600.0084.29.03.24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
29 մարտի 2024 թվականի |
N 84-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 520-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի «էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկան, սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N 359-Ն, 2007 թվականի հունիսի 15-ի N 275-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 520-Ն որոշման N 1 հավելվածի` էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկայի 19-րդ կետի՝
1) 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) ԿԷԱ կայանների, Համակարգի Օպերատորի և Շուկայի օպերատորի դեպքում որոշվում է հետևյալ բանաձևով.
, որտեղ՝ |
ա. m-ն Հանձնաժողովի նիստին Սակագնի վերանայման վերաբերյալ որոշման նախագծի ներկայացման ամսվան նախորդող այն ժամանակահատվածի ամիսներն են (բացառությամբ նշված նախագծի ներկայացման ամսվան նախորդող ամսվա), որոնց համար սույն կետի համաձայն չի հաշվարկվել և Սակագնում չի ներառվել ∆ԱՀ գումար (առաջին անգամ հաշվարկվում է էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկայի գործարկման ամսաթվից սկսած ժամանակահատվածի համար),
բ. ԻԾՀi-ն i-րդ ամսում առաքվող էլեկտրական էներգիայի կամ մատուցվող ծառայության հաշվարկային քանակն է (կՎտժ),
գ. ԻԾՓi-ն i-րդ ամսում առաքված էլեկտրական էներգիայի կամ մատուցված ծառայության փաստացի քանակն է (կՎտժ)՝ ԿԷԱ կայանի դեպքում ավելացնելով պլանային նորոգումներից դուրս ժամանակահատվածում վերջինիս պատրաստական վիճակում չգտնվելու հետևանքով պակաս առաքված էլեկտրական էներգիայի քանակը, որի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է Համակարգի օպերատորը,
դ. Սi-ն i-րդ ամսում գործող Հանձնաժողովի կողմից սահմանված Սակագինն է՝ ԿԷԱ կայանի դեպքում հանած էլեկտրական էներգիայի արտադրության համար նախատեսված և վերջինից ուղղակիորեն կախվածության մեջ գտնվող վառելիքային բաղադրիչը (դրամ/կՎտժ),
ե. ԼԳԿԷԱ-ն m ամիսները ներառող ժամանակահատվածում օրենքով սահմանված դեպքում Սևանա լճից բաց թողնվող ջրի՝ տարեկան 170 միլիոն խորանարդ մետրը գերազանցող չափաքանակի հաշվին ջրային ռեսուրսի կիրառմամբ գործող ԿԷԱ կայանի կողմից արտադրված էլեկտրական էներգիայի վաճառքից ստացված և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն վճարված լրացուցիչ գումարն է (դրամ), որը կիրառվում է միայն ջրային ռեսուրսի կիրառմամբ գործող ԿԷԱ կայանի նկատմամբ, իսկ սույն ենթակետում նշված մյուս անձանց մասով ընդունվում է զրո,
զ. ՇՀդ-ն Հայաստանի Հանրապետությունում գործող շահութահարկի դրույքաչափն է (տոկոս),
է. Տ-ն հաշվարկային և փաստացի քանակների շեղման արդյունքում ձևավորված փոխհատուցման կամ վերադարձման ենթակա դրամական միջոցների ներգրավման կամ հնարավոր ավանդադրման համար անհրաժեշտ ամսական տոկոսադրույքն է, որն ընդունվում է 1 տոկոս,».
2) 3-րդ ենթակետի՝
ա. բանաձևում «- ԷԳՓ» բառերից հետո լրացնել «- ԼԳՀԾՄ/(1-ՇՀԴ/100%)» բառերը.
բ. «թ.» պարբերությունում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.
գ. «թ.» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ.» պարբերություն.
«ժ. ԼԳՀԾՄ-ն օրենքով սահմանված դեպքում Սևանա լճից բաց թողնվող ջրի՝ տարեկան 170 միլիոն խորանարդ մետրը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրված էլեկտրական էներգիայի ձեռքբերման և վաճառքի արդյունքում Հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրողի կողմից ստացված և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն վճարված լրացուցիչ գումարն է՝ այն ժամանակահատվածի համար, որի մասով հաշվարկվել է ԻԾՓi մեծությունը (դրամ)։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. ԲաղրամՅԱՆ |
ք. Երևան 29 մարտի 2024 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 ապրիլի 2024 թվական: