ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 157-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2024 թվականի փետրվարի 21-22-ը աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:
3. Ֆրանսիայի Հանրապետություն մեկնող Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանինը, Արայիկ Հարությունյանինը, Զարեհ Ջոն Սինանյանինը, Նազելի Բաղդասարյանինը, Կարեն Գասպարյանինը, Արմեն Խաչատրյանինը, Հովհաննես Պողոսյանինը, Անուշ Մելքոնյանինը, Արման Շահինյանինը, Ալեքսանդր Աբրահամյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման, թարգմանչական ծառայությունների և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Սուրեն Պապիկյանինը և Արամ Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.
3) Արարատ Միրզոյանինը և Հայկ Հարությունյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Գագիկ Վանոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
4) Վահե Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջոցների հաշվին.
5) Ռաֆայել Գևորգյանինը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին.
6) Անահիտ Ավետիսյանինը՝ միայն գիշերավարձը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
5. Ընդունել ի գիտություն, որ Վլադիմիր Վարդանյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2024 թվականի փետրվարի 21-ին՝ Երևան-Փարիզ, իսկ փետրվարի 22-ին՝ Փարիզ-Երևան երթուղով։
7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթերի կազմակերպման հարցում:
8. Չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ավիացիայի բնագավառում վերահսկողության և կանոնակարգման ապահովում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետիN 157-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ն. Փաշինյան | - ՀՀ վարչապետ | |
Ա. Հակոբյան | - ՀՀ վարչապետի տիկին | |
Ա. Հարությունյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար | |
Ս. Պապիկյան | - ՀՀ պաշտպանության նախարար | |
Ա. Միրզոյան | - ՀՀ արտաքին գործերի նախարար | |
Վ. Հովհաննիսյան | - ՀՀ ֆինանսների նախարար | |
Հ. Տոլմաջյան | - Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան | |
Վ. Վարդանյան | - ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար | |
Զ. Ջ. Սինանյան | - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար | |
Ռ. Գևորգյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
Ն. Բաղդասարյան | - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար | |
Գ. Վանոյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ | |
Կ. Գասպարյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ | |
Ա. Խաչատրյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ | |
Ա. Հովհաննիսյան | - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ | |
Հ. Հարությունյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի օգնական | |
Հ. Պողոսյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական | |
Ա. Մելքոնյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի արարողակարգային միջոցառումների պատասխանատու | |
Ա. Շահինյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր | |
Ա. Աբրահամյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր | |
Տ. Մեհրաբյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ | |
Ա. Ավետիսյան | - թարգմանիչ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
20.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |