00.6 Միջազգային հարաբերություններ», «032101.00.6 Լրագրություն», «023101.00.6 Հայոց լեզու և գրականություն», «031301.00.6 Հոգեբանություն», «011201.00.6 Նախադպրոցական մանկավարժություն», «011301.00.6 Ընդհանուր մանկավարժություն», «011302.00.6 Հատուկ մանկավարժություն», «023201.00.6 Լեզվաբանություն («023201.01.6 Թարգմանչական գործ (ըստ լեզուների)», «023201.09.6 Միջմշակութային հաղորդակցություն և թարգմանություն (ռուսերեն)» կրթական ծրագրերի)» մասնագիտությունների դեպքում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը պարտադիր է.

2) «023201.00.6 Լեզվաբանություն («023201.03.6 Ռուսաց լեզու» կրթական ծրագիր)», «023102.00.6 Օտար լեզու և գրականություն («023102.01.6 Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագիր) մասնագիտությունների համար սահմանված «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության փոխարեն դիմորդները կարող են միասնական քննություն հանձնել «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկայից։

41. Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից (ավարտական, քննական) գնահատական չունեցող դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի ոչ մրցութային քննության գնահատականի փոխարեն կարող են օգտագործել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի` «Օտար լեզու» (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկայի գնահատականը:

42. Միջնակարգ կրթության ատեստատում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննական գնահատական չունեցող դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից ոչ մրցութային քննության գնահատականի փոխարեն կարող են օգտագործել միջնակարգ կրթության ատեստատի «Հայոց լեզու» առարկայի տարեկան գնահատականը:

43. «091201.00.7 Բուժական գործ», «091101.00.7 Ստոմատոլոգիա», «091601.00.6 Ֆարմացիա», «091202.00.7 Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտությունների դիմորդներին իրավունք է վերապահվում իրենց ընտրությամբ հանձնելու նշված երեք` «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» մրցութային քննություններից երկուսը:

44. Սույն կարգի 43-րդ կետում նշված մասնագիտությունների համար մրցույթն անցկացվում է դիմորդի կողմից դիմում-հայտում նշված քննությունների հերթականությամբ: Հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում դիմում-հայտում առաջինը նշված առարկայի քննական գնահատականին:

 

III. ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ ԿԱՄ ԴՐԱՆՑԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ

 

45. Առաջին փուլում դիմում-հայտ ներկայացրած դիմորդը կարող է փոփոխություններ կատարել կամ հրաժարվել ընդունելության դիմում-հայտից՝ մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 25-ը` մինչև ժամը 17։00-ն, իսկ միասնական քննությունների հայտագրման երկրորդ և մասնագիտությունների հայտագրման առաջին փուլում դիմում-հայտ ներկայացրած դիմորդը՝ մինչև տվյալ տարվա մայիսի 10-ը ժամը 17։00-ն։

(45-րդ կետը փոփ. 25.04.24 N 579-Ն)

46. Միասնական քննությունների հայտագրման երրորդ և մասնագիտությունների հայտագրման երկրորդ փուլի դիմում-հայտում փոփոխություններ կարող են կատարվել՝ մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը` ժամը 17։00-ն։

 

IV. ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՎ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԿՈՐՑՐԱԾ ԱՆՑԱԹՂԹԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

47. Դիմորդը միասնական քննության անցաթուղթը կորցնելու մասին առցանց եղանակով տեղեկացնում է ԳԹԿ-ին, ներբուհական քննության անցաթղթի դեպքում՝ համապատասխան բուհին։

48. ԳԹԿ-ն և բուհը, համապատասխանաբար, 24 ժամվա ընթացքում դիմորդին տալիս են նոր անցաթուղթ։

49. Եթե անցաթուղթը կորել է քննության օրը կամ տվյալ առարկայի քննությունների վերջին օրը, ապա անցաթուղթը կորցրած դիմորդին թույլատրվում է քննությունը հանձնել անձը հաստատող փաստաթղթի ու ԳԹԿ-ի և բուհի տվյալների բազայի հիման վրա:

 

V. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

50. Միասնական քննությունների կազմակերպումը`

1) միասնական քննությունները կազմակերպվում և անցկացվում են միասնական քննական կենտրոններում։ Առաջին փուլի միասնական քննական կենտրոնների ցանկը մինչև տվյալ տարվա հունվարի 6-ը, երկրորդ փուլի միասնական քննական կենտրոնների ցանկը մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը, երրորդ փուլի միասնական քննական կենտրոնների ցանկը մինչև տվյալ տարվա հունիսի 30-ը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը.

2) առաջին փուլի միասնական քննական կենտրոնների ղեկավարների (այսուհետ` կենտրոնի ղեկավար) ցանկը մինչև տվյալ տարվա հունվարի 10-ը, իսկ երկրորդ և երրորդ փուլերի միասնական քննական կենտրոնների ղեկավարների ցանկը մինչև տվյալ տարվա մայիսի 25-ը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը.

3) քննական կենտրոնի ղեկավարը քննական գործընթացը կազմակերպում է տվյալ քննական կենտրոնում` սույն կարգի պահանջներին համապատասխան.

4) միասնական քննությունների օրերն ըստ առարկաների հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը: Առաջին փուլի միասնական քննությունները կազմակերպվում են տվյալ տարվա հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը, իսկ երկրորդ և երրորդ փուլերի միասնական քննությունները՝ տվյալ տարվա հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում.

5) միասնական քննության անցկացման գործընթացի մասնակիցներն են կենտրոնի ղեկավարը, ԳԹԿ-ի ներկայացուցիչը (յուրաքանչյուր 20 դիմորդի համար ԳԹԿ-ի առնվազն մեկ ներկայացուցիչ), միասնական քննության ընթացքի կազմակերպիչը (այսուհետ` կազմակերպիչ) և պատասխանատու կազմակերպիչը, համակարգչային օպերատորը (այսուհետ` օպերատոր) և պատասխանատու օպերատորը, միասնական քննական կենտրոնի հերթապահը (այսուհետ` հերթապահ), ովքեր իրենց աշխատանքը միասնական քննությունների ընթացքում իրականացնում են ԳԹԿ-ի տնօրենի կողմից հաստատված աշխատակարգերի համաձայն.

6) միասնական քննական կենտրոնում միասնական քննության ընթացքը քննասենյակում կազմակերպում են ԳԹԿ-ի ներկայացուցիչները և կազմակերպիչները, որոնց կազմը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը: Կենտրոնի ղեկավարը յուրաքանչյուր քննասենյակի համար տվյալ քննասենյակի կազմակերպիչներից մեկին նշանակում է պատասխանատու կազմակերպիչ.

7) համակարգչային աշխատանքներն իրականացնում են ուսուցում անցած օպերատորները, որոնց կազմը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը: ԳԹԿ-ի տնօրենը հաստատում է նաև պատասխանատու օպերատորների ցուցակը, ովքեր իրենց քննական կենտրոններում կազմակերպում են օպերատորների աշխատանքը: Հերթապահների կազմը հաստատում է քննական կենտրոնի ղեկավարը.

8) քննական կենտրոնի ղեկավարին, ԳԹԿ ներկայացուցիչներին, կազմակերպիչներին նշանակում է ԳԹԿ տնօրենը՝ միասնական քննությունից մեկ օր առաջ։ Կազմակերպիչներին և ԳԹԿ ներկայացուցիչներին ըստ քննասենյակների բաշխում է քննական կենտրոնի ղեկավարը.

9) քննական կենտրոնում քննասենյակները համարակալվում են հերթական համարներով: Քննական կենտրոնի դիմորդները բաժանվում են հերթական թվերով համարակալված խմբերի: Խմբում դիմորդների թիվը չի կարող գերազանցել 20-ը: Եթե քննասենյակում կան մեկից ավելի խմբեր, ապա առաջին 40 դիմորդի համար քննասենյակում աշխատանքները համակարգում է 2 կազմակերպիչ, 40 անձից բաղկացած հաջորդ խմբի (խմբերի) համար` մեկ կազմակերպիչ, եթե քննասենյակի վերջին խմբում կա 20 և ավելի դիմորդ` ևս մեկ կազմակերպիչ.

10) քննական կենտրոնի քննասենյակների մուտքի մոտ նշվում են տվյալ քննասենյակի խմբերի հերթական համարները.

11) քննությունն սկսվելուց 1,5 ժամ առաջ քննական կենտրոնի ղեկավարը սահմանված ձևի արձանագրությունում գրանցում է կազմակերպիչներին, համակարգչային օպերատորներին և հերթապահներին.

12) քննությունն սկսվելուց առնվազն մեկ ժամ առաջ կենտրոնի ղեկավարը յուրաքանչյուր քննասենյակի կազմակերպիչներին տալիս է տվյալ քննասենյակի խմբերի համար նախատեսված թեստերի պատասխանների ձևաթղթերի (այսուհետ՝ պատասխանների ձևաթուղթ) ծրարները, ըստ խմբերի դիմորդների ցուցակները, որից հետո սկսվում է դիմորդների մուտքը քննասենյակներ.

13) պատասխանների ձևաթղթերի ծրարը պարունակում է`

ա. պատասխանների 20 ձևաթուղթ, որոնք տրվում են դիմորդներին,

բ. պատասխանների լրացուցիչ ձևաթղթեր, որոնք օգտագործվում են պատասխանների ձևաթղթերի խոտանման դեպքում.

14) յուրաքանչյուր խմբի համար նախատեսվում է պատասխանների լրացուցիչ երկու ձևաթուղթ, որոնք մնում են քննական կենտրոնի ղեկավարի մոտ.

15) հերթապահներին տեղաբաշխում է քննական կենտրոնի ղեկավարը` կազմելով համապատասխան արձանագրություն.

16) քննության օրը դիմորդը քննությունն սկսվելուց առնվազն մեկ ժամ առաջ ներկայանում է քննական կենտրոն` իր հետ ունենալով անցաթուղթը, անձը հաստատող այն փաստաթուղթը, որը նշված է դիմում-հայտում.

17) դիմորդների մուտքը կենտրոն սկսվում է քննական կենտրոնի ղեկավարի հրահանգով.

18) դիմորդն անձը հաստատող փաստաթուղթը և անցաթուղթը ներկայացնում է հերթապահին և նրա հրահանգով մոտենում օպերատորին: Օպերատորը համադրում է անցաթղթի և դիմորդի մասին բազայի տվյալները, բազայում կատարում նշում դիմորդի` քննությանը ներկայանալու մասին, իսկ անցաթղթի վրա գրում խմբի համարը: Հերթապահներն ու պատերին փակցված լրացուցիչ ուղեսլաքները դիմորդներին օգնում են գտնել քննասենյակը և խումբը.

19) դիմորդի մուտքը քննասենյակ կազմակերպվում է առնվազն երկու կազմակերպչի կողմից: Դիմորդը քննասենյակում չի կարող ունենալ այլ առարկաներ` բացառությամբ անձը հաստատող փաստաթղթի և անցաթղթի.

19.1) դիմորդը մոտենում է մուտքի կազմակերպիչներին, մետաղորսիչով ստուգվում է հեռախոսի և էլեկտրոնային այլ սարքերի առկայությունը։ Հեռախոս կամ այլ սարքեր հայտնաբերվելու դեպքում թողնում է մուտքի մոտ.

20) դիմորդը մոտենում է իր խմբի կազմակերպչին և ստանում պատասխանների ձևաթուղթը, ցուցակում ստորագրում է իր անվան դիմաց և նստում ըստ վիճակահանության արդյունքի` համապատասխան նստարանին.

21) քննասենյակում դիմորդներին տեղավորելուց հետո ԳԹԿ ներկայացուցիչը, քննական կենտրոնի ղեկավարից ստանալով խմբերի թվին համապատասխան թեստերի փաթեթները, դրանք բերում է քննասենյակ: Քննասենյակի պատասխանատու ներկայացուցիչը թեստերի փաթեթները ցուցադրում է դիմորդներին` նրանց ուշադրությունը հրավիրելով փաթեթների փակ և ամբողջական լինելու հանգամանքին.

22) քննությունն սկսվելուց 20 րոպե առաջ ԳԹԿ-ի ներկայացուցիչը կամ պատասխանատու կազմակերպիչը դիմորդների համար ընթերցում է քննասենյակում քննության անցկացման կարգը, տեղեկացնում բողոքարկման տեսակների և կարգի մասին: Դիմորդները պատասխանների ձևաթղթերում լրացնում են իրենց անունը, ազգանունը և անցաթղթերի անձնական համարները: Այնուհետև կազմակերպիչները մոտենում են դիմորդներին, կտրում պատասխանների ձևաթղթերի՝ անձնական տվյալները պարունակող մասերը, հաշվում և հանձնում քննասենյակի պատասխանատու կազմակերպչին.

23) քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը պատասխանների ձևաթղթերի անձնական տվյալները պարունակող մասերն առնվազն 2 կազմակերպչի մասնակցությամբ հաշվում, ստուգում, այնուհետև տեղավորում է այդ նպատակով ստացված ծրարում` ծրարի վրա գրելով քննասենյակի, խմբերի համարները և կտրված մասերի թիվը:

(50-րդ կետը խմբ., լրաց. 25.04.24 N 579-Ն)

51. Միասնական քննության անցկացումը`

1) թեստերի փաթեթները բացելու համար ներկայացուցիչը հրավիրում է առաջին նստարաններին նստած դիմորդներին (նրանցից որևէ մեկի բացակայության դեպքում` հաջորդ դիմորդին): Փաթեթների բացման վերաբերյալ արձանագրությունների համապատասխան տողում խմբերի կազմակերպիչները կատարում են նշում, որի դիմաց ստորագրում է փաթեթը բացած դիմորդը.

2) խմբերի կազմակերպիչները բաժանում են թեստերը: Դիմորդը, ստանալով իր թեստը, ստուգում է այն և թեստի շապիկի համապատասխան մասում գրում իր խմբի և նստարանի համարները: Պատասխանատու կազմակերպիչը հայտարարում է քննության սկիզբը, տևողությունը և գրատախտակի վրա կատարում նշում քննության սկզբի և ավարտի վերաբերյալ: Քննության սկիզբը հայտարարվելուց հետո արգելվում է ուշացած դիմորդի մուտքը քննասենյակ.

3) առաջին փուլի միասնական քննությունները բոլոր քննական կենտրոններում սկսվում են ժամը 11։30-ին, երկրորդ և երրորդ փուլերի միասնական քննությունները՝ ժամը 10։00-ին.

4) քննասենյակի պատասխանատու կազմակերպիչն ավելորդ (չօգտագործված, խոտանված) քննական թեստերի առկայությունն արձանագրում է, հաշվարկում և պահում իր մոտ.

5) միասնական քննության ընթացքում արգելվում են այլ դիմորդների հետ խոսելը, առանց կենտրոնի ղեկավարի թույլտվության տեղը փոխելը, արգելվում են դիմորդների կողմից թեստերը և պատասխանների ձևաթղթերը փոխանակելը, արտագրելը, բջջային հեռախոսներ կամ այլ կապի միջոցներ քննասենյակ բերելը.

6) միասնական քննության ընթացքում քննասենյակից դիմորդը կարող է դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում` զուգարանից օգտվելու կամ վատառողջության պատճառով՝ քննասենյակի պատասխանատու կազմակերպչի կամ գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի թույլտվությամբ և հերթապահի ուղեկցությամբ.

7) քննասենյակում թեստի բովանդակության վերաբերյալ դիմորդի հարցերը չեն քննարկվում.

8) միասնական քննության ընթացքում ի հայտ եկած տպագրական կամ այլ թերություններ ունեցող թեստերն ու պատասխանների ձևաթղթերը նորերով փոխարինում է քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը` կենտրոնի ղեկավարի, ԳԹԿ-ի ներկայացուցչի ներկայությամբ` արձանագրելով այդ փաստը: Թերություններ ունեցող պատասխանների ձևաթղթերի և թեստերի վրա գրվում է՝ «Խոտանված է».

9) դիմորդների կողմից քննական առաջադրանքների կատարման ժամանակ քննասենյակներում, բացի պատասխանատու կազմակերպչից և կազմակերպիչներից, կարող են ներկա գտնվել միայն քննական կենտրոնի ղեկավարն ու ԳԹԿ-ի ներկայացուցիչը.

10) միասնական քննության ավարտից 30 րոպե առաջ քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը դիմորդների ուշադրությունն է հրավիրում ժամանակի վրա և հիշեցնում առաջադրանքների պատասխանները թեստերից պատասխանների ձևաթղթերի վրա անցկացնելու մասին.

11) կազմակերպիչները քննության ամբողջ ընթացքում պետք է մնան քննասենյակներում` իրենց հատկացված սեղանների մոտ: Նրանց արգելվում է օգտվել բջջային հեռախոսներից և այլ կապի միջոցներից: ԳԹԿ-ի ներկայացուցիչը սույն պահանջների խախտման մասին տեղյակ է պահում կենտրոնի ղեկավարին, որն էլ կարող է կազմակերպչին հեռացնել քննասենյակից: Կազմակերպչին քննասենյակից հեռացնելն արձանագրվում և ստորագրվում է գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի ու կենտրոնի ղեկավարի կողմից.

12) ԳԹԿ-ի ներկայացուցիչն իրավունք ունի քննության ընթացքում մեկ անգամ նախազգուշացնելու դիմորդին, արձանագրելու նախազգուշացումը, կրկնվելու դեպքում՝ հեռացնելու քննությունից, եթե նա առանց թույլտվության քննության ընթացքում դուրս է եկել քննասենյակից, խոսել է այլ դիմորդների հետ, փոխել է տեղը: Եթե քննության ընթացքում դիմորդն արտագրել է կամ նրա մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս կամ այլ կապի միջոց, ապա դիմորդը հեռացվում է քննությունից.

13) հեռացվող դիմորդից վերցվում է թեստը, դիմորդի պատասխանների ձևաթղթի վրա գրվում է «Հեռացված է քննությունից», տվյալ խմբի և քննասենյակի արձանագրությունների մեջ գրանցվում են այդ փաստը, հեռացվողի անունը, ազգանունը, հեռացման պատճառը.

14) դիմորդի` քննությունից հեռացվելու փաստը դիմորդի բողոքի հիման վրա քննարկվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված բողոքարկման հանձնաժողովում, որն ընդունում է որոշում դիմորդին երրորդ փուլի քննությանը թույլատրելու կամ չթույլատրելու մասին.

15) միասնական քննության ընթացքում հիվանդության պատճառով (բժշկի և կենտրոնի ղեկավարի կազմած արձանագրության հիման վրա) քննությունն ընդհատած դիմորդից վերցվում է թեստը, պատասխանների ձևաթղթի վրա գրվում է «Քննությունն ընդհատել է հիվանդության պատճառով», տվյալ խմբի և քննասենյակի արձանագրություններում գրանցվում է այդ փաստը` նշելով քննությունն ընդհատած դիմորդի անունը, ազգանունը.

16) հիվանդության պատճառով միասնական քննությունն ընդհատած, ինչպես նաև բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ երրորդ փուլի միասնական քննությանը թույլատրված դիմորդը քննություն է հանձնում երրորդ փուլի միասնական քննության օրը։

(51-րդ կետը փոփ. 25.04.24 N 579-Ն)

52. Միասնական քննության ավարտը`

1) քննության համար նախատեսված ժամանակից շուտ ավարտած (ընդհատած) դիմորդը ԳԹԿ-ի ներկայացուցչի թույլտվությամբ մոտենում է օպերատորին, պատճենահանում պատասխանների ձևաթուղթը, այնուհետև մոտենում իր խմբի կազմակերպչին: Դիմորդը թեստը և պատասխանների ձևաթուղթը կազմակերպչին է հանձնում` ստորագրելով իր խմբի դիմորդների ցուցակի համապատասխան տեղում: Կազմակերպիչը համեմատում է թեստի և պատասխանների ձևաթղթում նշված թեստի համարները: Դիմորդը պատասխանների ձևաթղթի պատճենահանված օրինակը պահում է իր մոտ.

2) քննության համար հատկացված ժամանակի ավարտին կազմակերպիչները, յուրաքանչյուր դիմորդի պատասխանների ձևաթուղթը դնելով թեստի մեջ, հավաքում են սեղաններից, այնուհետև ընթերցում են թեստի վրա գրված սեղանի համարը, համապատասխան դիմորդը մոտենում է կազմակերպչին, վերցնում իր պատասխանների ձևաթուղթը, պատճենահանում, պատասխանների ձևաթուղթը հանձնում իր խմբի կազմակերպչին, դիմորդների ցուցակում ստորագրում իր անվան դիմաց և դուրս գալիս քննասենյակից: Այդ ընթացքում մյուս դիմորդները մնում են իրենց տեղերում` մինչև պատճենահանման իրենց հերթը հասնելը.

3) քննության ավարտից հետո խմբի կազմակերպիչը պատասխանների ձևաթղթերը (օգտագործված, չօգտագործված, խոտանված), քննության ընթացքում հիվանդացած դիմորդին տրված բժշկի տեղեկանքը, դիմորդին քննությունից հեռացնելու, ինչպես նաև խոտանված ձևաթղթի մասին արձանագրությունները, խմբի դիմորդների ցուցակը հաշվում և հանձնում է պատասխանատու կազմակերպչին.

4) քննության ժամանակի ավարտից հետո ոչ ուշ, քան 30 րոպեի ընթացքում պատասխանատու կազմակերպիչը լրացնում է տվյալ քննասենյակում անցկացված քննության արձանագրությունը.

5) պատասխանատու կազմակերպիչը խմբերի պատասխանների ձևաթղթերի (օգտագործված, չօգտագործված, խոտանված), խմբերի դիմորդների ցուցակների ծրարները, քննասենյակի արձանագրության, պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի ծրարները և թեստերը (օգտագործված, չօգտագործված) հաշվում և հանձնում է կենտրոնի ղեկավարին.

6) կենտրոնի ղեկավարը, գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի հետ համատեղ, ներկայացված պատասխանների ձևաթղթերը, խմբերի ցուցակները պարունակող և քննասենյակներից ստացված կտրված մասերով ծրարները վերահաշվելով, ձևակերպում է քննական կենտրոնում անցկացված քննության արձանագրությունը։

53. Քննական նյութերի` թեստերի, պատասխանների ձևաթղթերի ծրարների, արձանագրությունների տեղափոխումը`

1) կենտրոնի ղեկավարը յուրաքանչյուր քննասենյակի պատասխանատու կազմակերպչի ներկայությամբ ծրարները տեղավորում է համապատասխան արկղում` ԳԹԿ տեղափոխելու համար.

2) քննական կենտրոնի ղեկավարը քննական նյութերը ԳԹԿ է տեղափոխում քննության ավարտից հետո` նույն օրվա ընթացքում.

3) ԳԹԿ-ում քննական կենտրոնի ղեկավարի և քննական կենտրոնում ԳԹԿ-ի ներկայացուցչի մասնակցությամբ ընդունվում են քննական նյութերը: Պատասխանների ձևաթղթերը հաշվվում և սկանավորվում են: Պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի հաշվումից հետո կազմվում է բոլոր նյութերի հանձնման և ընդունման արձանագրություն:

54. Պատասխանների ձևաթղթերի ստուգումը`

1) պատասխանների ձևաթղթերն ստուգվում են ԳԹԿ-ում` համակարգչային սարքավորումների ու ծրագրերի միջոցով.

2) թեստերը չեն ստուգվում: Սկանավորվում, ճանաչվում և գնահատվում են միայն պատասխանների ձևաթղթերը.

3) պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի վերծանումից հետո ստուգման տվյալները գրանցվում են որպես դիմորդի քննական արդյունք։

55. Միասնական քննությունների արդյունքների հրապարակումը`

1) միասնական քննությունների առաջին և երկրորդ փուլերի արդյունքները հրապարակվում են քննությունից հետո հինգերորդ օրը՝ բացառությամբ վերջին քննության, որի արդյունքները հրապարակվում են քննությունից հետո երրորդ օրը: Երրորդ փուլի քննությունների արդյունքները հրապարակվում են քննության հաջորդ օրը.

2) ԳԹԿ-ում քննությունների արդյունքների ցուցակներն առանձնացվում են ըստ քննական կենտրոնների, առարկաների և քննություններին մասնակցած դպրոցների.

3) քննական արդյունքների ցուցակները վավերացվում են ԳԹԿ-ի տնօրենի կողմից.

4) կենտրոնի ղեկավարն աշխատանքների ստուգման ավարտից հետո գնահատման և թեստավորման կենտրոնից ստանում է քննություն հանձնած դիմորդների քննական արդյունքների ցուցակը.

5) կենտրոնի ղեկավարը քննական արդյունքների ցուցակը փակցնում է քննական կենտրոնի տեղակայման հաստատության մուտքի մոտ: ԳԹԿ-ն միասնական քննությանը մասնակցած դիմորդների քննության ավարտական մասի քննական արդյունքների ցուցակը Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի միջոցով ուղարկում է դպրոցներ.

6) դպրոցը միասնական քննության ավարտական մասի արդյունքը գրանցում է դիմորդի` միջնակարգ կրթության ատեստատում.

7) դիմորդը քննության արդյունքի մասին տեղեկություն կարող է ստանալ իր դպրոցից, քննական կենտրոնից.

8) միասնական քննություն հանձնած դիմորդներին տրվում են վկայագրեր, որոնցում նշվում են միասնական քննություններից դիմորդի ստացած միավորները.

9) վկայագրի ձևը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը.

10) դիմորդները մինչև տվյալ տարվա հուլիսի 10-ը վկայագրերն ստանում են դպրոցներից` ներկայացնելով քննության դիմում-հայտերի լրացման համար հիմք ընդունված անձը հաստատող փաստաթուղթը։

56. Միասնական քննության արդյունքների և անցկացման կարգի խախտման բողոքարկումը`

1) բողոքարկումը կարող է լինել`

ա. քննության անցկացման կարգի խախտման մասին,

բ. քննության արդյունքի հետ անհամաձայնության մասին.

2) բողոք-դիմումը շարադրվում է ձևաթղթի վրա.

3) դիմորդը միասնական քննության անցկացման կարգի խախտման վերաբերյալ կարող է բողոքել քննության օրը (քննության պահին կամ ավարտից հետո` մինչև քննասենյակից դուրս գալը)` բողոքը ներկայացնելով պատասխանատու կազմակերպչին կամ ԳԹԿ-ի ներկայացուցչին.

4) պատասխանատու կազմակերպիչը բողոք-դիմումի պատճենի կամ երկրորդ օրինակի վրա կատարում է «Ընդունված է` բողոքարկման հանձնաժողով ներկայացնելու համար» նշումը և վերադարձնում դիմորդին.

5) պատասխանատու կազմակերպիչը գրում է բացատրություն` այն կցելով բողոք-դիմումին և հանձնում կենտրոնի ղեկավարին.

6) կենտրոնի ղեկավարը, ստանալով պատասխանատու կազմակերպչի բացատրությունն ու դիմորդի բողոք-դիմումը, առանձին ծրարով, համապատասխան արձանագրության հետ միասին ներկայացնում է ԳԹԿ.

7) բողոքարկման հանձնաժողովը, քննարկելով բողոք-դիմումը, այն համարում է հիմնավոր, եթե գտնում է, որ բողոք-դիմումում շարադրված հանգամանքները դիմորդի կողմից առաջադրանքների ոչ լիարժեք կատարման պատճառ են դարձել.

8) բողոքարկման հանձնաժողովը բողոք-դիմումի վերաբերյալ որոշում է ընդունում բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում բողոքարկման հանձնաժողովի նախագահն ունի վճռորոշ ձայն.

9) բողոքը հիմնավոր համարելու դեպքում բողոքարկման հանձնաժողովը որոշում է ընդունում դիմորդին թույլատրել մասնակցելու երրորդ փուլի քննությանը.

10) բողոքարկման հանձնաժողովը չի քննարկում բողոք-դիմում`

ա. դիմորդի կողմից իր մեղքով քննական հրահանգների չկատարման հետևանքով առաջացած թերությունների վերաբերյալ,

բ. դիմորդի կողմից պատասխանների ձևաթղթի լրացման ընթացքում թույլ տրված վրիպումների կամ սխալների վերաբերյալ.

11) միասնական քննության արդյունքի հետ անհամաձայնության դեպքում դիմորդն արդյունքների հրապարակման հաջորդ օրը ժամը 9:00-18:00-ը կարող է բողոքարկել այն.

12) արդյունքի հետ անհամաձայնության մասին բողոք-դիմումը դիմորդն անձամբ հանձնում է այն պատասխանատու օպերատորին, որտեղ հանձնել է քննությունը: Պատասխանատու օպերատորն ստացված բողոք-դիմումները ԳԹԿ է տեղափոխում բողոքարկման ժամկետի ավարտից հետո 24 ժամվա ընթացքում.

13) բողոք-դիմումի քննարկման արդյունքում կարող է ընդունվել որոշում քննության արդյունքի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին: Բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշման հիման վրա առաջին և երկրորդ փուլերի միասնական քննությունների բողոքարկման արդյունքները հրապարակվում են տվյալ փուլի վերջին քննության բողոքարկման ավարտից հետո եռօրյա ժամկետում, իսկ միասնական քննությունների երրորդ փուլի բողոքարկման արդյունքները հրապարակվում են տվյալ փուլի վերջին քննության ավարտից հետո եռօրյա ժամկետում։

 

VI. ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

57. Ներբուհական քննությունների առարկայական հանձնաժողովի ստեղծումը՝

1) ներբուհական քննությունների անցկացման համար ԳԹԿ-ի տնօրենի հրամանով մինչև տվյալ տարվա հունիսի 20-ը ստեղծվում են առարկայական քննական հանձնաժողովներ (այսուհետ` քննական հանձնաժողով).

2) քննական հանձնաժողովները կազմված են նախագահից, նախագահի տեղակալից և անդամներից.

3) քննական հանձնաժողովը կազմում է քննական աշխատանքների տարբերակները և քննական այլ նյութեր.

4) քննության ավարտից հետո քննական հանձնաժողովի նախագահը կազմում ու ԳԹԿ է ներկայացնում հաշվետվություն, որի պատճենը հանձնում է տվյալ բուհի ընդունող հանձնաժողովին:

58. Ներբուհական քննության կազմակերպումը, անցկացումը և գնահատականի բողոքարկումը`

1) ներբուհական քննության քննական հանձնաժողովի նախագահը քննության օրը բուհի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարից ստանում է դիմորդների ցուցակը.

2) դիմորդները քննասենյակ են մտնում դիմորդների ցուցակում իրենց անունների հերթականությանը համապատասխան և դիմորդների ցուցակում ստորագրում իրենց անվան դիմաց.

3) ցուցակի, անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական, իսկ անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ) և քննության անցաթղթի համապատասխանությունն ստուգում են հանձնաժողովի նախագահը, գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը կամ պատասխանատու քարտուղարը.

4) ներբուհական քննություններն անցկացվում են տվյալ մասնագիտության մասնագիտական առարկաների առանձնահատկություններին և ծրագրերի պահանջներին համապատասխան.

5) դիմորդի պատասխանը գնահատվում է 20-միավորային համակարգով.

6) անբավարար գնահատականները և 8, 18-20 միավորները համաձայնեցվում են առարկայական քննական հանձնաժողովի նախագահի հետ.

7) դիմորդների վիճահարույց աշխատանքները գնահատվում են քննական հանձնաժողովի կողմից` քվեարկության միջոցով.

8) ներբուհական քննության արձանագրությունը, բացի քննական հանձնաժողովի նախագահից, ստորագրում է ևս 2 քննող դասախոս.

9) ներբուհական քննությունները տեսաձայնագրվում են։

59. Ներբուհական քննության արդյունքների հրապարակումը և բողոքարկումը`

1) ներբուհական քննությունների գնահատականները, քննության առանձնահատկություններով պայմանավորված, դիմորդին հայտնվում են քննության օրը՝ քննասենյակում կամ հաջորդ օրը՝ մինչև 16։00-ն.

2) ներբուհական այն քննությունը, որի արդյունքը գնահատվում և դիմորդին հայտնվում է քննասենյակում, գնահատականի հետ անհամաձայնության դեպքում դիմորդը, մինչև քննասենյակից դուրս գալը, կարող է բողոքարկել քննական հանձնաժողովի նախագահին.

3) ներբուհական այն քննությունը, որի գնահատականը դիմորդը ստանում է հաջորդ օրը, գնահատականի հետ անհամաձայնության դեպքում գնահատականների փակցնելու հաջորդ օրը՝ ժամը 9։00-18։00-ի ընթացքում կարող է բողոքարկել.

4) բողոքարկման համար դիմորդը դիմում է ներկայացնում պատասխանատու քարտուղարին: Դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո պատասխանատու քարտուղարը դիմումները հանձնում է քննական հանձնաժողովի նախագահին.

5) դիմումում նշվում է ներբուհական քննական աշխատանքի այն հատվածը, որի գնահատման հետ դիմորդը համաձայն չէ.

6) բողոքարկման ժամանակ հանձնաժողովը վերանայում է միայն դիմորդի կողմից նշված հատվածը (հատվածները): Մյուս հատվածների վերանայումը և վերագնահատումը չեն թույլատրվում.

7) քննական հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի` բողոքարկված ներբուհական քննության քննական աշխատանքը ստուգած անդամը քննարկում են ներբուհական քննական աշխատանքի բողոքարկված հատվածը` դիմորդի և նրա կողմից հրավիրված մասնագետի հետ.

8) բողոքարկված ներբուհական քննության քննական աշխատանքի գնահատականը կարող է բարձրացվել, իջեցվել կամ չփոփոխվել.

9) բողոքարկման արդյունքները լրացվում են գնահատման էջի համապատասխան մասում, պարտադիր գրախոսվում քննական հանձնաժողովի նախագահի կողմից և հանձնվում պատասխանատու քարտուղարին.

10) ներբուհական քննական աշխատանքի գնահատականի փոփոխման դեպքում ԳԹԿ է ներկայացվում քննական հանձնաժողովի նախագահի արձանագրությունը.

11) ներբուհական քննության քննական աշխատանքի բողոքարկման արդյունքը ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում հրապարակվում է ներբուհական քննության քննական կենտրոնում։

60. Ներբուհական քննության ընթացքում հիվանդության պատճառով քննությունն ընդհատած դիմորդի վերաբերյալ կազմվում է արձանագրություն հանձնաժողովի նախագահի, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի ու ԳԹԿ-ի ներկայացուցչի կողմից:

61. Քննական հանձնաժողովի նախագահն արձանագրությունը ներկայացնում է ԳԹԿ-ի բողոքարկման հանձնաժողով` քննության ավարտից անմիջապես հետո: Բողոքարկման հանձնաժողովն արձանագրության հիման վրա որոշում է ընդունում քննությունն ընդհատած դիմորդին լրացուցիչ քննության թույլատրելու և օրը նշանակելու մասին:

62. Տվյալ առարկայի քննությունների վերջին օրը բացակայած կամ քննությունն ընդհատած դիմորդները չեն կարող հանձնել այդ քննությունը:

 

VII. ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

63. Բուհերի ընդունելության մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ հիմնական և լրացուցիչ:

64. Հիմնական փուլի մրցույթն անցկացվում է մեկ մասնագիտության (անվճար և վճարովի) հայտագրմամբ:

65. Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկաներից դիմորդն ունի դրական գնահատականներ, և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:

66. Հիմնական և լրացուցիչ փուլերի մրցույթների անցկացման ժամանակ նախապատվությունը տրվում է տվյալ մասնագիտության քննություններից առավել բարձր միավորներ ունեցող դիմորդին:

67. Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում 7.5 և բարձր միավորները: Բոլոր միավորները գնահատվում են հարյուրերորդական մասի պահպանմամբ` տվյալ առարկայի գնահատման չափանիշներով սահմանված քայլերին համապատասխան:

(67-րդ կետը խմբ. 25.04.24 N 579-Ն)

68. «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկաների միասնական քննությունների գնահատականները համարժեքացվում են 20-միավորային համակարգին:

69. Դիմորդն անվճար և վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է մրցութային քննություններից ստացած դրական միավորների գումարով` հարյուրերորդական մասի պահպանմամբ: Բուհ ընդունված դիմորդների ցուցակը կազմվում է տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար սահմանված ընդունելության քննական առարկաներից ստացած միավորների գումարի նվազման կարգով: Այն մասնագիտությունների համար, որոնք ընդունելության քննությունների ցանկում նշված են որպես ոչ մրցութային, դիմորդը մրցույթին մասնակցում է այդ առարկաներից դրական միավոր ստանալու դեպքում: Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի համաձայն մրցույթին մասնակցած և հաղթող ճանաչված քաղաքացիները չեն մասնակցում բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգի ընդունելության ընդհանուր մրցույթին:

70. Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 20-26-ը մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ:

(70-րդ կետը փոփ. 25.04.24 N 579-Ն)

71. Թափուր տեղերի ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին, իսկ չընդունված դիմորդն ըստ հերթականության մասնակցում է հաջորդ մասնագիտությունների մրցույթներին:

72. Դիմորդներն անվճար և վճարովի տեղերի մրցույթին կարող են մասնակցել միասնական քննությունների արդյունքներով։

73. Նպատակային ուսուցման դիմած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվում են`

1) անվճար ուսուցման համակարգ՝ առանձին մրցույթով՝ առաջին փուլում հայտագրած մասնագիտությամբ, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված անվճար տեղերի՝ մինչև 50 տոկոսի չափով.

2) անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում՝ ընդհանուր հիմունքներով մասնակցելով վճարովի ուսուցման մրցույթին։

74. Նպատակային ուսուցման դիմած դիմորդները բուհեր ընդունելության դիմում-հայտի հետ միասին ներկայացնում են համայնքի ղեկավարի կամ համապատասխան պետական մարմնի կողմից տրված տեղեկանք` նշված համայնքում կամ տվյալ պետական մարմնում կամ տվյալ պետական մարմնի ենթակայության կազմակերպություններում համապատասխան մասնագետ ունենալու պահանջի վերաբերյալ:

75. Նպատակային ուսուցման դիմած դիմորդներն ընդունվելուց հետո, մինչև հրամանագրումը, գործուղող և ընդունող կողմերի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում են պայմանագիր:

76. Մրցութային հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում`

1) բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին.

2) ներբուհական քննություններ հանձնած արվեստի գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին՝ ընդունելության դիմում-հայտում համապատասխան մասնագիտություն հայտագրելու դեպքում.

3) հանրակրթական ուսումնական հաստատություններում 10-12-րդ դասարաններում սովորելու ընթացքում դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության բուհերի առկա ուսուցմամբ տվյալ ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին, բացառությամբ կարգի 44-րդ կետում նշված դեպքի.

5) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին.

6) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

77. Բուհերի այն մասնագիտությունների գծով, որոնց քննությունների անվանացանկում առարկաները նշված են մեկ (*) աստղանիշով, մրցույթին մասնակցելու համար`

1) ոչ մրցութային քննությունների գնահատականներ են համարվում միջնակարգ կրթության ատեստատի, միջին մասնագիտական (հիմնական և միջնակարգ կրթության հիմքով) կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերի տվյալ առարկաների պետական ավարտական քննական գնահատականները, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը.

2) 10-միավորային համակարգով տարեկան գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին`

ա. «4»-ը համարժեք է 9 միավորին,

բ. «5»-ը համարժեք է 11 միավորին,

գ. «6»-ը համարժեք է 13 միավորին,

դ. «7»-ը համարժեք է 15 միավորին,

ե. «8»-ը համարժեք է 17 միավորին,

զ. «9»-ը համարժեք է 19 միավորին,

է. «10»-ը համարժեք է 20 միավորին.

3) միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի 5-միավորային համակարգով գնահատված տարեկան, քննական գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին`

ա. «3»-ը համարժեք է 13 միավորին,

բ. «4»-ը համարժեք է 17 միավորին,

գ. «5»-ը համարժեք է 20 միավորին։

78. Ընդունելության քննությունը դրական միավորով հանձնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողները, ամուսինը (կինը), մինչև 27 տարեկան զավակները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների:

(78-րդ կետը փոփ. 02.11.2023 N 1884-Ն)

79. Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում ընդունվում և սահմանված կարգով պետական բյուջեից ուսման վարձի լրիվ փոխհատուցում են ստանում`

1) հաշմանդամություն ունեցող երեխաները, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք կամ ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք.

2) առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները։

(79-րդ կետը խմբ. 02.11.2023 N 1884-Ն, փոփ. 25.04.24 N 579-Ն)

80. Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդները՝ զորացրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում անվճար ուսուցման մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով, իսկ վճարովի ուսուցման համակարգ ընդունվում են մրցույթից դուրս։

81. Առանց ընդունելության քննության Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով սահմանված դեպքերում, Ժաուտիկովյան, Մենդելեևյան, մեգապոլիսների, Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադաների անհատական մրցանակակիրները, ինչպես նաև տարբեր մարզաձևերի գծով աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, օլիմպիական խաղերի մեդալակիրները՝ մրցանակը ստանալուց հետո երեք տարվա ընթացքում՝ ընդունելության դիմում-հայտում համապատասխան (առարկայական) մասնագիտություններ հայտագրելու դեպքում:

82. 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք և հաշմանդամություն ունեցող երեխաները կամ ֆունկցիոնալության միջին, ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները) վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու և այլ հավասար պայմանների դեպքում oգտվում են բուհ ընդունվելու նախապատվության (առաջնահերթության) իրավունքից:

 

VIII. ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

83. Ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա անվճար և վճարովի ուսուցմամբ մրցույթների արդյունքներն ամփոփելու նպատակով ստեղծվում է հանրապետական ընդունող հանձնաժողով:

84. Հանրապետական ընդունող հանձնաժողովը (այսուհետ՝ նաև հանձնաժողով) կազմված է 26 անդամից: Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն է: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ հանրակրթության ոլորտը համակարգող տեղակալը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը և մեկ ներկայացուցիչ, որը հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն է, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչը, ԳԹԿ-ի երկու ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բուհերի ռեկտորները: Հանրապետական ընդունող հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը:

(84-րդ կետը խմբ. 25.04.24 N 579-Ն)

84.1. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել հեռավար՝ տեսաձայնային կապի միջոցներով: Հանձնաժողովի նիստի հեռավար անցկացման կարգը սահմանում է հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նախագահն ու պատասխանատու քարտուղարը:

(84.1-ին կետը լրաց. 25.04.24 N 579-Ն)

85. Հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ`

1) հաստատվում են անվճար և վճարովի ուսուցման համակարգի մրցույթների արդյունքները.

2) հաստատվում են սույն կարգի 73-րդ և 78-81-րդ կետերին համապատասխան արտոնություններից օգտվող դիմորդների ընդունելության արդյունքները.

3) վերաբաշխվում են մրցույթի արդյունքներով անվճար և վճարովի ուսուցման համակարգում թափուր մնացած տեղերը, ինչպես նաև անվճար և վճարովի համակարգի պահուստային տեղերը.

4) հաստատվում և վերաբաշխվում են վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքած ազգային փոքրամասնություններին պատկանող դիմորդների՝ անվճար մրցույթի արդյունքները՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության հատկացրած տեղերի.

5) ըստ անհրաժեշտության և բուհերի առաջարկությունների հիման վրա՝ վերաբաշխվում են «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության կրթական ծրագրերով ընդունելություն իրականացրած բուհերի անվճար ուսուցման համակարգի տեղերը տվյալ մասնագիտության կրթական ծրագրի ուղղվածությանը համապատասխան մեկ այլ մասնագիտությամբ (կրթական ծրագրով):

(85-րդ կետը լրաց. 11.05.23 N 720-Ն)

86. Հանրապետական ընդունող հանձնաժողովը հիմնական մրցույթի արդյունքները հաստատում է մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը:

87. Ներբուհական քննությունների արդյունքներով մրցույթն անցկացվում է համապատասխան բուհում: Մրցույթի արդյունքը հաստատվում է հանրապետական ընդունող հանձնաժողովում, որից հետո բուհի ռեկտորը հրամանագրում է ուսանողներին:

88. Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթի արդյունքները հաստատում է հուլիսի 30-ին:

89. Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից հիմնական և լրացուցիչ մրցույթների արդյունքները հաստատվելուց հետո դիմորդը բուհ է ներկայացնում`

1) ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ կամ դիպլոմ (բնօրինակը).

2) 1 լուսանկար (3 x 4 սմ չափսի).

3) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) (բնօրինակը).

4) զինվորական գրքույկ (բնօրինակը)՝ առկայության դեպքում.

5) սույն կարգի 78-81-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր:

(հավելվածը լրաց., խմբ. 11.04.13 N 355-Ն, փոփ. 19.12.13 N 1461-Ն, լրաց., խմբ. 29.05.14 N 564-Ն, փոփ. 06.11.14 N 1216-Ն, փոփ., խմբ., լրաց. 21.05.15 N 538-Ն, 19.05.16 N 510-Ն, խմբ. 15.12.16 N 1295-Ն, փոփ. 02.08.18 N 862-Ն, խմբ. 01.04.21 N 469-Ն, 07.04.22 N 476-Ն, լրաց. 11.05.23 N 720-Ն, փոփ.,  խմբ. 02.11.2023 N 1884-Ն, խմբ., լրաց., փոփ. 25.04.24 N 579-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան