ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 665-Ա |
«22» փետրվարի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Ալեքսանդր Աբրահամյանի 2024 թվականի հունվարի 25-ի թիվ Դ-11305-24 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվում է վարչարարություն:
Իրականացվող վարչարարության շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել հավելյալ ուսումնասիրել և բազմակողմանի գնահատման ենթարկել վարչարարության շրջանակներում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2024 թվականի հունվարի 30-ի թիվ Դ/11305-24 և 2024 թվականի փետրվարի 16-ի թիվ Ն/8124-24 գրություններով ներկայացված տեղեկատվությունն ու ապացույցները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել, եթե գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, որոնք, նույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, պարտավոր է ներկայացնել դիմողը, և վարչական վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասով.
ՈՐՈՇԵՑԻ
1․ Ալեքսանդր Աբրահամյանի 2024 թվականի հունվարի 25-ի թիվ Դ-11305-24 դիմումի հիման իրականացվող վարչարարության ժամկետը երկարաձգել 10 (տասը) օրով:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
|
Տ. Ավինյան |