ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2023 թվական N 101-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Թումանյան համայնքի 2024 թվականի բյուջեն`
/հազ. դրամ/
|
Վարչական բյուջե |
Ֆոնդային բյուջե |
Ընդամենը | |
Եկամտային մաս |
345695,6 |
218564,6 |
491172.0 |
Ծախսային մաս |
345695,6 |
255764,6 |
601460.2 |
Հավելուրդ |
|
|
37200.0 |
Պահուստային ֆոնդ |
|
|
20289.4 |
2. Հաստատել Թումանյան համայնքի 2024 թվականի բյուջեի եկամտային մասը ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված 1-ի:
3. Հաստատել Թումանյան համայնքի 2024 թվականի բյուջեի ծախսային մասը ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի:
4. Հաստատել Թումանյան համայնքի 2024 թվականի բյուջեի ծախսային մասը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի:
5. Հաստատել Թումանյան համայնքի 2024 թվականի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հավելված 4-ի:
6. Հաստատել Թումանյան համայնքի 2024 թվականի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի)՝ ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները համաձայն հավելված 5-ի:
7. Հաստատել Թումանյան համայնքի 2024 թվականի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի:
8. Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները:
9. Սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
Կողմ -8
ԲԵԳԼԱՐՅԱՆ ՀՈՎՆԱՆ ԴԱԼԼԱՔՅԱՆ ՆԻԿԱԼ ԽԱՉԻԿՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐՈ ՇԱՔԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ ՀՐԱՆՈՒՇ ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ |
ՌՈՄԱՆ ՇԱՔԱՐՅԱՆ |
Թումանյան համայնքի ավագանու |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2023 թվական:
![loading...](/static/img/loader.gif)