Գլխավոր տեղեկություն
Համար
N 83-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 18.01.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.01.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունվարի 2024 թվականի N 83-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1692-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 3-ի «Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության 2022-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 1692-Լ որոշման հավելվածի՝

1) հապավումների ցանկում «ԱԻՆ» բառը փոխարինել «ՆԳՆ» բառով, իսկ «Արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերը՝ «Ներքին գործերի նախարարություն» բառերով.

2) 50-րդ կետում «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)» բառերը փոխարինել «ՀՀ ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ)» բառերով.

3) 53-րդ կետում «ՀՀ ԱԻՆ» բառերը փոխարինել «ՀՀ ՆԳՆ» բառերով.

4) աղյուսակ 2-ի «Տեխնիկական միջոցառումներ»-ի «Ցուցանիշ» սյունակից հանել «Մշակվել է բնահեն լուծումների վրա հիմնված՝ էկոհամակարգային մոտեցումներով, հեղեղումների դեմ պայքարի ուղեցույց (Այո/Ոչ)» բառերը.

5) 8-րդ գլխի՝

ա. 8-րդ միջոցառման «Համակատարող (ներ)» սյունակում «ՀՀ ԱԻՆ» բառերը փոխարինել «ՀՀ ՆԳՆ» բառերով,

բ. 9-րդ միջոցառման «Համակատարող (ներ)» սյունակում «ՀՀ ԱԻՆ» բառերը փոխարինել «ՀՀ ՆԳՆ» բառերով, իսկ «Ակնկալվող արդյունք(ներ)» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բնահեն լուծումների վրա հիմնված՝ էկոհամակարգային մոտեցումներով հեղեղումների դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ համապատասխան մասնագետների վերապատրաստում»,

գ. 10-րդ միջոցառման «Կատարող (ներ)» սյունակում «ՀՀ ԱԻՆ» բառերը փոխարինել «ՀՀ ՇՄՆ» բառերով, իսկ «Համակատարող (ներ)» սյունակում «ՀՀ ՇՄՆ» բառերը՝ «ՀՀ ՆԳՆ» բառերով,

դ. 11-րդ միջոցառման «Համակատարող (ներ)» սյունակում «ՀՀ ԱԻՆ» բառերը փոխարինել «ՀՀ ՆԳՆ» բառերով,

ե. 12-րդ միջոցառման «Կատարող (ներ)» սյունակում «ՀՀ ԱԻՆ» բառերը փոխարինել «ՀՀ ՆԳՆ» բառերով,

զ. 13-րդ միջոցառման «Համակատարող (ներ)» սյունակում «ՀՀ ԱԻՆ» բառերը փոխարինել «ՀՀ ՆԳՆ» բառերով,

է. 14-րդ միջոցառման «Համակատարող (ներ)» սյունակում «ՀՀ ԱԻՆ» բառերը փոխարինել «ՀՀ ՆԳՆ» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

18.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ