Գլխավոր տեղեկություն
Համար
N 651-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 23.02.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
21.02.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 651-Ա

«21» փետրվարի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի Հ.753-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, Հ.ՄԱՆԱՆԴՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.41/1 ԵՎ ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.75 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Ապագա Տուն» ՍՊԸ-ի դիմումը՝ Երևան քաղաքի Հ.Մանանդյան փողոցի հ.41/1 և Արտաշեսյան փողոցի հ.75 հասցեներում գտնվող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 24.12.2020թ. հ.24122020-01-0245, 27.12.2023թ. հ.27122023-01-0044 /գաղտնաբառեր՝ CWLK1APBGA74, ZATKHNZRI8MD/ վկայականները, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 21.12.2021թ. հ.ՄՇ/39370, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 20.01.2022թ. հ.ԴԳ-219, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի 18.01.2022թ. հ.22-13/182 գրությունները:

Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի ապրիլի 18-ի հ.753-Ա որոշմամբ, Երևան քաղաքի Հ.Մանանդյան փողոցի հ.41/1 և Արտաշեսյան փողոցի հ.75 հասցեներում գտնվող համապատասխանաբար՝ 5.40646հա և 2.03694հա մակերեսներով հողամասերի նպատակային նշանակություններն արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիայից փոխադրվել են «բնակավայրերի» հողերի կատեգորիա:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, ՀՀ կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 02.02.2022թ. հ.18-06/1-Պ-120, 12.10.2022թ. հ.Ն/29299-22 և 23.11.2022թ. հ.Ն/37814-22 եզրակացությունները.

1. Շենգավիթ վարչական շրջանի, Հ.Մանանդյան փողոցի հ.41/1 և Արտաշեսյան փողոցի հ.75 հասցեներում «Ապագա Տուն» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 5.40646հա և 2.03694հա մակերեսներով հողամասերի գործառնական նշանակությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն սահմանել բնակելի կառուցապատման:

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառուցապատման մակերեսը 1500քմ գերազանցելու դեպքում նախատեսվող գործունեությունը համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի 7-րդ կետի «ա» ենթակետի ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության.

2) համաձայն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 16.12.2022թ. հ.03/25.2/3924-2022 գրության՝ կառուցապատման աշխատանքներ իրականացնելիս հաշվի առնելով, որ Արտաշեսյան փողոցի հ.75 հասցեի հողամասի եզրագծով անցնում է վերգետնյա գազատար, անհրաժեշտ է պահպանել ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի հ.787-Ն որոշմամբ հաստատված «Գազի տնտեսությունում գազատարների և դրանց վրա գտնվող ինժեներական կառույցների անվտանգության գոտիների չափերի ու դրանց օգտագործման» կարգի պահանջները՝ ապահովելով պայմաններ մատակարարի կողմից նշված գազատարների պատշաճ շահագործումը և սպասարկումը ՀՀ գործող տեխնիկական կանոնակարգերի համաձայն իրականացնելու համար կամ խոչընդոտ հանդիսանալու դեպքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 08.07.2005թ. հ.95-Ն որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններ»-ի 2.17-րդ կետի համաձայն իրականացնել նշված տարածքում առկա գործող գազատարի վերատեղադրում կառուցապատողի միջոցներով, ըստ նախագծային լուծման, նախապես Երևանի ԳԳ մասնաճյուղից տեխնիկական պայմաններ ստանալու դեպքում.

3) քննարկվող տարածքում առկա են «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող կոմունիկացիաներ՝ ինչի պարագայում շինարարական աշխատանքների կատարման ժամանակ ընկերության աշխատակցի ներկայությունը պարտադիր է, քանի որ արգելվում է կատարել հողային աշխատանքներ՝ առանց կոմունիկացիաների տեղափոխման:

3. Հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակություններով իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապե-տահատակագծային առաջադրանքի/:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:

6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

 

Տ. Ավինյան

 

Ներմուծեք նկարագրությունը_23330

 

Ներմուծեք նկարագրությունը_23331

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան