ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 2023 թվականի |
թիվ 119 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ) ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի ապրիլի 2-ի թիվ 52 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) ցանկում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝ |
Վ. Նազարենկո |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 15-ի թիվ 119 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) ցանկում կատարվող
1. I բաժնում՝
ա) 1-ին աղյուսակում՝
«001» ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
«002» ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
«003» ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
«031» ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
«046» ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
«047» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.
« |
|
». |
բ) 2-րդ աղյուսակում՝
«ԹՊԳ» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.
«ՀՎ |
հեղինակային վերահսկողություն». |
«ՊՀ» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.
«ՇինՀ |
շինարարական հսկողություն (տեխնիկական վերահսկողություն) |
ՇՀ |
շահագործման հսկողություն |
Ը |
ընդունում». |
«Փ» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.
«ՓՓ |
նախագծային փաստաթղթերի փորձաքննություն»: |
2. II բաժնում՝
ա) 5-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5 |
Նշագիրը |
EC 1022-2023 (խմբ. 1)». |
բ) 6-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6 |
Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի ապրիլի 2-ի թիվ 52 որոշում». |
գ) 7-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7 |
Տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը |
05.05.2019». |
դ) 22-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22 |
Փոփոխություններ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 15-ի թիվ 119 որոշմամբ ցանկի առանձին դիրքերում կատարվել են փոփոխություններ (առանց դիրքերի ծածկագրերի փոփոխության), ինչպես նաև ներառվել են նոր դիրքեր»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: