ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 2023 թվականի |
թիվ 105 |
քաղ. Մոսկվա |
ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԻ 10-ՐԴ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 74 որոշմամբ հաստատված՝ տարանցման հայտարարագրի կառուցվածքի և ձևաչափի մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հուլիսի 18-ի թիվ 105 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տարանցման հայտարարագրի կառուցվածքի և ձևաչափի 10-րդ աղյուսակում կատարվող
21.12.2 դիրքում՝
ա) 6-րդ վանդակում «KZ» երկրի ծածկագիրը հանել․
բ) լրացնել՝
4-րդ վանդակում՝ «В.048.00562» կանոնի ծածկագրով․
5-րդ վանդակում՝ «2» կանոնի տեսակով․
6-րդ վանդակում՝ «КZ երկրի ծածկագրով․
7-րդ վանդակում՝ հետևյալ բովանդակությամբ կանոնի նկարագրությամբ՝
«եթե «Տարանցման հայտարարագրում հայտարարագրվող ապրանքների նշանակության ծածկագիրը (casdo:TransitFeatureCode)» վավերապայմանը պարունակում է հետևյալ արժեքներից մեկը՝ «МП», «ЧМ» կամ «Ապրանքների տեղափոխման տեսակի ծածկագիրը (casdo:TransitProcedureCode)» վավերապայմանը պարունակում է «ТР» արժեքը, «Տրանսպորտի տեսակի ծածկագիրը (csdo:UnifiedTransportModeCode)» վավերապայմանը «Տրանսպորտային միջոց (cacdo:TransportMeansItemDetails)» վավերապայմանի օրինակի կազմում «պարունակում է «40» արժեքը, «Արգելքների և սահմանափակումների կիրառումից ազատ ապրանքի հատկանիշը (casdo:GoodsProhibitionFreeCode)» վավերապայմանը պարունակում է «С» արժեքը և «Ապրանքային խմբաքանակը (cacdo:TDGoodsShipmentDetails)» վավերապայմանի օրինակի կազմում «Մաքսային մարմինը և նշանակման կետը (cacdo:TransitDestinationDetails)» վավերապայմանի կազմում «Մաքսային մարմնի ծածկագիրը (csdo:CustomsOfficeCode)» վավերապայմանի արժեքն սկսվում է «398» արժեքից, ապա «Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի» (csdo:CommodityCode)» վավերապայմանը չպետք է լրացված լինի, այլապես «Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի» (csdo:CommodityCode)» վավերապայմանը պետք է լրացված լինի»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: