ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
ԴՍԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«23» դեկտեմբերի 2020 թվականի N 71-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴՍԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 83-րդ, 85-րդ, 86-րդ, 89-րդ հոդվածներով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով՝
Դսեղ համայնքի ավագանին որոշում է.
1) Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարգի Դսեղ համայնքի 2021 թվականի բյուջեն`
1) եկամուտների գծով 65600,0 հազար դրամ,
2) ծախսերի գծով՝ 65600,0 հազար դրամ,
3) դեֆիցիտը (պակասուրդը) 0 հազար դրամ։
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հատված 1-ի։
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման` համաձայն հատված 2-ի։
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի։
5. Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)` համաձայն հատված 4-ի։
6. Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` համաձայն հատված 5-ի։
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 6-ի։
8. Սահմանել, որ՝
1) Ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով մուտքերի համամասնությունները.
2) Ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումների չափաքանակը համայնքի ղեկավարի կողմից 2021թ. բյուջեի կատարման ընթացքում սահմանել 10% չափով։
9. Համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման ընթացքում պաշտպանվածության են ենթակա և լրիվ ծավալով ֆինանսավորվում են՝
ա) աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումները.
բ) աղբահանությունը
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Ավագանու անդամներ |
Կողմ (4) |
Դեմ(0) |
Ձեռնպահ (0) |
Ա. Աղաջանյան |
|||
Կ. Ղազարյան |
|||
Ա. Մատոյան |
|||
Դ. Վանյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Կ. Տ. |
Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ |
(հատվածները փոփ., խմբ. 17.11.21 N 59-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հուլիսի 2021 թվական: