ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 սեպտեմբերի 2023 թվականի |
թիվ 134 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ԱՐԾԱԹ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՂՈՐԴՉԱՅԻՆ ՄԱԾՈՒԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Հաղորդչային մածուկը, արծաթի փոշու (49 զանգ.%-ից և ավելին), ապակու բովախառնուրդի (բիսմութի օքսիդի հիմքով) և օրգանական կապակցանյութերի հիմքով՝ անմիջական կիրառման համար պատրաստ խառնուրդ է, որը կիրառվում է տրաֆարետային տպագրության եղանակով՝ հետագա բացօթյա ներայրմամբ ավտոմոբիլային ապակիների տաքացման համակարգի պատրաստման ժամանակ ապակու մակերևույթին հոսանահաղորդ շերտի ձևավորման համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային միասնական անվանացանկի 1-ին մեկնաբանության հիմնական կանոնին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միութան արտաքին տնտեսական գործունեության ապրանքային միասնական անվանացանկի 7115 ապրանքային դիրքում:
2. Հաղորդչային մածուկը, արծաթի փոշու (44 զանգ.%-ից և ավելին), ապակու բովախառնուրդի (բիսմութի օքսիդի հիմքով) և օրգանական կապակցանյութերի հիմքով՝ անմիջական կիրառման համար պատրաստ խառնուրդ է, որը կիրառվում է տրաֆարետային տպագրության մեթոդով՝ հետագա բացօթյա ներայրմամբ՝ մակերևույթին կերամիկայի (օրինակ՝ խեցեղեն կոնդենսատորներ), սիլիցիումի, այդ թվում՝ ֆոսֆորասիլիկատային ապակիով (օրինակ՝ արեգակնային տարրեր) ծածկված, զետեղման համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային միասնական անվանացանկի 1-ին մեկնաբանության հիմնական կանոնին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միութան արտաքին տնտեսական գործունեության ապրանքային միասնական անվանացանկի 7115 ապրանքային դիրքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: