28.10.21 N 1781-Ն որոշումն ունի անցումային դրույթ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2012 թվականի N 1691-Ն
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՓԱԹԵԹԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1917-Ն ԵՎ N 1923-Ն, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 594-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասը, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերը և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ ու 9-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը լրաց. 21.02.19 N 116-Ն, խմբ. 26.09.19 N 1304-Ն, փոփ. 08.10.20 N 1653-Ն, 28.10.21 N 1781-Ն)
1. Հաստատել`
1) սոցիալական փաթեթի (այսուհետ՝ նաև սոցփաթեթ) հատկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) սոցիալական փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) լիազոր մարմնի և բանկի միջև կնքվող` սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
4) (ենթակետն ուժը կորցրել է 28.10.21 N 1781-Ն)
5) (ենթակետն ուժը կորցրել է 28.10.21 N 1781-Ն)
6) զինծառայողի կամ քրեակատարողական ծառայողի կամ փրկարար ծառայության ծառայողի պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունից (այսուհետ նաև` պարտադիր բուժզննություն) չօգտվելու վերաբերյալ միասնական տեղեկանքի տրամադրման ընթացակարգը` համաձայն N 6 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 25.12.14 N 1483-Ն, 18.08.16 N 848-Ն, լրաց., փոփ. 28.10.21 N 1781-Ն, լրաց. 29.12.22 N 2074-Ն)
2. Սահմանել, որ սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագիր կնքող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է:
(2-րդ կետը փոփ. 10.07.13 N 739-Ն)
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) բանկերի հետ կնքել պայմանագրեր սույն որոշմամբ նախատեսված սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին.
2) ապահովել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագիր կնքած բանկերի ցանկի հրապարակումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում։
(3-րդ կետը փոփ. 10.07.13 N 739-Ն)
4. Բոլոր շահագրգիռ պետական մարմինների ղեկավարներին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել համապատասխան ծախսերի նախահաշվի կազմումը և հաստատումը.
2) նշված հատկացումների տնօրինման և դրա շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.
3) մինչև բյուջետային տարվա ավարտը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` սույն որոշման հիման վրա հատկացված միջոցների չծախսված (չօգտագործված) գումարները վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
4.1. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «Սոցիալական փաթեթների ապահովում» ծրագրի «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) մեջ ընդգրկված պետական մարմինների և կազմակերպությունների (ընկերությունների) համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումներում բացել գանձապետական հաշիվներ: Ընդ որում, սույն հաշիվները բացելու համար պետական կազմակերպությունները դիմում են գանձապետական ստորաբաժանումներին` կցելով պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճենը, համապատասխան բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների կողմից հաստատված առաջին և երկրորդ կարգի ստորագրության իրավունք ունեցող և վերջիններիս փոխարինող անձանց տվյալները (անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը), ստորագրությունների և կնիքի նմուշները: Այդ հաշիվների սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գանձապետական հաշիվների սպասարկման հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն որոշմամբ նախատեսված առանձնահատկությունները:
(4.1-ին կետը լրաց. 28.02.13 N 210-Ն, փոփ. 26.09.19 N 1304-Ն, լրաց., փոփ. 28.10.21 N 1781-Ն)
4.1.1. Յուրաքանչյուր բյուջետային տարում միջոցառման կատարողները՝ Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի օրենսդրությամբ սահմանված կարգով, միջոցառման գծով ֆինանսավորվում են առաջին եռամսյակի համար՝ հունվար-փետրվար, երկրորդ եռամսյակի համար՝ մարտ-մայիս, երրորդ եռամսյակի համար՝ հունիս-օգոստոս, իսկ չորրորդ եռամսյակի համար՝ սեպտեմբերդեկտեմբեր ամիսների հաշվարկով, որոնք ըստ սոցփաթեթի շահառու կազմակերպությունների՝ եռամսյակային (աճողական) կտրվածքով բաշխվում են՝ առաջին եռամսյակում երկու, առաջին կիսամյակում՝ հինգ, ինն ամսում՝ ութ, իսկ տարվա համար՝ 12 ամիսների հաշվարկներով:
(4.1.1-ին կետը լրաց. 28.10.21 N 1781-Ն)
4.2. Սույն որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների համար մեկ շահառուի հաշվով ընթացիկ բյուջետային տարվա համար նախատեսված առողջապահական փաթեթի համար նախատեսված գումարների հանրագումարը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքի անմիջական անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքի անմիջական անդամների համար բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորում իրականացնելու նպատակով` սույն որոշման 4.6-րդ կետով նախատեսված` համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն: (նախադասությունը հանվել է 27.07.17 N 915-Ն)
(4.2-րդ կետը լրաց. 28.02.13 N 210-Ն, փոփ., լրաց. 25.12.14 N 1483-Ն, փոփ. 27.07.17 N 915-Ն, 28.10.21 N 1781-Ն)
4.3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ ներկայացնել իրենց գերատեսչություններում աշխատող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների թիվը, իսկ տվյալ բյուջետային տարվա ընթացքում սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների թվի ավելացման դեպքում դրա մասին հայտնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմին:
(4.3-րդ կետը լրաց. 28.02.13 N 210-Ն, փոփ. 26.09.19 N 1304-Ն)
4.4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` հիմք ընդունելով սույն որոշման 4.2-րդ և 4.3-րդ կետերը` ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ:
(4.4-րդ կետը լրաց. 28.02.13 N 210-Ն)
4.5. Զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, փրկարար ծառայության ծառայողների սոցիալական փաթեթի հատկացման համար գործում են սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի դրույթները` բացառությամբ կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետի, ընդ որում, այդ անձանց վրա չեն տարածվում նաև սույն որոշման 5.2-րդ, 5.3-րդ, 5.4-րդ կետերի դրույթները: (նախադասությունը հանվել է 28.10.21 N 1781-Ն)
(4.5-րդ կետը լրաց. 28.02.13 N 210-Ն, փոփ. 23.05.13 N 525-Ն, խմբ. 25.12.14 N 1483-Ն, 18.08.16 N 848-Ն, փոփ. 28.10.21 N 1781-Ն)
4.6. Սույն որոշման 4.2-րդ կետի հիման վրա Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը տրամադրած գումարների ծախսումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման համաձայն, որի մշակման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվում է աշխատանքային խումբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության կազմերից:
(4.6-րդ կետը լրաց. 28.02.13 N 210-Ն, փոփ. 26.09.19 N 1304-Ն)
4.7. Սոցփաթեթի շահառուն՝ բանկում սոցփաթեթի հաշիվ բացելու, սոցփաթեթի ծառայություններից օգտվելու, սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար՝ սույն որոշման N 1 հավելվածի 4-րդ գլխում նշված փաստաթղթերից բացի, բանկ կամ սոցփաթեթի ծառայություն մատուցող կազմակերպություն է ներկայացնում նույնականացման քարտ կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ։
(4.7-րդ կետը լրաց. 27.07.17 N 915-Ն, փոփ., լրաց. 12.04.18 N 453-Ն, լրաց. 08.10.20 N 1653-Ն, խմբ. 28.10.21 N 1781-Ն, 29.12.22 N 2074-Ն)
4.8. (կետն ուժը կորցրել է 28.10.21 N 1781-Ն)
5. (կետն ուժը կորցրել է 28.02.13 N 210-Ն)
5.1. (կետն ուժը կորցրել է 25.12.14 N 1483-Ն)
5.2. Սահմանել, որ 2017 թվականից սկսած՝ յուրաքանչյուր տարի սոցիալական փաթեթի շահառուների համար (բացառությամբ զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, փրկարար ծառայության ծառայողների) պարտադիր բուժզննություն անցնելն ակտիվացնում է սոցիալական փաթեթի՝ սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված ծառայությունները և (կամ) սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու իրավունքը՝ պարտադիր բուժզննություն անցնելու մասին տեղեկանքն ստանալու օրվանից մեկ տարի (365 օր) ժամկետով: Ընդ որում, սույն կետով նախատեսված սահմանափակումը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ շահառուն տվյալ տարում արդեն օգտվել է սոցիալական փաթեթի ծառայություններից և ունի ձևավորված պարտավորություն (այդ թվում՝ սույն որոշման N 3 հավելվածի 2.4.9-րդ կետով նախատեսված): Սույն կետում նշված սահմանափակումը չի տարածվում նաև սույն որոշման N 1 հավելվածի 19.1-ին կետով նախատեսված դեպքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին կատարվող փոխանցումների վրա:
(5.2-րդ կետը լրաց. 25.12.14 N 1483-Ն, խմբ. 18.08.16 N 848-Ն, 21.12.17 N 1667-Ն, լրաց. 08.10.20 N 1653-Ն, լրաց., փոփ. 28.10.21 N 1781-Ն, փոփ. 29.12.22 N 2074-Ն)
5.3. Օրացուցային տարվա ընթացքում (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը) սոցփաթեթի շրջանակներում շահառուն միայն մեկ անգամ կարող է անվճար անցնել պարտադիր բուժզննություն: Ընդ որում, եթե շահառուն պարտադիր բուժզննությունն անցել է տարվա երկրորդ կեսին, ապա հաջորդը կարող է անցնել ոչ շուտ, քան վեց ամիս անց:
(5.3-րդ կետը լրաց. 25.12.14 N 1483-Ն, փոփ. 29.12.22 N 2074-Ն)
5.4. Սոցիալական փաթեթի շահառուն պարտադիր բուժզննության բաղադրիչից օգտվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշմամբ սահմանված կարգով:
(5.4-րդ կետը լրաց. 25.12.14 N 1483-Ն, խմբ. 27.07.17 N 915-Ն, 26.09.19 N 1304-Ն, փոփ. 29.12.22 N 2074-Ն)
5.5. Սահմանել, որ սույն որոշման 5.2-րդ կետի և N 1 հավելվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, ովքեր աշխատանքից ազատվել են և սոցփաթեթի հաշվի միջոցներն օգտագործելու պահին չեն հանդիսանում սոցփաթեթի շահառու կամ սույն որոշմամբ նախատեսված որևէ հիմքով դադարեցվել է նրանց սոցփաթեթից օգտվելու իրավունքը և այդ պատճառով չեն անցել պարտադիր բուժզննություն:
(5.5-րդ կետը լրաց. 18.08.16 N 848-Ն, փոփ. 28.10.21 N 1781-Ն)
6. (կետն ուժը կորցրել է 28.02.13 N 210-Ն)
7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում և դրանից հետո՝ ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցնելով` տալ հանձնարարական սույն որոշման N 2 հավելվածի N 3 ձևի 1-ին կետով նախատեսված կրթական ծրագրեր իրականացնող՝ բոլոր պետական ուսումնական հաստատություններին` սոցիալական փաթեթից ուսման վճարի ծառայության համար փոխանցումներ իրականացնելու դեպքում այդ վճարումներն ընդունել ամսական կտրվածքով` մինչև տվյալ բյուջետային տարվա ավարտը, բացառությամբ ավարտական կուրսում կամ դասարանում սովորողների համար կատարվող փոխանցումների, որոնց համար կատարվում է միանվագ փոխանցում` սույն որոշման N 1 հավելվածի 13-րդ կետով սահմանված կարգով:
(7-րդ կետը լրաց. 21.12.17 N 1667-Ն, փոփ. 28.10.21 N 1781-Ն)
7.1. (կետն ուժը կորցրել է 28.10.21 N 1781-Ն)
8. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը հաստատելու մասին» N 1917-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական փաթեթի բովանդակությունը, ծառայությունների ցանկը, ծառայությունները մատուցող կազմակերպությունների ցանկերը և (կամ) չափորոշիչները հաստատելու մասին» N 1923-Ն որոշումները, սակայն 2013 թվականի ընթացքում կամ մինչ այդ առաջացած նշված որոշումների շրջանակներում սոցիալական փաթեթի պարտավորությունները 2013 թվականի հունվարի 1-ից հետո դադարած չեն համարվում, և դրանք ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության կառավարության նշված որոշումներով սահմանված կարգով և ժամկետներում.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններ ունեցող պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական փաթեթի հատկացման վերաբերյալ» N 594-Ն որոշումը, սակայն 2013 թվականի ընթացքում կամ մինչ այդ առաջացած նշված որոշման շրջանակներում սոցիալական փաթեթի պարտավորությունները 2013 թվականի հունվարի 1-ից հետո դադարած չեն համարվում, և դրանք ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության կառավարության նշված որոշումներով սահմանված կարգով և ժամկետներում:
8.1. (կետն ուժը կորցրել է 28.10.21 N 1781-Ն)
9. Սույն որոշումը չի տարածվում`
1) տվյալ սոցփաթեթի շահառու կազմակերպությունում անընդմեջ 6 ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց վրա, բացառությամբ սույն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի՝ 9-րդ ենթակետով, 12-րդ ենթակետի «ա» պարբերությամբ և 14-րդ ենթակետով նախատեսված դեպքերի.
2) տվյալ սոցփաթեթի շահառու կազմակերպությունում կես դրույքից պակաս (նորմալ կամ կրճատ տևողությամբ աշխատաժամանակի առնվազն 50 տոկոսից պակաս) աշխատաժամանակի տևողություն ունեցող անձանց վրա.
3) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով՝
ա. պետական քաղաքական պաշտոններ զբաղեցնող,
բ. պետական վարչական պաշտոններ զբաղեցնող,
գ. ինքնավար (բացառությամբ դատավորների, դատախազների և քննիչների) պաշտոններ զբաղեցնող,
դ. գլխավոր դատախազի և նրա տեղակալների պաշտոններ զբաղեցնող,
ե. քննչական մարմինների ղեկավարների և ղեկավարների տեղակալների պաշտոններ զբաղեցնող,
զ. Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականների, օգնականների, Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոններ զբաղեցնող,
է. Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարի պաշտոններ զբաղեցնող,
ը. հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոն զբաղեցնող,
թ. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոններ զբաղեցնող,
ժ. Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարների պաշտոններ զբաղեցնող անձանց վրա:
(9-րդ կետը լրաց. 25.12.14 N 1483-Ն, խմբ. 21.12.17 N 1667-Ն, փոփ., լրաց. 26.09.19 N 1304-Ն, խմբ. 28.10.21 N 1781-Ն)
9.1. (կետն ուժը կորցրել է 28.10.21 N 1781-Ն)
9.2. (կետն ուժը կորցրել է 28.10.21 N 1781-Ն)
9.3. (կետն ուժը կորցրել է 28.10.21 N 1781-Ն)
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունվարի 30 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՍՈՑՓԱԹԵԹԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ
(վերնագիրը խմբ. 28.10.21 N 1781-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են սույն որոշմամբ օգտագործվող հասկացությունները, սոցփաթեթի հատկացման նպատակն ու սկզբունքները, կարգավորվում՝ սոցփաթեթում ներառված ծառայություններից օգտվելու ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:
2. Սույն որոշման մեջ օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝
1) սոցփաթեթ` սույն կետի 7-րդ ենթակետով նախատեսված անձանց կամ նրանց ընտանիքների անմիջական անդամների՝ առողջապահական, սոցիալական, կրթական և այլ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների համախումբ.
2) սոցփաթեթի ծառայություններ` սույն որոշման N 2 հավելվածում սահմանված ծառայությունների տեսակներ.
3) սոցփաթեթի ամսական սահմանաչափ (գումար)` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ընդհանուր հատկացումների ներքո սոցփաթեթի շահառուի` մեկ դրույքի (նորմալ կամ կրճատ տևողությամբ աշխատաժամանակի) համար սույն կետի 1-ին ենթակետով սահմանված սոցփաթեթի ամսական գումարի չափ, որը կազմում է 6 հազ. դրամ.
4) սոցփաթեթի շահառու կազմակերպություն՝ սույն կետի 5-րդ և 6-րդ ենթակետերում ներառված պետական մարմին կամ կազմակերպություն։ Սույն կետի 7-րդ ենթակետի «բ»-«դ» պարբերություններով սահմանված սոցփաթեթի շահառուների համար սույն որոշման իմաստով սոցփաթեթի շահառու կազմակերպություն է հանդիսանում՝
ա. «բ» պարբերությամբ սահմանված սոցփաթեթի շահառուների համար՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը կամ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը,
բ. «գ» պարբերությամբ սահմանված սոցփաթեթի շահառուների համար՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունը,
գ. «դ» պարբերությամբ սահմանված սոցփաթեթի շահառուների համար՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը.
5) պետական մարմիններ`
ա. օրենքով սահմանված պետական կառավարման համակարգի մարմիններ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների),
բ. Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ,
գ. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ,
դ. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ,
ե. Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ,
զ. Հայաստանի Հանրապետության դատախազություն,
է. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան.
ը. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով,
թ. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով,
ժ. Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատ,
ժա. Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ,
ժբ. Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ,
ժգ. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե,
ժդ. Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտե,
ժե. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով,
ժզ. Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով,
ժէ. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով.
6) պետական կազմակերպություններ` կրթության, գիտության, մշակույթի և սոցիալական պաշտպանության բնագավառների հետևյալ պետական ոչ առևտրային կազմակերպությունները, ինչպես նաև հետևյալ պետական կազմակերպությունները կամ 100 տոկոս պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունները՝
ա. պետական ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող՝ հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոցները,
բ. պետական ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող՝ նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունները,
գ. պետական ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող՝ գրադարանները,
դ. պետական ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող՝ թանգարանները,
ե. պետական ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող՝ մշակույթի տները, կենտրոնները,
զ. պետական ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող՝ թատրոնները,
է. պետական ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող՝ համերգային կազմակերպությունները,
ը. պետական ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող՝ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունները,
թ. պետական ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող՝ երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունները,
ժ. պետական ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող՝ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնները,
ժա. «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,
ժբ. «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,
ժգ. «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,
ժդ. «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,
ժե. «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,
ժզ. «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,
ժէ. «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,
ժը. «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,
ժթ. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,
ի. «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,
իա. «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,
իբ. «Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,
իգ. «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,
իդ. «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,
իե. «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,
իզ. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունները,
իէ. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակազմը,
իը. Հայաստանի Հանրապետության հանրային հեռարձակողի խորհրդի աշխատակազմը,
իթ. «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամը,
լ. «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամը,
լա. «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամը,
լբ. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,
լգ. «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,
լդ. «Արմենպրես» լրատվական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունը,
լե. «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությունը.
լզ. «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամը,
լէ. «Երևանի Գևորգ Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամը,
լը. «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամը,
լթ. «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամը,
խ. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան N 3 ավագ դպրոցը,
խա. Երևանի պետական մանկավարժական համալսարանի N 57 ավագ դպրոցը,
խբ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցը,
խգ. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցը.
7) սոցփաթեթի շահառու`
ա. սույն կետի 4-րդ ենթակետում նշված սոցփաթեթի շահառու կազմակերպությունների հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք,
բ. դատավորները,
գ. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի N 12-Ն որոշմամբ սահմանված առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններ ունեցող պաշտոններ զբաղեցնող և աշխատանքներ կատարող անձինք,
դ. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող «ԽՍՀՄ» և Հայաստանի Հանրապետության «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» պատվավոր կոչմանն արժանացած անձինք.
8) սոցփաթեթի շահառուի ընտանիքի անմիջական անդամ` ամուսինը, ծնողը, զավակը (նաև որդեգրողը, որդեգրվածը), խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը), տատը, պապը, թոռը, համատեղ բնակվող` եղբայրը, քույրը.
9) սոցփաթեթի հաշվից գումարի փոխանցման համար հիմք հանդիսացող փաստաթուղթ` սույն հավելվածի 4-րդ գլխում նախատեսված` սոցփաթեթի հաշվից գումարի փոխանցման համար հիմք հանդիսացող փաստաթուղթ (փաստաթղթեր).
10) սոցփաթեթի հաշիվ` լիազոր մարմնի հետ սոցփաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագիր կնքած՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցված և բանկային գործունեության լիցենզիա ստացած ցանկացած բանկում (այսուհետ` բանկ) բացվող հատուկ հաշիվ, որին փոխանցվում են աշխատողին հատկացվող սոցփաթեթի գումարները.
11) առողջապահական փաթեթ` սոցփաթեթի բաղադրամաս, որի նպատակը սոցփաթեթի շահառուի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն ու ֆինանսավորումն է, որի համար տվյալ բյուջետային տարում նախատեսված ընդհանուր գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ուղղակիորեն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը: Առողջապահական փաթեթի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման կարգը, ինչպես նաև առողջապահական փաթեթի շրջանակներում տրամադրվող ծառայությունների ցանկը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշմամբ.
12) պարտադիր բուժզննություն` առողջապահական փաթեթի պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության բաղադրամաս, որի շրջանակներում տրամադրվող ծառայությունների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշմամբ:
(2-րդ կետը փոփ. 24.03.22 N 357-Ն, լրաց. 29.12.22 N 2074-Ն, փոփ. 28.12.23 N 2341-Ն)
II. ՍՈՑՓԱԹԵԹԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԴՐԱ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
3. Սոցփաթեթի հատկացման հիմնական նպատակն է նպաստել`
1) պետական մարմինների և կազմակերպությունների աշխատողների առողջապահական և սոցիալական կարիքների բավարարմանը.
2) պետական մարմինների և կազմակերպությունների աշխատողների մոտիվացմանը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը.
3) պետական մարմիններում և կազմակերպություններում աշխատանքի գրավչության բարձրացմանը.
4) պետական հատվածից դեպի մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատմանը.
5) մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու միջոցով աշխատողների՝ առողջ ապրելակերպի ձևավորմանը և ֆիզիկական կոփմանը:
4. Սոցփաթեթը տրամադրվում է հետևյալ սկզբունքներով և ընթացակարգով՝
1) սոցփաթեթի գումարը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով հաստատված գումարի սահմաններում` սույն որոշմամբ սահմանված չափով.
2) սոցփաթեթի համար հատկացվող գումարն անկանխիկ գումար է, որը փոխանցվում է աշխատողի անվամբ` հատուկ այդ նպատակով բանկում բացված սոցփաթեթի հաշվին: Այդ հաշվի դրամական միջոցները կանխիկացման ենթակա չեն (բացառությամբ սույն հավելվածի 36-րդ կետով սահմանված դեպքերի), սակայն թույլատրվում է կատարել կանխիկ մուտքագրումներ կամ այլ միջոցներից փոխանցումներ: Սոցփաթեթի հաշվից գումարը փոխանցվում է բացառապես սույն որոշման N 2 հավելվածում սահմանված և հաստատված չափորոշիչներին համապատասխանող կամ համապատասխան ցանկում ընդգրկված կազմակերպությունների բանկային հաշիվներին.
3) սոցփաթեթի շահառուն իրավունք ունի օգտվելու սույն որոշման N 2 հավելվածով սահմանված չափորոշիչներին համապատասխանող և սոցփաթեթի ծառայություն մատուցելու իրավասություն ունեցող կազմակերպությունների ծառայություններից.
4) որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով աշխատող սոցփաթեթի շահառուին՝ սոցփաթեթը սույն որոշմամբ սահմանված կարգով տրամադրվում է ոչ ավելի, քան մինչև պայմանագրով սահմանված ժամկետի ավարտն ընկած ժամանակահատվածի ամիսների համար.
5) սոցփաթեթի շահառուն սույն որոշման N 2 հավելվածի 1-ին կետով նախատեսված ծառայություններից օգտվելու կամ սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար պետք է նախապես՝ 365-օրյա ժամկետում, օգտված լինի առողջապահական փաթեթի` պարտադիր բուժզննության բաղադրիչից` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով: Առողջապահական փաթեթի` պարտադիր բուժզննություն իրականացրած համապատասխան կազմակերպությունը սոցփաթեթի շահառուին տրամադրում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ձևի տեղեկանք` երկու օրինակից, ընդ որում, շահառուն տեղեկանքի մեկ օրինակը ներկայացնում է իր սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկ` սույն որոշման N 2 հավելվածի 1-ին կետով նախատեսված ծառայություններից օգտվելու կամ սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար, իսկ տեղեկանքի երկրորդ օրինակը պահվում է շահառուի մոտ.
6) սոցփաթեթի գումարը շահառուներին սեփականության իրավունքով չի պատկանում` բացառությամբ սույն հավելվածի 36-րդ կետով սահմանված դեպքերում կանխիկացված դրամական միջոցների.
7) սոցփաթեթի գումարն ունի կուտակային բնույթ, այսինքն` պահպանվում և կուտակվում է բանկում բացված սոցփաթեթի հաշվին.
8) սոցփաթեթի ամսական սահմանաչափը՝
ա. մեկ անձի հաշվով չի կարող գերազանցել մեկ դրույքի համար սույն հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված գումարի չափը (ներառյալ՝ սույն հավելվածի 30-րդ, 32-րդ և 33-րդ կետերով սահմանված դեպքերում),
բ. մեկ դրույքից պակաս աշխատանքային ծանրաբեռնվածություն (ոչ լրիվ աշխատաժամանակի տևողություն) ունենալու դեպքում` գումարը նվազեցվում է համապատասխան չափով (օրինակ, կես դրույք աշխատանքային ծանրաբեռնվածություն ունենալու դեպքում սոցփաթեթի ամսական սահմանաչափը կկազմի սույն հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված գումարի կեսը).
9) եթե սոցփաթեթի շահառուն (բացառությամբ սույն հավելվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված սոցփաթեթի շահառուների) մեկ կազմակերպությունից աշխատանքից ազատվելուց հետո մինչև մեկ ամսվա ընթացքում ընդունվում կամ տեղափոխվում է մեկ այլ սոցփաթեթի շահառու կազմակերպությունում աշխատանքի կամ տվյալ սոցփաթեթի շահառու կազմակերպությունում աշխատանքից ազատվելուց հետո մինչև մեկ ամսվա ընթացքում կրկին ընդունվում է աշխատանքի կամ տեղափոխվում այլ աշխատանքի՝ առնվազն կես դրույք (նորմալ կամ կրճատ տևողությամբ աշխատաժամանակի առնվազն 50 տոկոս) աշխատանքային ծանրաբեռնվածությամբ, սոցփաթեթի գումարները՝ տվյալ ամսվան հաջորդող ամսվանից (կամ տվյալ ամսվանից, եթե աշխատանքի է ընդունվել տվյալ ամսվա առաջին աշխատանքային օրվանից) սկսած փոխանցվում են նոր աշխատավայրի կազմակերպության միջոցով՝ նոր աշխատավայրի իր դրույքին (աշխատաժամանակի տևողությանը) համապատասխան.
10) սույն կետի 9-րդ ենթակետով սահմանված դեպքում՝
ա. տվյալ աշխատողն իր նախկին աշխատավայրից նոր աշխատավայրի` սոցփաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում (այսուհետ` պատասխանատու ստորաբաժանում) է ներկայացնում իր սոցփաթեթի հաշվեհամարին տվյալ բյուջետային տարում փոխանցված (այդ թվում՝ սույն հավելվածի 21-րդ, 23-րդ և 24-րդ կետերով սահմանված կարգով փոխանցման ենթակա) սոցփաթեթի գումարների ընդհանուր չափի վերաբերյալ տեղեկանք, տվյալ աշխատողը նոր աշխատավայրի պատասխանատու ստորաբաժանում է ներկայացնում նաև սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված տեղեկանքը և 6-րդ կետով սահմանված սոցփաթեթի փոխանցման մասին դիմումը։ Սույն կետի 9-րդ ենթակետով սահմանված այն դեպքում, երբ աշխատողը նույն սոցփաթեթի շահառու կազմակերպությունում կրկին ընդունվում է աշխատանքի կամ տեղափոխվում այլ աշխատանքի՝ տվյալ սոցփաթեթի շահառու կազմակերպության պատասխանատու ստորաբաժանում ներկայացվում է միայն սոցփաթեթի գումարի փոխանցման մասին դիմում՝ համաձայն սույն հավելվածով սահմանված ձևի, որտեղ, որպես սոցփաթեթի հաշվեհամար, լրացվում է սոցփաթեթի շահառուի՝ մինչև աշխատանքից ազատվելը կամ այլ աշխատանքի տեղափոխվելը գործող սոցփաթեթի հաշվեհամարը,
բ. նոր աշխատավայրի պատասխանատու ստորաբաժանումը կամ նույն սոցփաթեթի շահառու կազմակերպությունում կրկին աշխատանքի ընդունվելու կամ այլ աշխատանքի տեղափոխվելու դեպքում տվյալ սոցփաթեթի շահառու կազմակերպության պատասխանատու ստորաբաժանումը՝ տվյալ աշխատողի՝ սույն ենթակետի «ա» պարբերության մեջ նշված դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված դրույքին (աշխատաժամանակի տևողությանը) համապատասխան հաշվարկում է նրա սոցփաթեթի ամսական սահմանաչափը և դրա հիման վրա՝ սույն ենթակետի «ա» պարբերության մեջ նշված դիմումը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվանից (կամ տվյալ ամսվանից, եթե աշխատանքի է ընդունվել կամ տեղափոխվել տվյալ ամսվա առաջին աշխատանքային օրվանից) մինչև տվյալ բյուջետային տարվա ավարտն ընկած ժամանակահատվածի համար սոցփաթեթի ընդհանուր գումարը,
գ. սոցփաթեթի շահառուին փոխանցման ենթակա (փոխանցված) ընդհանուր գումարը տվյալ բյուջետային տարում չի կարող լինել ավելի, քան 72 հազ. դրամը,
դ. նոր աշխատավայրի պատասխանատու ստորաբաժանումը սույն ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված գումարը նվազեցնում է սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված տեղեկանքում նշված ընդհանուր գումարի չափով, իսկ նույն սոցփաթեթի շահառու կազմակերպությունում կրկին աշխատանքի ընդունվելու կամ այլ աշխատանքի տեղափոխվելու դեպքում աշխատանքից ազատվելու կամ այլ աշխատանքի տեղափոխվելու հիմքով տվյալ սոցփաթեթի շահառուի սոցփաթեթի հաշվեհամարին տվյալ բյուջետային տարում փոխանցված (այդ թվում՝ սույն հավելվածի 21-րդ, 23-րդ և 24-րդ կետերով սահմանված կարգով փոխանցման ենթակա) սոցփաթեթի գումարների ընդհանուր չափով,
ե. սոցփաթեթի շահառուին՝ տվյալ բյուջետային տարում սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված կարգով ամսական գումարները, ինչպես նաև սույն հավելվածի 13-րդ և 15-րդ կետերով նախատեսված միանվագ գումարները փոխանցվում են առավելագույնը՝ սույն ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված ընդհանուր գումարի չափով, որն էլ չի կարող գերազանցել սույն ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված ընդհանուր գումարի չափը,
զ. տվյալ բյուջետային տարվան հաջորդող բյուջետային տարիների համար տվյալ սոցփաթեթի շահառուին սոցփաթեթը տրամադրվում է սույն որոշմամբ սահմանված ընդհանուր կարգով.
11) սոցփաթեթի գումարը չի հատկացվում`
ա. առանց աշխատավարձի պահպանման գործուղման մեկնած սոցփաթեթի շահառուներին` երեք և ավելի ամիս գործուղման մեկնելու դեպքերում` այդ ժամանակահատվածում,
բ. ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններ տեղափոխված դիվանագետներին` այդ ժամանակահատվածում,
գ. կադրերի ռեզերվներում գտնվող անձանց` այդ ժամանակահատվածում,
դ. մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվող անձանց` այդ ժամանակահատվածում,
ե. օրենքով սահմանված կարգով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձանց՝ աշխատանքային լիազորությունների կասեցման (ժամանակավորապես դադարեցման) պահից մինչև կասեցման (ժամանակավորապես դադարեցման) վերաբերյալ որոշման վերացումն ընկած ժամանակահատվածում.
12) սոցփաթեթի շահառուին` աշխատավարձի պահպանմամբ երեք և ավելի ամիս ժամկետով գործուղման մեկնելու դեպքերում, սոցփաթեթի գումարը հատկացվում է`
ա. գործուղման աշխատավայրից, եթե վերջինս հանդիսանում է սույն հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված սոցփաթեթի շահառու կազմակերպություն, և այդ կազմակերպության կողմից աշխատողին վճարվում է աշխատավարձ,
բ. հիմնական աշխատավայրից, եթե գործուղման աշխատավայրը չի հանդիսանում սույն հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված սոցփաթեթի շահառու կազմակերպություն կամ հանդիսանում է, սակայն այդ կազմակերպության կողմից աշխատողին աշխատավարձ չի վճարվում.
13) սույն կետի 12-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված դեպքում` սոցփաթեթի շահառուին սոցփաթեթի գումարները՝ գործուղման ամսվան հաջորդող ամսվանից սկսած փոխանցվում են գործուղման աշխատավայրի միջոցով՝ պահպանելով սույն կետի 10-րդ ենթակետի «ա»-«ե» պարբերություններով սահմանված ընթացակարգը.
14) սոցփաթեթի գումարը`
ա. առանց աշխատավարձի պահպանման երեք և ավելի ամիս գործուղման մեկնած սոցփաթեթի շահառուին փոխանցվում է գործուղումից վերադառնալու ամսվանից սկսած,
բ. ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններից Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին վերադարձած դիվանագետին փոխանցվում է աշխատանքի վերադառնալու ամսվանից սկսած,
գ. սոցփաթեթի շահառու կազմակերպության կադրերի ռեզերվից տվյալ կամ մեկ այլ սոցփաթեթի շահառու կազմակերպությունում` առնվազն կես դրույք (նորմալ կամ կրճատ տևողությամբ աշխատաժամանակի առնվազն 50 տոկոս) աշխատանքային ծանրաբեռնվածությամբ աշխատանքի անցած անձին փոխանցվում է աշխատանքի անցնելու ամսվանից սկսած, եթե մինչև կադրերի ռեզերվ անցնելը հանդիսացել է սոցփաթեթի շահառու,
դ. պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, տվյալ սոցփաթեթի շահառու կազմակերպություն վերադարձած անձին կամ զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, մեկ այլ սոցփաթեթի շահառու կազմակերպությունում` առնվազն կես դրույք (նորմալ կամ կրճատ տևողությամբ աշխատաժամանակի առնվազն 50 տոկոս) աշխատանքային ծանրաբեռնվածությամբ աշխատանքի անցած անձին փոխանցվում է աշխատանքի անցնելու ամսվանից սկսած, եթե մինչև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելուց առնվազն վերջին մեկ ամսվա ընթացքում հանդիսացել է սոցփաթեթի շահառու,
ե. մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդից վերադարձած անձանց փոխանցվում է աշխատանքի վերադառնալու ամսվանից սկսած, եթե մինչև արձակուրդի տրամադրումը հանդիսացել են սոցփաթեթի շահառու,
զ. դատարանի կողմից իր նախկին աշխատանքում վերականգնված աշխատողներին փոխանցվում է աշխատանքի վերադառնալու ամսվանից սկսած, եթե մինչև աշխատանքից ազատվելը հանդիսացել են սոցփաթեթի շահառու,
է. օրենքով սահմանված կարգով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձին` աշխատանքային լիազորությունների կասեցման (ժամանակավորապես դադարեցման) վերաբերյալ որոշման վերացման դեպքում, փոխանցվում է աշխատանքի վերադառնալու ամսվանից սկսած, եթե իր աշխատանքային լիազորությունների կասեցման (ժամանակավորապես դադարեցման) օրվա դրությամբ հանդիսացել է սոցփաթեթի շահառու.
15) սույն կետի 14-րդ ենթակետով նախատեսված դեպքերում՝
ա. սոցփաթեթի շահառուն գրավոր տեղեկացնում է պատասխանատու ստորաբաժանմանն իր՝ աշխատանքի վերադառնալու կամ աշխատանքի անցնելու կամ աշխատանքին վերականգնվելու հանգամանքի վերաբերյալ,
բ. սոցփաթեթի ամսական սահմանաչափը որոշվում է աշխատանքի վերադառնալու կամ աշխատանքի անցնելու կամ աշխատանքին վերականգնվելու ամսվա դրությամբ սոցփաթեթի շահառուի համար սահմանված դրույքին (աշխատաժամանակի տևողությանը) համապատասխան.
16) սոցփաթեթի շահառուի՝ սոցփաթեթից օգտվելու իրավունքը չի դադարեցվում, և սոցփաթեթի գումարները սույն որոշմամբ սահմանված կարգով շարունակում են փոխանցվել սոցփաթեթի շահառուին՝
ա. զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու կամ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչվելու ժամանակահատվածում,
բ. որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում.
17) յուրաքանչյուր սոցփաթեթի շահառու կազմակերպություն` իր կողմից սոցփաթեթի շահառուների բանկային հաշիվներին սույն հավելվածի 7-11-րդ, 13-րդ, 15-րդ, 16-րդ, 21-րդ, 23-րդ, 24-րդ, 34-րդ կետերով սահմանված ընթացակարգերի խախտմամբ կատարված, մասնակի կատարված կամ չկատարված փոխանցումների արդյունքում չմարված պարտավորությունները մարում է սույն կետի 18-րդ և 19-րդ ենթակետերով սահմանված կարգով.
18) սույն կետի 17-րդ ենթակետով սահմանված դեպքերում` չմարված պարտավորությունները սոցփաթեթի շահառու կազմակերպության կողմից կարող են մարվել տվյալ կազմակերպության համար տվյալ բյուջետային տարում հատկացված միջոցներից խնայողությունների հաշվին՝ մինչև սույն որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելը.
19) սույն կետի 17-րդ ենթակետով սահմանված դեպքերում չմարված պարտավորությունները՝ սույն կետի 18-րդ ենթակետով սահմանված կարգով մարելու անհնարինության պարագայում, տվյալ սոցփաթեթի շահառու կազմակերպության` խախտում թույլ տված աշխատողը (աշխատողները) անձամբ է կրում իր մեղքով սոցփաթեթի չմարված պարտավորությունների մարման պատասխանատվությունը, որը ենթակա է մարման ոչ ուշ, քան տվյալ բյուջետային տարվա ավարտին հաջորդող երկամսյա ժամանակահատվածում.
20) սույն հավելվածի 27-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքը՝ սոցփաթեթի շահառուի մեղքով` նույն կետով սահմանված ընթացակարգով սոցփաթեթի շահառու կազմակերպությանը չներկայացնելու դեպքում (բացառությամբ սույն հավելվածի 27-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքն աշխատողի կողմից ներկայացնելու անհնարինության դեպքերի), ինչպես նաև սույն հավելվածի 20-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքում` սոցփաթեթի շահառուն է կրում իր չմարված պարտավորությունների մարման պատասխանատվությունը.
21) սույն կետի 20-րդ ենթակետով նախատեսված դեպքում`
ա. սույն հավելվածի 27-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքը` սոցփաթեթի շահառուի մեղքով չներկայացնելու արդյունքում չմարված պարտավորությունները շահառուի կողմից ամբողջությամբ ենթակա են մարման` աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցփաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) ամսվան հաջորդող երկամսյա ժամանակահատվածում,
բ. սույն հավելվածի 20-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքում` սոցփաթեթի նախկին շահառուի կողմից ձևավորված նոր պարտավորություններն ամբողջությամբ ենթակա են մարման տվյալ անձի կողմից` այդ հանգամանքի հայտնաբերման օրվան հաջորդող տասնօրյա ժամանակահատվածում.
22) սույն հավելվածի 27-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքի մեջ սոցփաթեթի շահառուի չմարված պարտավորությունների չափը` սոցփաթեթի հաշիվը սպասարկող բանկի կողմից սխալ չափով ներկայացնելու կամ սույն հավելվածի 27-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքի փոխարեն՝ նույն կետի 1-ին կետով նախատեսված տեղեկանքը ներկայացնելու արդյունքում, սոցփաթեթի շահառուի՝ չմարված պարտավորությունների մարումը կատարվում է սույն կետի 18-րդ ենթակետով սահմանված կարգով, բացառությամբ սույն կետի 23-րդ ենթակետով սահմանված դեպքում.
23) սույն կետի 22-րդ ենթակետով նախատեսված դեպքում`
ա. չմարված պարտավորությունները՝ սույն կետի 18-րդ ենթակետով սահմանված կարգով մարելու նպատակով, տվյալ բանկը գրավոր դիմում է սոցփաթեթի շահառու կազմակերպությանը` այդ հանգամանքի հայտնաբերման օրվան հաջորդող տասնօրյա ժամանակահատվածում,
բ. չմարված պարտավորությունները՝ սոցփաթեթի շահառու կազմակերպության միջոցով՝ սույն կետի 18-րդ ենթակետով սահմանված կարգով, մարելու անհնարինության պարագայում, այդ չմարված պարտավորությունների մարման պատասխանատվությունը կրում է տվյալ բանկը կամ բանկի համապատասխան տեղեկանքը ներկայացնելու համար պատասխանատու աշխատողը։ Սույն պարբերությամբ նշված դեպքում՝ չմարված պարտավորությունները ենթակա են մարման ոչ ուշ, քան տվյալ բյուջետային տարվա ավարտին հաջորդող երկամսյա ժամանակահատվածում.
24) սույն կետի 19-րդ, 20-րդ և 21-րդ ենթակետերով, 23-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված դեպքերում կողմերի միջև ծագած վեճերը ենթակա են լուծման դատական կարգով։
(4-րդ կետը խմբ., լրաց., փոփ. 29.12.22 N 2074-Ն)
III. ՍՈՑՓԱԹԵԹԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
5. Սոցփաթեթից օգտվելու համար աշխատողը բանկում բացում է սոցփաթեթի հաշիվ: Սոցփաթեթի հաշիվը բացելուց հետո աշխատողը բանկից ստանում է սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք (տեղեկանքում նշված է լինում, որ հաշիվը՝ հանդիսանում է սոցփաթեթի հատուկ հաշիվ)՝ սույն հավելվածի 6-րդ, 17-րդ, 18-րդ և 19-րդ կետերով նախատեսված դեպքերում համապատասխան կազմակերպությանը կամ բանկին ներկայացնելու համար: Սոցփաթեթի հաշվի բացման և սպասարկման հարաբերությունները կարգավորվում են սույն որոշմամբ, սույն որոշման N 3 հավելվածով սահմանված օրինակելի պայմանագրով, բանկի և աշխատողի միջև կնքված պայմանագրով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր դրույթներով:
6. Սոցփաթեթի գումարն իր սոցփաթեթի հաշվին փոխանցելու համար աշխատողն` առաջին անգամ սոցփաթեթի հաշիվ բացելու կամ սույն հավելվածի 4-րդ կետի 10-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված դեպքում, ինչպես նաև սույն հավելվածի 17-րդ և 19-րդ կետերով նախատեսված կարգով այլ բանկում սոցփաթեթի հաշիվ բացելու դեպքերում, լրացնում է սոցփաթեթի գումարի փոխանցման մասին դիմում (այսուհետ` դիմում)՝ համաձայն սույն հավելվածով սահմանված ձևի, որը սույն հավելվածի 5-րդ կետով նախատեսված տեղեկանքի հետ միասին, ներկայացվում է աշխատավայրի պատասխանատու ստորաբաժանում:
(6-րդ կետը լրաց. 29.12.22 N 2074-Ն)
7. Տվյալ սոցփաթեթի շահառու կազմակերպությունում վեց ամսվա աշխատանքային ստաժը լրացած աշխատողի` սոցփաթեթից օգտվելու իրավունքի ծագման ամիս է համարվում վեց ամսվա աշխատանքային ստաժը լրանալու ամիսը, սակայն պատասխանատու ստորաբաժանումը սոցփաթեթի գումարն աշխատողին փոխանցում է սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված դիմումը և տեղեկանքն իրեն ներկայացնելու ամսվանից սկսած` սույն հավելվածի 8-րդ և 9-րդ կետերով սահմանված կարգով: Սույն կետով նախատեսված դեպքում`
1) շահառուին տվյալ բյուջետային տարվա համար սոցփաթեթը տրամադրվում է տվյալ ամսվանից սկսած` մինչև տվյալ բյուջետային տարվա ավարտն ընկած ժամանակահատվածի ամիսների համար, բացառությամբ սույն հավելվածի 4-րդ կետի 10-րդ ենթակետի ե պարբերությամբ սահմանված դեպքերում.
2) որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրով աշխատող սոցփաթեթի շահառուին՝ տվյալ բյուջետային տարվա համար սոցփաթեթը ևս տրամադրվում է սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով, սակայն ոչ ավելի, քան մինչև պայմանագրով սահմանված ժամկետի ավարտն ընկած ժամանակահատվածի ամիսների համար.
3) սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված դիմումը և տեղեկանքը պատասխանատու ստորաբաժանում ներկայացնելու ամսվա համար սոցփաթեթի գումարը ենթակա է փոխանցման շահառուին, եթե նա տվյալ ամսում ունեցել է նույնիսկ մեկ աշխատանքային օր:
8. Պատասխանատու ստորաբաժանումը սոցփաթեթի գումարը շահառուի` սոցփաթեթի հաշվին փոխանցում է ամսական կտրվածքով, բացառությամբ սույն հավելվածի 10-րդ, 11-րդ, 13-րդ և 15-րդ կետերով նախատեսված դեպքերի:
9. Աշխատողի սոցփաթեթի հաշվին սոցփաթեթի առաջին գումարի փոխանցումը պատասխանատու ստորաբաժանման կողմից կատարվում է սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված դիմումն իրեն ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում: Սոցփաթեթի գումարների հերթական (ամենամսյա) փոխանցումներն իրականացվում են մինչև հաջորդ ամսվա 5-րդ աշխատանքային օրը: Դեկտեմբեր ամսվա սոցփաթեթի գումարը փոխանցվում է մինչև ընթացիկ բյուջետային տարվա դեկտեմբերի 20-ից 25-ը:
10. Սոցփաթեթի շահառուի` տվյալ բյուջետային տարվա հասանելիք, սակայն մինչև սոցփաթեթի շահառու կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի օրենսդրությամբ սահմանված կարգով սոցփաթեթի գումարներ հատկացնելու վերաբերյալ համապատասխան նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում չփոխանցված, սոցփաթեթի գումարները միանվագ փոխանցվում են շահառուի սոցփաթեթի հաշվին (այդ թվում` սույն հավելվածի 21-րդ և 24-րդ կետերով սահմանված միանվագ գումարների մասով) տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում:
11. Սոցփաթեթի շահառուից անկախ հանգամանքների հետևանքով առաջացած դեպքերում (այդպիսիք են համարվում պետական մարմնի հաստիքացուցակով նախատեսված այնպիսի հաստիք զբաղեցնելը, որում պետական ծառայությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ինչպես նաև առանց պաշտոնից ազատվելու օտարերկրյա պետություն ծառայության գործուղվելը կամ խաղաղապահ առաքելություններին մասնակցելը, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության տարածքների սահմանամերձ վայրերում տարերային բնույթի երևույթների (ձնաբուք և այլն) հետևանքով առաջացած ճանապարհային անանցանելիության դեպքերում պետական ծառայությունն իրականացնելը) այդ հանգամանքների հետևանքները դադարելուց անմիջապես հետո` մեկ ամսվա ընթացքում, սույն հավելվածի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված պահանջները բավարարելու դեպքում` սոցփաթեթի շահառուի` տվյալ բյուջետային տարվա հասանելիք, սակայն նշված հանգամանքների հետևանքով չփոխանցված սոցփաթեթի գումարները ևս միանվագ փոխանցվում են շահառուի սոցփաթեթի հաշվին:
12. Սույն որոշման 7-րդ կետում նշված բացառության դեպքում` ավարտական կուրսում կամ դասարանում սովորողների ուսման վճարի փոխանցման համար սոցփաթեթի շահառուն պետք է պատասխանատու ստորաբաժանում ներկայացնի իր կամ իր ընտանիքի անմիջական անդամի՝ ավարտական կուրսում կամ դասարանում սովորելու մասին տեղեկանք, որտեղ նշված կլինի ուսման վճարի մարման ենթակա պարտավորության չափը:
13. Սույն հավելվածի 12-րդ կետով նախատեսված դեպքում` տվյալ սոցփաթեթի շահառուի` ընթացիկ բյուջետային տարվա համար նախատեսված սոցփաթեթի գումարները կամ ավելի պակաս` տեղեկանքում նշված մարման ենթակա պարտավորությունից ելնելով, միանվագ փոխանցվում են աշխատողի սոցփաթեթի հաշվին, բացառությամբ սույն հավելվածի 4-րդ կետի 10-րդ ենթակետի «ե» պարբերությամբ նախատեսված դեպքում:
14. Հանգստի ապահովման ծառայությունից օգտվելու դեպքում՝ սոցփաթեթի շահառուն կարող է իր կամ իր ընտանիքի անմիջական անդամի և զբոսաշրջային օպերատորի միջև կնքված պայմանագիրը (պայմանագրում նշված է լինում մարման ենթակա պարտավորության չափը) ներկայացնել պատասխանատու ստորաբաժանում` ընթացիկ բյուջետային տարվա համար նախատեսված իր սոցփաթեթի գումարները կամ ավելի պակաս` պայմանագրում նշված մարման ենթակա պարտավորությունից ելնելով, միանվագ իր սոցփաթեթի հաշվին փոխանցելու նպատակով:
15. Սույն հավելվածի 14-րդ կետով նախատեսված դեպքում՝ պատասխանատու ստորաբաժանումը պայմանագիրն ստանալուց հետո` առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում, տվյալ սոցփաթեթի շահառուի` ընթացիկ բյուջետային տարվա համար նախատեսված սոցփաթեթի գումարները կամ ավելի պակաս` պայմանագրում նշված մարման ենթակա պարտավորությունից ելնելով, միանվագ փոխանցում է շահառուի սոցփաթեթի հաշվին, բացառությամբ սույն հավելվածի 4-րդ կետի 10-րդ ենթակետի «ե» պարբերությամբ նախատեսված դեպքում:
16. Սույն հավելվածի 13-րդ և 15-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ միանվագ փոխանցման ենթակա գումարը չի կարող ավել լինել տվյալ սոցփաթեթի շահառուի` ընթացիկ բյուջետային տարվա համար նախատեսված 12 ամսվա ընդհանուր գումարից:
17. Սոցփաթեթի հաշիվը կարելի է փոխել միայն նոր բյուջետային տարում` նախքան սոցփաթեթի ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցումը, ինչպես նաև այն դեպքում, երբ փակվում է բանկի այն մասնաճյուղը, որտեղ բացված է սոցփաթեթի շահառուի սոցփաթեթի հաշիվը: Այս դեպքում սոցփաթեթի շահառուն` սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված դիմումի հետ միասին պատասխանատու ստորաբաժանում է ներկայացնում նոր բանկի կողմից տրված՝ սույն հավելվածի 5-րդ կետով նախատեսված տեղեկանք, ինչպես նաև սոցփաթեթի նախկին հաշիվն սպասարկող բանկից տեղեկանք՝ սույն որոշման N 3 հավելվածի 2.4.9-րդ կետով նախատեսված պարտավորություններ չունենալու վերաբերյալ:
18. Սույն հավելվածի 17-րդ կետով նախատեսված դեպքում` սոցփաթեթի շահառուն իր հաշվի դրամական միջոցները սոցփաթեթի հաշիվն սպասարկող նախկին բանկից նոր բանկ փոխանցելու համար, նախկին բանկ է ներկայացնում նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք (տեղեկանքում նշված է լինում, որ հաշիվը՝ հանդիսանում է սոցփաթեթի հատուկ հաշիվ): Այդ տեղեկանքի հիման վրա սոցփաթեթի հաշիվն սպասարկող նախկին բանկը` շահառուի սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները փոխանցում է նոր բանկում տվյալ սոցփաթեթի շահառուի անունով բացված նոր սոցփաթեթի հաշվին:
19. Սոցփաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագիրը կողմերից մեկի նախաձեռնությամբ լուծվելու դեպքում` բանկը շարունակում է սպասարկել սոցփաթեթի այն շահառուների հաշիվները, որոնք որևէ ծառայության գծով ունեն չմարված պարտավորություններ, իսկ պատասխանատու ստորաբաժանումները շարունակում են սոցփաթեթի գումարները փոխանցել շահառուների սոցփաթեթի այդ հաշիվներին` մինչև շահառուի պարտավորությունների լրիվ մարումը (դրանց մարմանն ուղղված ընդհանուր գումարը չի կարող ավել լինել տվյալ բյուջետային տարում տվյալ շահառուի համար 12 ամսվա համար նախատեսված ընդհանուր գումարից): Պարտավորությունների մարումից հետո շահառուն իր սոցփաթեթի հաշիվը փակում է տվյալ բանկում և, մինչև հաջորդ ամսվա սոցփաթեթի գումարի փոխանցումը, սոցփաթեթի նոր հաշիվ է բացում այլ բանկում, որի մասին տեղեկանքը (տեղեկանքում նշված է լինում, որ հաշիվը՝ հանդիսանում է սոցփաթեթի հատուկ հաշիվ), ինչպես նաև սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված դիմումը ներկայացնում է պատասխանատու ստորաբաժանում: Այս դեպքում սոցփաթեթի գումարները հաջորդ ամսվանից փոխանցվում են շահառուի՝ սոցփաթեթի նոր հաշվին:
20. Աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցփաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) դեպքում՝
1) սոցփաթեթի իրավունքի դադարեցման ամսաթիվ է համարվում աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցփաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) ամսաթիվը.
2) սոցփաթեթի շահառուն՝ սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով սոցփաթեթի իրավունքի դադարեցման ամսաթվից հետո իրավունք չունի սույն որոշման N 3 հավելվածի 2.4.9-րդ կետով նախատեսված կարգով ձևավորելու նոր պարտավորություններ, իսկ նոր պարտավորություններ ձևավորելու դեպքում նա անձամբ է կրում նոր պարտավորությունների մարման պատասխանատվությունը` սույն հավելվածի 4-րդ կետի 20-րդ ենթակետով և 21-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված կարգով:
21. Սույն հավելվածի 20-րդ կետի 1-ին ենթակետով նշված դեպքում` աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցփաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) ամսվա գումարն ամբողջությամբ` ոչ ուշ, քան մինչև հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը, ենթակա է փոխանցման շահառուին, եթե նա տվյալ ամսում ունեցել է նույնիսկ մեկ աշխատանքային օր:
22. Սույն հավելվածի 20-րդ կետի 1-ին ենթակետով նշված իրավունքի դադարեցման դեպքում` սոցփաթեթի շահառուին սոցփաթեթի գումարները դադարում է փոխանցվել սույն հավելվածի 21-րդ կետով նշված գումարի փոխանցումից հետո, եթե աշխատողը` աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցփաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) օրվա դրությամբ, չի օգտվել սոցփաթեթի ծառայություններից կամ օգտվել է, սակայն չունի որևէ պարտավորություն:
23. Սույն հավելվածի 20-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում, եթե աշխատողն օգտվել է սոցփաթեթի ծառայությունից և աշխատանքից ազատվելու կամ այլ պատճառով սոցփաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման օրվա դրությամբ ունի մարման ենթակա՝ սույն որոշման N 3 հավելվածի 2.4.9-րդ կետով նախատեսված պարտավորություններ, ապա անկախ աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցփաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) հանգամանքի` սոցփաթեթի գումարները` իր դրույքին (աշխատաժամանակին) համապատասխան կամ ավելի պակաս` պարտավորությունից ելնելով, միանվագ փոխանցվում են շահառուի սոցփաթեթի հաշվին` պարտավորությունների մարման նպատակով: Այս դեպքում չմարված պարտավորությունների մարմանն ուղղված ընդհանուր գումարը չի կարող ավել լինել տվյալ բյուջետային տարում տվյալ շահառուի 12 ամսվա համար նախատեսված ընդհանուր գումարից:
24. Սույն հավելվածի 23-րդ կետով նշված դեպքում` պարտավորությունների մարման համար միանվագ գումարի չափը՝ պատասխանատու ստորաբաժանման կողմից փոխանցվում է` նվազեցնելով սույն հավելվածի 21-րդ կետով սահմանված դեպքում փոխանցման ենթակա կամ արդեն իսկ փոխանցված գումարի չափով, եթե սույն հավելվածի 27-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքում՝ նշված պարտավորությունների չափի հաշվարկման ժամանակ, այն բանկի կողմից հաշվի չի առնվել:
25. Սոցփաթեթի շահառուի, բացառությամբ զինծառայողի կամ քրեակատարողական ծառայողի կամ փրկարար ծառայության ծառայողի, աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցփաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) դեպքում` սոցփաթեթի շահառու կազմակերպությունը պարտավոր է դրա մասին 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել տվյալ անձի` սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկին:
26. Աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցփաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) դեպքում, ինչպես նաև սույն հավելվածի 36-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված կարգով սոցփաթեթի հաշվում առկա ազատ դրամական միջոցները կանխիկացնելուց հետո` սոցփաթեթի հաշվում մնացած (կուտակված) գումարի օգտագործման ուղղությունները մնում են նույնը (այն կարող է օգտագործվել սույն որոշման N 2 հավելվածի 1-ին կետով նախատեսված ծառայություններից օգտվելու, սոցփաթեթի հաշվում առկա ազատ դրամական միջոցները կանխիկացնելու կամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար):
(26-րդ կետի «կամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու» բառերը գործում են մինչև 07.10.21 թվականը` 28.10.21 N 1781-Ն որոշման 2-րդ կետի 11-րդ ենթակետի համաձայն)
27. Սույն հավելվածի 20-րդ կետով նախատեսված` աշխատանքից ազատվելու կամ այլ պատճառով սոցփաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման դեպքում (այդ թվում` սույն հավելվածի 4-րդ կետի 10-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված դեպքերում)` մինչև աշխատանքից ազատման կամ այլ համապատասխան հրաման արձակելը, պատասխանատու ստորաբաժանումն աշխատողից կամ դրա անհնարինության դեպքում (այդ թվում` սոցփաթեթի շահառուի` մահվան կամ սույն հավելվածի 4-րդ կետի 10-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված դեպքերում)` աշխատողի` սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկից` ոչ ուշ, քան մինչև տվյալ բյուջետային տարվա ավարտը, ստանում է տեղեկանք`
1) պարտավորություններ չունենալու վերաբերյալ, որտեղ նշված է սույն որոշման N 3 հավելվածի 2.4.9-րդ կետով նախատեսված պարտավորություններ չունենալու մասին տեղեկատվություն.
2) պարտավորություններ ունենալու վերաբերյալ, որտեղ նշված է սույն որոշման N 3 հավելվածի 2.4.9-րդ կետով նախատեսված հանձնարարագիր ունենալու և դրա հիման վրա տեղեկանքի տրամադրման օրվա դրությամբ պարտավորության չափի վերաբերյալ տեղեկատվություն:
28. Սոցփաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագիրը` կողմերից մեկի նախաձեռնությամբ լուծելու դեպքում, սույն հավելվածի 19-րդ կետով նախատեսված սոցփաթեթի նոր հաշվի մասին տեղեկանքը ներկայացնելիս` պատասխանատու ստորաբաժանումը շահառուից պահանջում է նաև սույն հավելվածի 27-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքը:
29. Բանկերի կողմից սոցփաթեթի հաշվի բացման և սպասարկման գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է բացառապես Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ օրենքով սահմանված կարգով բանկային գործունեության նկատմամբ իրականացվող բացառիկ վերահսկողության համատեքստում:
30. Եթե աշխատողի հիմնական և համատեղությամբ աշխատանքները կատարվում են այնպիսի գործատուի մոտ, որը հանդիսանում է սույն հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված սոցփաթեթի շահառու կազմակերպություն, համատեղությամբ աշխատանք կատարող անձը սոցփաթեթից օգտվում է իր հիմնական աշխատավայրի գործատուի միջոցով։
31. Սույն հավելվածի 30-րդ կետով սահմանված դեպքում` աշխատողը համատեղության աշխատավայրի և այդ աշխատավայրում իր դրույքի (աշխատաժամանակի տևողության) վերաբերյալ փաստաթուղթ (տեղեկանք) է ներկայացնում հիմնական աշխատավայրի գործատուին` սույն հավելվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետին համապատասխան սոցփաթեթի ամսական սահմանաչափը որոշելու (հաշվարկելու) համար:
32. Սույն հավելվածի 31-րդ կետով սահմանված դեպքում` աշխատողի աշխատաժամանակի տևողությունը հիմնական և համատեղությամբ աշխատավայրերում միասին` չպետք է պակաս լինի առնվազն կես դրույքից (նորմալ կամ կրճատ տևողությամբ աշխատաժամանակի առնվազն 50 տոկոսից):
33. Եթե սոցփաթեթի շահառու կազմակերպությունում համատեղությամբ աշխատողի հիմնական աշխատավայրի գործատուն չի հանդիսանում սույն հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված սոցփաթեթի շահառու կազմակերպություն, ապա այդ աշխատողը սոցփաթեթից օգտվում է համատեղությամբ աշխատանքային պայմանագիր կնքած գործատուի միջոցով` համատեղությամբ աշխատանքի դրույքին (աշխատաժամանակի տևողությանը) համապատասխան և սույն որոշմամբ սահմանված կարգով:
34. Սոցփաթեթի շահառուի` դրույքի (աշխատաժամանակի) փոփոխման`
1) դեպքում, սոցփաթեթի ամսական սահմանաչափը փոխվում է հաջորդող ամսվանից.
2) այն դեպքում, երբ աշխատողն օգտվել է սոցփաթեթի ծառայությունից (ծառայություններից) և դրույքի (աշխատաժամանակի) նվազեցման օրվա դրությամբ ունի փոխանցման ենթակա՝ սույն որոշման N 3 հավելվածի 2.4.9-րդ կետով նախատեսված չմարված պարտավորություններ, սոցփաթեթի ամսական սահմանաչափը փոխվում է մարմանը հաջորդող ամսվանից.
3) դեպքում, սույն կետի 2-րդ ենթակետով նշված պարտավորությունների մարմանն ուղղված ընդհանուր գումարի չափը չի կարող ավել լինել, քան տվյալ բյուջետային տարում տվյալ շահառուի համար` մինչև դրույքի (աշխատաժամանակի) նվազեցումը` շահառուի սոցփաթեթի ամսական սահմանաչափի հիման վրա հաշվարկված առավելագույնը 12 ամսվա ընդհանուր գումարից:
35. Սույն հավելվածի 34-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում` սոցփաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը` մինչև սոցփաթեթի գումարը` սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված կարգով շահառուի սոցփաթեթի հաշվին փոխանցելը (կամ դրա անհնարինության դեպքում` մեկամսյա ժամկետում), աշխատողից կամ, դրա անհնարինության դեպքում` բանկից ստանում է սույն հավելվածի 27-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքը:
36. Սոցփաթեթի հաշվում առկա ազատ դրամական միջոցները (ազատ են համարվում այն դրամական միջոցները, որոնք ենթակա չեն ուղղման սոցփաթեթի շրջանակներում մատուցված ծառայությունների դիմաց վճարումների (այդ թվում՝ սույն որոշման N 3 հավելվածի 2.4.9-րդ կետում նշված հանձնարարագրի հիման վրա պարբերական վճարումների) հնարավոր է կանխիկացնել միայն հետևյալ դեպքերում`
1) աշխատողի` կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու և սոցփաթեթից օգտվելու իրավունքը՝ սույն հավելվածի 20-24-րդ կետերով սահմանված կարգով, դադարեցվելուց հետո, երբ նրա սոցփաթեթի հաշվին առնվազն երեք ամիս սոցփաթեթի գումարների փոխանցումներ չեն կատարվել): Այս դեպքում սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար անձը՝ սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկ է ներկայացնում իր կենսաթոշակի վկայականը կամ կենսաթոշակառու հանդիսանալու մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը, որի պատճենը պահվում է բանկում.
2) սոցփաթեթի շահառուի մահվան դեպքում ժառանգի կողմից` սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու ժամանակ, որի դեպքում ժառանգը սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկ է ներկայացնում ժառանգության իրավունքի վկայագիր, որի պատճենը պահվում է բանկում.
3) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա՝ որպես կատարված սոցիալական վճարների փոխհատուցում, սոցփաթեթի հաշվում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդը, բայց ոչ ավելի, քան նախորդ տարվա ընթացքում ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փոխանցված սոցիալական վճարների չափը: Սույն ենթակետով նշված դեպքում սոցփաթեթի շահառուն, յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, իր սոցփաթեթի հաշվում առկա համապատասխան չափով դրամական միջոցները կանխիկացնելու համար բանկ է ներկայացնում դիմում՝ նախորդ տարվա ընթացքում իր կողմից ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փաստացի մասնակիցների ռեեստր վարողին փոխանցված սոցիալական վճարների չափի մասին հարկային մարմնից տեղեկատվություն ստանալու վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից համապատասխան տեղեկատվությունն ստանում է բանկը` առցանց եղանակով կատարված հարցման միջոցով: Բանկը՝ սույն հարցման պատասխանի հիման վրա սոցփաթեթի շահառուի՝ նախորդ տարիների ընթացքում կուտակված սոցփաթեթի գումարները կանխիկ վճարում է սոցփաթեթի շահառուին, բայց ոչ ավելի, քան տեղեկանքում նշված` հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների չափը:
37. Սոցփաթեթի շրջանակներում հատկացվող գումարները` շահառուի հայեցողությամբ` սույն հավելվածի 38-րդ կետով սահմանած կարգով, կարող են փոխանցվել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
(37-րդ կետը գործում է մինչև 07.10.21 թվականը` 28.10.21 N 1781-Ն որոշման 2-րդ կետի 11-րդ ենթակետի համաձայն)
38. Սոցփաթեթի հաշվում առկա ազատ դրամական միջոցներից «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու նպատակով շահառուն՝ իր սոցփաթեթի հաշիվը սպասարկող բանկ է ներկայացնում վճարման հանձնարարագիր։ Բանկը պարտավոր է հանձնարարագրում նշված օրը (այդպիսի օր նշված չլինելու դեպքում` հանձնարարագիրը ներկայացնելու ամսաթվին) հանձնարարագրով նշված գումարի չափով փոխանցում իրականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Բանկը մերժում է վճարման հանձնարարագրի կատարումը, եթե սոցփաթեթի հաշվին առկա միջոցները ծանրաբեռնված են սոցփաթեթի շրջանակներում մատուցված ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու պարտավորությամբ (այդ թվում՝ սույն որոշման N 3 հավելվածի 2.4.9-րդ կետում նշված հանձնարարագրի հիման վրա պարբերական վճարումների մասով)։
(38-րդ կետը գործում է մինչև 07.10.21 թվականը` 28.10.21 N 1781-Ն որոշման 2-րդ կետի 11-րդ ենթակետի համաձայն)
IV. ՍՈՑՓԱԹԵԹԻ ՀԱՇՎԻՑ ԳՈՒՄԱՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
39. Սոցփաթեթի հաշվից գումարի փոխանցման համար, սույն որոշման 4.7-րդ կետով սահմանված փաստաթղթից բացի, հիմք է համարվում նաև հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը՝
1) կանխավճարի փոխանցման հաշիվ կամ տեղեկանք, որտեղ արտացոլված են ծառայությունը մատուցող կազմակերպության վավերապայմանները և ծառայությունն ստացող ֆիզիկական անձի տվյալները (անունը, ազգանունը, բնակության վայրը, քաղաքացիությունը, նույնականացման քարտի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները (համարը, վավերականության ժամկետը, ում կողմից է տրված), ծառայության տեսակը և փոխանցման նպատակը.
2) հաշվարկային փաստաթուղթ (հարկային հաշիվ կամ ճշգրտող հարկային հաշիվ կամ հաշիվ վավերագիր կամ ճշգրտող հաշիվ վավերագիր), որի վավերապայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով.
3) սույն հավելվածի 18-րդ և 19-րդ կետերով նախատեսված սոցփաթեթի հաշիվը փոխելու դեպքում` սոցփաթեթի հաշիվն սպասարկող նոր բանկի կողմից տրված՝ սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանքը (տեղեկանքում նշված է լինում, որ հաշիվը՝ հանդիսանում է սոցփաթեթի հատուկ հաշիվ):
40. Սոցփաթեթի շահառուի ընտանիքի անմիջական անդամների՝ սոցփաթեթի ծառայություններից օգտվելու դեպքում, բացի սույն որոշման 4.7-րդ կետով և սույն հավելվածի 39-րդ կետով սահմանված փաստաթղթերից, սոցփաթեթի հաշվից գումարի փոխանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթեր են համարվում նաև`
1) ամուսնու դեպքում՝ ամուսնության վկայականը.
2) զավակի դեպքում՝ ծննդյան վկայականը.
3) ծնողի դեպքում՝ ծնողի անձը հաստատող փաստաթուղթը և սոցփաթեթի շահառուի ծննդյան վկայականը.
4) որդեգրողի, որդեգրվածի, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի դեպքում՝ որդեգրելու կամ որդեգրվելու, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվելու դեպքում` համապատասխան հիմքը հաստատող փաստաթուղթը.
5) տատի, պապի դեպքում` շահառուի ծննդյան վկայականը, ծնողի ծննդյան վկայականը, տատի կամ պապի անձը հաստատող փաստաթղթերը.
6) թոռան դեպքում` շահառուի զավակի և թոռան ծննդյան վկայականները.
7) համատեղ բնակվող եղբոր կամ քրոջ դեպքում` համատեղությամբ բնակվելու հիմքը հաստատող փաստաթուղթը, ինչպես նաև ծնողի կամ ծնողների անձը հաստատող փաստաթուղթը կամ փաստաթղթերը, շահառուի ծննդյան վկայականը և եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը:
41. Հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից օգտվելու դեպքում, բացի սույն որոշման 4.7-րդ կետով, սույն հավելվածի 39-րդ և 40-րդ կետերով սահմանված փաստաթղթերից, սոցփաթեթի շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամն իրեն հիփոթեքային վարկ տրամադրած բանկից կամ վարկային կազմակերպությունից իր սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկ է ներկայացնում նաև տեղեկանք (եթե այն տրամադրված չէ սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկի կողմից), որտեղ նշված լինի, որ՝
1) սոցփաթեթի շահառուի կամ շահառուի ընտանիքի անմիջական անդամի հիփոթեքային վարկը հանդիսանում է գույքի ձեռքբերման (այդ թվում՝ գնման իրավունքով) կամ կառուցապատման նպատակով տրամադրված հիփոթեքային վարկ.
2) սոցփաթեթի շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամը հանդիսանում է տվյալ վարկի վարկառու կամ համավարկառու։
42. Սույն հավելվածի 41-րդ կետում նշված փաստաթղթերից բացի՝ սոցփաթեթի շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամն իր սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկ է ներկայացնում տվյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը կամ վկայականի պատճենը, որով կհավաստվի սոցփաթեթի շահառուի կամ նրա ընտանիքի անմիջական անդամի՝ բնակարանի (անհատական բնակելի տան) սեփականատեր (համասեփականատեր) հանդիսանալու փաստը։
43. Պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկի ամսական վճարի մարման ծառայությունից օգտվելու դեպքում, բացի սույն որոշման 4.7-րդ կետով, սույն հավելվածի 39-րդ և 40-րդ կետերով սահմանված փաստաթղթերից, սոցփաթեթի շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամն իրեն պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկ տրամադրած բանկից կամ վարկային կազմակերպությունից իր սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկ է ներկայացնում տեղեկանք, որտեղ նշված լինի, որ սոցփաթեթի շահառուին կամ նրա ընտանիքի անմիջական անդամին տրամադրված վարկը հանդիսանում է պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկ։
44. Զինծառայողի կամ քրեակատարողական ծառայողի կամ փրկարար ծառայության ծառայողի համար, բացի սույն որոշման 4.7-րդ կետով, սույն հավելվածի 4-րդ գլխով և սույն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով սահմանված՝ փաստաթղթերից` սոցփաթեթի ծառայություններից օգտվելու, սույն հավելվածի 37-րդ կետով նախատեսված դեպքում` «Հայաստան» համահայկական հիմնադրամին սոցփաթեթի գումարները փոխանցելու, ինչպես նաև նրանց հաշվին առկա դրամական միջոցները` սույն հավելվածի 36-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով կանխիկացնելու համար, հիմք կարող է հանդիսանալ նաև հետևյալ տեղեկանքը կամ գրառումը`
1) սոցփաթեթի շահառու կազմակերպության կողմից` իր մոտ զինծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ փրկարար ծառայության ծառայող հանդիսացած շահառուի` արձակված, զորացրված կամ աշխատանքից ազատված լինելու մասին տեղեկանքը.
2) զինծառայողի կամ քրեակատարողական ծառայողի կամ փրկարար ծառայության ծառայողի` համապատասխան փաստաթղթում (վկայագիր, գրքույկ կամ այլ փաստաթուղթ) արձակված կամ զորացրված կամ աշխատանքից ազատված լինելու վերաբերյալ գրառումը։
(44-րդ կետի «սույն հավելվածի 37-րդ կետով նախատեսված դեպքում` «Հայաստան» համահայկական հիմնադրամին սոցփաթեթի գումարները փոխանցելու» բառերը գործում են մինչև 07.10.2021 թվականը` 28.10.21 N 1781-Ն որոշման 2-րդ կետի 11-րդ ենթակետի համաձայն)
45. Ընթացիկ բյուջետային տարում՝ մինչև սույն հավելվածի 10-րդ կետով սահմանված կարգով շահառուի սոցփաթեթի հաշվեհամարին առաջին գումարի փոխանցումը, շահառուի սոցփաթեթի հաշիվը սպասարկող բանկի համար՝ սույն որոշման N 3 հավելվածի 2.4.9-րդ կետով նախատեսված կարգով վճարման հանձնարարագիր ընդունելու համար հիմք կարող է հանդիսանալ սոցփաթեթի շահառուի` սոցփաթեթի փոխանցման համար պատասխանատու կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանքը։
46. Սույն հավելվածի 45-րդ կետով նախատեսված տեղեկանքում նշվում է սոցփաթեթի շահառուի՝ տեղեկանքը ներկայացնելու օրվա դրությամբ սոցփաթեթի շահառու հանդիսանալու հանգամանքի և սոցփաթեթի շահառուի աշխատանքային ծանրաբեռնվածության՝ դրույքի (աշխատաժամանակի տևողության) վերաբերյալ տեղեկատվություն։
47. Սույն որոշմամբ սահմանված կարգով՝ սոցփաթեթի շահառուի և (կամ) նրա ընտանիքի անմիջական անդամի կողմից սոցփաթեթի հաշիվը սպասարկող բանկ ներկայացվող տեղեկանքները, ինչպես նաև մյուս փաստաթղթերի պատճենները պահվում են տվյալ բանկում` առնվազն երեք տարի ժամկետով:
Ձև
____________________________________________________________________
(պետական մարմնի/կազմակերպության անվանումը)
__________________________________________________________________ -ին
(սոցիալական փաթեթի գումարների փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի անունը և ազգանունը)
_________________________________________________________ -ի աշխատող
(վարչություն, բաժին և այլն)
____________________________________________________________________
(անունը, ազգանունը)
Դ Ի Մ ՈՒ Մ
Խնդրում եմ իմ սոցփաթեթի գումարները փոխանցել __________________ բանկի սոցփաթեթի՝ __________________ հաշվեհամարին: Ես տեղյակ եմ, որ նշված հաշվեհամարին ուղղորդվող սոցփաթեթի միջոցները կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված պայմաններով:
ԴԻՄՈՂ` |
______________________ (ստորագրությունը) |
_______________________________________ (անունը, ազգանունը) |
_____ ______________ 20 թ.
|
(ձևը փոփ. 21.12.17 N 1667-Ն, խմբ. 28.10.21 N 1781-Ն, փոփ. 29.12.22 N 2074-Ն)
(հավելվածը փոփ., լրաց. 28.02.13 N 210-Ն, լրաց. 10.07.13 N 739-Ն, լրաց., փոփ. 12.12.13 N 1445-Ն, խմբ., լրաց., փոփ. 25.12.14 N 1483-Ն, փոփ. 10.03.15 N 235-Ն, փոփ., լրաց., խմբ. 23.07.15 N 838-Ն, լրաց., խմբ., փոփ. 18.08.16 N 848-Ն, խմբ., փոփ. 27.07.17 N 915-Ն, լրաց., փոփ., խմբ. 21.12.17 N 1667-Ն, փոփ. 05.04.18 N 389-Ն, լրաց. 15.11.18 N 1277-Ն, 21.02.19 N 116-Ն, փոփ., խմբ. լրաց. 26.09.19 N 1304-Ն, լրաց. 12.03.20 N 294-Ն, 08.10.20 N 1653-Ն, փոփ. 12.08.21 N 1316-Ն, խմբ. 28.10.21 N 1781-Ն, փոփ. 24.03.22 N 357-Ն, լրաց., խմբ., փոփ. 29.12.22 N 2074-Ն, փոփ. 28.12.23 N 2341-Ն)
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման |
ՍՈՑՓԱԹԵԹԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
(վերնագիրը խմբ. 28.10.21 N 1781-Ն)
1. Սոցփաթեթը ներառում է հետևյալ ծառայությունները՝
1) Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հանգստի ապահովում, որից կարող է օգտվել սոցփաթեթի շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամը (անդամները).
2) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, որից կարող է օգտվել սոցփաթեթի շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամը (անդամները).
3) ուսման վճարի փոխանցում, որից կարող է օգտվել սոցփաթեթի շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամը (անդամները).
4) առողջապահական փաթեթի մեջ չներառված լրացուցիչ ծառայություններից օգտվելու վճարի մարում, որից կարող է օգտվել սոցփաթեթի շահառուն.
5) մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարի մարում, որից կարող է օգտվել սոցփաթեթի շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամը (անդամները).
6) պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկի ամսական վճարի մարում, որից կարող է օգտվել սոցփաթեթի շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամը (անդամները)։
2. Սոցփաթեթի բովանդակությունը ներառում է՝
1) առողջապահական փաթեթի մեջ չներառված լրացուցիչ ծառայություններից օգտվելու վճարի մարման ծառայության չափորոշիչները՝ համաձայն N 1 ձևով նախատեսված պահանջների.
2) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայության չափորոշիչները՝ համաձայն N 2 ձևի.
3) սոցփաթեթի ուսման վճարի մարման ծառայության չափորոշիչները` համաձայն N 3 ձևի.
4) Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հանգստի ապահովման ծառայության չափորոշիչները՝ համաձայն N 4 ձևի.
5) մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարի մարման ծառայության չափորոշիչները՝ համաձայն N 5 ձևի.
6) պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկի ամսական վճարի մարման ծառայության չափորոշիչները՝ համաձայն N 6 ձևի։
Ձև N 1
Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՄԵՋ ՉՆԵՐԱՌՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎՃԱՐԻ ՄԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
(վերնագիրը խմբ. 28.10.21 N 1781-Ն)
1. Սոցփաթեթի շահառուների առողջապահական փաթեթի մեջ չներառված լրացուցիչ ծառայություններից օգտվելու վճարի մարման ծառայությունները ներառում են`
1) սոցփաթեթի շահառուի` բազային առողջապահական փաթեթի շրջանակներում համավճարային եղանակով իրականացվող` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների համավճարների փոխհատուցում.
2) ստոմատոլոգիական ծառայություններ (թերապևտիկ և վիրաբուժական)`
ա. ատամի կարիեսի կամ նրա բարդությունների բուժում, այդ թվում` պլոմբավորումը լուսակարծրացող ստանդարտ պլոմբանյութով,
բ. ատամնաքարերի մաքրում (տարեկան ոչ ավելի, քան մեկ անգամ),
գ. ատամի հեռացում` ըստ ցուցումների,
դ. սուր ատամնացավով և թարախային պրոցեսով ուղեկցված։
2. Սույն ձևի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ծառայություններից օգտվելու դեպքում՝ սոցփաթեթի շրջանակներում հնարավոր է փոխանցում իրականացնել միայն այն ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կազմակերպություններին, որոնք ներառված են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում՝ այդ նպատակով հրապարակված համապատասխան կազմակերպությունների ցանկում։
3. Սույն ձևի 1-ին կետով սահմանված ծառայություններից չեն օգտվում զինծառայող, քրեակատարողական ծառայող, փրկարար ծառայության ծառայող հանդիսացող սոցփաթեթի շահառուները։
(ձևը խմբ. 25.12.14 N 1483-Ն, 28.10.21 N 1781-Ն)
Ձև N 2
Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
1. Սոցփաթեթի շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամը (անդամները)՝ վարկառու կամ հիփոթեքային վարկի համավարկառու` բնակարանի (անհատական բնակելի տան) սեփականատեր (համասեփականատեր) հանդիսանալու դեպքում, իրավունք ունի օգտվելու գույքի ձեռքբերման (այդ թվում՝ գնման իրավունքով) կամ կառուցապատման նպատակով տրամադրված հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից։
2. Սոցփաթեթի շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամը (անդամները)՝ իրավունք ունի օգտվելու սույն ձևի 1-ին կետով նախատեսված հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից՝ նույնիսկ այն դեպքում, երբ նա կամ նրա ընտանիքի անմիջական անդամը հիփոթեքային վարկն ստացել է նախքան սույն որոշումն ուժի մեջ մտնելը:
(ձևը լրաց. 12.12.13 N 1445-Ն, փոփ. 25.12.14 N 1483-Ն, լրաց. 21.12.17 N 1667-Ն, լրաց. փոփ. 26.09.19 N 1304-Ն, խմբ. 28.10.21 N 1781-Ն)
Ձև N 3
Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ՍՈՑՓԱԹԵԹԻ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
1. Սոցփաթեթի ուսման վճարը կարող է փոխանցվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության այն պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություններին, որոնք իրականացնում են հետևյալ կրթական ծրագրերը`
1) բարձրագույն և հետբուհական հիմնական կրթական ծրագրեր.
2) նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրեր.
3) հանրակրթական հիմնական ծրագրեր (բացառությամբ մասնագիտացված և հատուկ ծրագրերի).
4) արտադպրոցական դաստիարակության (մանկապատանեկան ստեղծագործական, երաժշտական, գեղարվեստական, գեղագիտական և արվեստի) կրթական ծրագրեր.
5) նախադպրոցական կրթական ծրագրեր:
2. Սոցփաթեթի շրջանակներում հնարավոր է ուսման վճարի համար փոխանցում իրականացնել միայն սույն ձևի 1-ին կետում նախատեսված կրթական ծրագրերով ուսանելու դեպքում:
3. Սույն ձևի 1-ին կետով նախատեսված կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ցանկերը հրապարակված են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում:
(ձևը լրաց. 15.03.18 N 257-Ն, փոփ. 26.09.19 N 1304-Ն, խմբ. 28.10.21 N 1781-Ն)
Ձև N 4
Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆԳՍՏԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
1. Սոցփաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվում են Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում գրանցված, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից հաշվառված, սոցփաթեթի հանգստի ապահովման ծառայության հաշվետվական էլեկտրոնային համակարգում (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) ընդգրկված և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում հաշվառված զբոսաշրջային օպերատորները (այսուհետ` զբոսաշրջային օպերատոր):
2. Զբոսաշրջային օպերատորների հաշվառման, էլեկտրոնային համակարգում ընդգրկման, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում զբոսաշրջային օպերատորների ցանկի հրապարակման և հաշվառված զբոսաշրջային օպերատորներին հաշվառումից հանելու գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատված կարգին համապատասխան:
3. Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայությունները մատուցվում են`
1) զբոսաշրջային փաթեթներ և տուրեր ձևավորելու և իրացնելու միջոցով.
2) հանդես գալով հյուրանոցային տնտեսության օբյեկտ շահագործող անձանց անունից` առանձին հյուրանոցային ծառայություններ իրացնելու միջոցով:
4. Սոցփաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում զբոսաշրջային օպերատորի հետ կնքվող պայմանագրում պարտադիր նշվում են սոցփաթեթի շահառուի` հանգստի ապահովման ծառայությունից օգտվելու ամսաթիվը և ծառայությունից օգտվելու համար մատուցվող ծառայության վճարի չափը:
5. Սույն ձևի 4-րդ կետում նշված պայմանագրի հիման վրա զբոսաշրջային օպերատորին փոխանցված սոցփաթեթի գումարը ենթակա է շահառուի կողմից օգտագործման (ծառայությունը պետք է մատուցվի զբոսաշրջային օպերատորի միջոցով)` ոչ ուշ, քան զբոսաշրջային օպերատորի հաշվեհամարին այն փոխանցվելուց հետո մեկամսյա ժամկետում:
6. Սոցփաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում` զբոսաշրջային օպերատորների հետ կնքված պայմանագրերի շրջանակներում սոցփաթեթի շահառուներին հանգստի ապահովման ծառայությունը ենթակա է պարտադիր մատուցման սույն ձևի 5-րդ կետով սահմանված ժամկետում:
7. Զբոսաշրջային օպերատորները կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն` կեղծ և սույն որոշմամբ սահմանված ընթացակարգի խախտմամբ կնքված գործարքների կամ պայմանագրով նախատեսված ծառայությունները փաստացի շահառուին չմատուցելու, սակայն այն փաստաթղթերով՝ որպես մատուցված ծառայություն ներկայացնելու և սոցփաթեթի գումարներն այդ եղանակով կանխիկացնելու դեպքերում:
(ձևը փոփ. 21.12.17 N 1667-Ն, 26.09.19 N 1304-Ն, խմբ. 28.10.21 N 1781-Ն)
Ձև N 5
Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ՄԱՐԶԱ-ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ, ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎՃԱՐԻ ՄԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
1. Մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարի մարման ծառայության շրջանակներում փոխանցում կարող է կատարվել միայն այն մարզա-առողջարարական և սպորտային համալիրներին, լողավազաններին և այլ սպորտային կազմակերպություններին, որոնք ներառված են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում՝ այդ նպատակով հրապարակված համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ցանկում։
2. Սույն ձևի 1-ին կետով սահմանված ցանկում ներառվում են այն մարզաառողջարարական և սպորտային համալիրները, լողավազանները և այլ սպորտային կազմակերպությունները, որոնց մատուցած ծառայություններում ներառվում են լողավազան կամ մարզասրահ՝ հագեցված համապատասխան վարժասարքերով։
(ձևը լրաց. 28.10.21 N 1781-Ն)
Ձև N 6
Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ՊԵՏԱԿԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՄԲ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
1. Սոցփաթեթի շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամը (անդամները) իրավունք ունի օգտվելու պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկի ամսական վճարի մարման ծառայությունից։
2. Սույն ձևի 1-ին կետում նշված դեպքում` պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկի ամսական վճարի մարման ծառայությունից օգտվող անձն իրավունք ունի իր սոցփաթեթի գումարներից մարել պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկի ինչպես մայր գումարը, այնպես էլ՝ տոկոսագումարները։
(ձևը 28.10.21 լրաց. N 1781-Ն)
(հավելվածը լրաց. 28.02.13 N 210-Ն, փոփ. 23.05.13 N 525-Ն, խմբ., լրաց. 12.12.13 N 1445-Ն, փոփ., խմբ. 25.12.14 N 1483-Ն, լրաց., փոփ. 21.12.17 N 1667-Ն, լրաց. 15.03.18 N 257-Ն, լրաց., փոփ. 26.09.19 N 1304-Ն, խմբ., լրաց. 28.10.21 N 1781-Ն)
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման |
Օ ր ի ն ա կ ե լ ի ձ ԵՎ
լիազոր մարմնի ԵՎ բանկի միջԵՎ կնքվող` սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագրի
քաղ. Երևան |
_________ __________________ 20 թ. |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին), ի դեմս նախարար ______________-ի, ով գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության հիման վրա, և ______________________________ ընկերությունը (այսուհետ` կատարող)` ի դեմս ______________________ -ի, ով գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, կնքեցին սույն պայմանագիրը` հետևյալի մասին.
(նախաբանը փոփ. 10.07.13 N 739-Ն, 12.12.13 N 1445-Ն, 28.10.21 N 1781-Ն)
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
1.1. Սույն պայմանագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝
1.1.1. սոցիալական փաթեթի գումար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27 -ի N 1691-Ն որոշմամբ (այսուհետ` որոշում) սահմանված գումար.
1.1.2. սոցիալական փաթեթի հաշիվ` բանկում բացվող հատուկ հաշիվ, որին փոխանցվում են աշխատողին հատկացվող սոցիալական փաթեթի գումարները.
1.1.3. աշխատող` որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետի պահանջները բավարարող անձ, ում սոցիալական փաթեթի գումարը հատկացվում է կատարողի մոտ իր անվամբ բացված սոցիալական փաթեթի հաշվին փոխանցելու միջոցով։
(1.1.3-րդ կետը փոփ. 28.10.21 N 1781-Ն)
1.2. Կատարողը սույն պայմանագրով պարտավորվում է՝
1.2.1. օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարելու դեպքում աշխատողի պահանջով բացել սոցիալական փաթեթի հաշիվ և նրան տրամադրել համապատասխան հաշվի բացման մասին տեղեկանք` այդ հաշվին սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներն իրականացնելու նպատակով.
1.2.2. ընդունել և աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին մուտքագրել սոցիալական փաթեթի գումարներ.
1.2.3. սոցիալական փաթեթի հաշվից սոցիալական փաթեթի ծառայությունների վճարման համար համապատասխան գումար փոխանցել ծառայությունը մատուցող կազմակերպության հաշվին, որը բավարարում է որոշմամբ սահմանված համապատասխան չափորոշիչները և (կամ) ընդգրկված է համապատասխան ցանկում:
(1.2.3-րդ կետը փոփ. 28.10.21 N 1781-Ն)
1.3. Սոցիալական փաթեթի հաշիվը բացելու և վարելու հետ կապված հարաբերությունները (ներառյալ հաշվի միջոցների տնօրինման ուղղությունները, սահմանափակումներն ու կարգը, ինչպես նաև հաշվից փոխանցումների իրականացման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը) կարգավորվում են աշխատողի և կատարողի միջև կնքված սոցիալական փաթեթի հաշվի մասին պայմանագրով, սույն պայմանագրով, որոշմամբ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր դրույթներով:
1.4. Սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները ենթակա չեն կանխիկացման, բացառությամբ՝ որոշմամբ սահմանված դեպքերի:
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Կողմերն իրավունք ունեն՝
2.1.1. սույն պայմանագրով սահմանված կարգով դադարեցնելու պայմանագրի գործողությունը.
2.1.2. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բողոքարկելու մյուս կողմի գործողությունները և (կամ) անգործությունը:
2.2. Կողմերը սույն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանակում են փոխհամաձայնեցված կարգով:
2.3. (կետն ուժը կորցրել է 28.10.21 N 1781-Ն)
2.4. Կատարողը պարտավոր է՝
2.4.1. սոցիալական փաթեթի գումարն աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին մուտքագրել մինչև համապատասխան դրամական միջոցների ընդունման օրվան հաջորդող բանկային օրվա ավարտը.
(2.4.1-ին կետը լրաց., փոփ. 12.12.13 N 1445-Ն)
2.4.2. աշխատողի համար սոցիալական փաթեթի հաշվի բացումն ու սպասարկումը, ինչպես նաև այդ հաշվից սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներն իրականացնել անվճար.
2.4.3. 2016 թվականի հունվարի 1-ից հետո սոցփաթեթի ծառայությունների համար սոցփաթեթի հաշվից փոխանցումներ կատարել կամ որոշմամբ սահմանված կարգով սոցփաթեթի հաշվի միջոցները կանխիկացնել աշխատողի կողմից (բացառությամբ զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, փրկարար ծառայության ծառայողների) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված` առողջապահական փաթեթի պարտադիր բուժզննության բաղադրիչից օգտվելու մասին համապատասխան տեղեկանքը ներկայացնելու դեպքում: Սույն կետով նախատեսված սահմանափակումը չի տարածվում այն անձանց նկատմամբ, ովքեր սոցփաթեթի հաշվի միջոցները օգտագործելու պահին չեն հանդիսանում սոցփաթեթի շահառու, կամ որոշմամբ նախատեսված որևէ հիմքով դադարեցվել է նրանց սոցփաթեթից օգտվելու իրավունքը և այդ պատճառով չեն անցել պարտադիր բուժզննություն.
(2.4.3-րդ կետը խմբ. 12.12.13 N 1445-Ն, 25.12.14 N 1483-Ն, լրաց. 18.08.16 N 848-Ն, փոփ. 28.10.21 N 1781-Ն)
2.4.4. աշխատողին մատչելի եղանակով (էլեկտրոնային, առձեռն և այլն) անվճար տրամադրել իր սոցիալական փաթեթի հաշվին մուտքագրված և ելքագրված գումարների մասին տեղեկատվություն (այսուհետ՝ քաղվածք)` առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատողը գրավոր հրաժարվում է ծանուցումներ ստանալուց.
(2.4.4-րդ կետը լրաց. 28.10.21 N 1781-Ն)
2.4.5. մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-րդ օրը լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն` սույն պայմանագրի N 1 ձևին համապատասխան, իսկ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` 20-օրյա ժամկետում: Ընդ որում, ամսական տեղեկատվությունը տրամադրվում է 2 օրինակով, որոնցից մեկում ներառվում է հաշվետու ամսվա տեղեկատվությունը, իսկ երկրորդում` միևնույն տեղեկատվությունը` աճողական կարգով` ընթացիկ բյուջետային տարվա սկզբից հաշվարկված: Սույն կետում նշված տեղեկատվությունը ներկայացվում է լիազոր մարմնի պաշտոնական էլեկտրոնային հասցեին` info@mlsa.am: Նշված տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով ներկայացվում է կից գրությամբ, որը կարող է լինել էլեկտրոնային ստորագրությամբ կամ թղթային տարբերակի ստորագրությամբ` պատկերամուտով (scaner) մուտքագրված ձևաչափով.
(2.4.5-րդ կետը խմբ. 12.12.13 N 1445-Ն, 25.12.14 N 1483-Ն)
2.4.6. սոցիալական փաթեթի հաշվին առկա դրական մնացորդի դիմաց աշխատողին վճարել տոկոս` նրա հետ կնքած պայմանագրով սահմանված չափով.
2.4.7. սոցիալական փաթեթի հաշվից փոխանցումներն իրականացնել որոշման պահանջներին համապատասխան.
2.4.8. (կետն ուժը կորցրել է 25.12.14 N 1483-Ն)
2.4.9. սոցիալական փաթեթի որևէ ծառայությունից օգտվելու դեպքում, ինչպես նաև որոշման N 1 հավելվածի 37-րդ կետով նախատեսված դեպքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին սոցփաթեթի գումարները փոխանցելու համար աշխատողի կողմից վճարման հանձնարարագիր ներկայացվելու դեպքում կատարողը պարտավոր է յուրաքանչյուր ամիս` հանձնարարագրում նշված օրը (այդպիսի օր նշված չլինելու դեպքում` հանձնարարագիրը ներկայացնելու ամսաթվին), հանձնարարագրով նշված գումարի չափով փոխանցում իրականացնել նշված կազմակերպությանը: Սույն կետով նախատեսված հանձնարարագրով առաջնորդվելու դեպքում, եթե տվյալ անձը ներկայացել է բանկ հանձնարարագիրը չեղյալ համարելու նպատակով, բանկը պետք է տվյալ ծառայությունից չօգտվելու վերաբերյալ հիմնավոր փաստաթուղթ պահանջի ֆիզիկական անձից (օրինակ` վճարումը ստացող ընկերության կողմից տրված տեղեկանք` վճարումների դադարեցմանը դեմ չլինելու վերաբերյալ, բացառությամբ որոշման N 1 հավելվածի 37-րդ կետով նախատեսված դեպքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին սոցփաթեթի գումարները փոխանցելու դեպքում).
(2.4.9-րդ կետը լրաց. 28.10.21 N 1781-Ն)
2.4.9.1. Սույն պայմանագրի 2.4.9-րդ կետում նշված դեպքում` սոցփաթեթի որևէ ծառայությունից օգտվելու համար աշխատողի կողմից վճարման հանձնարարագիր կարող է ներկայացվել մինչև տվյալ բյուջետային տարվա ավարտն ընկած ժամանակահատվածի ամիսների համար.
(2.4.9.1-ին կետը լրաց. 28.10.21 N 1781-Ն)
2.4.9.2. Սույն պայմանագրի 2.4.9-րդ կետում նշված դեպքում` աշխատողի հայեցողությամբ` որոշման N 1 հավելվածի 38-րդ կետով սահմանված կարգով, «Հայաստան» համահայկական հիմնադրամին սոցփաթեթի գումարները փոխանցելու համար վճարման հանձնարարագիր կարող է տրվել աշխատողի՝ մինչև 2021 թվականի համար, ներառյալ՝ հոկտեմբեր ամսվա սոցփաթեթի գումարներից փոխանցումների սահմաններում.
(2.4.9.2-րդ կետը լրաց. 28.10.21 N 1781-Ն)
2.4.10. աշխատողի հետ կնքվող սոցիալական փաթեթի հաշվի սպասարկման պայմանագրում ամրագրել, որ աշխատողը տալիս է համաձայնություն իր վերաբերյալ` որոշման N 1 հավելվածի 27-րդ և 35-րդ կետերի շրջանակներում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները բանկի կողմից իր գործատուին տրամադրվելու համար.
(2.4.10-րդ կետը խմբ. 25.12.14 N 1483-Ն, փոփ. 28.10.21 N 1781-Ն)
2.4.11. (կետն ուժը կորցրել է 12.12.13 N 1445-Ն)
2.4.12. որոշման N 1 հավելվածի, 17-րդ, 18-րդ, 19-րդ կետերով, 27-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետով, 35-րդ կետով նախատեսված տեղեկանքներն աշխատողներին տրամադրել անվճար.
(2.4.12-րդ կետը փոփ. 28.10.21 N 1781-Ն)
2.4.13. (կետն ուժը կորցրել է 21.12.17 N 1667-Ն)
2.4.14. աշխատողի հետ կնքվող սոցիալական փաթեթի հաշվի սպասարկման պայմանագրում ամրագրել, որ աշխատողը տալիս է իր համաձայնությունը սոցփաթեթի հաշվի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները բանկի կողմից լիազոր մարմնին տրամադրվելու համար:
(2.4.14-րդ կետը լրաց. 25.12.14 N 1483-Ն)
2.4.15. պայմանագիրը լուծելու դեպքում կատարողը շարունակում է սպասարկել սոցիալական փաթեթի այն շահառուների հաշիվները, որոնք որևէ ծառայության գծով ունեն չմարված պարտավորություններ:
(2.4.15-րդ կետը լրաց. 23.07.15 N 838-Ն)
2.5. Լիազոր մարմինը պարտավոր է`
2.5.1. օրենքով սահմանված կարգով ապահովել սույն պայմանագրի շրջանակներում իրեն հայտնի դարձած` բանկային կամ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկատվության գաղտնիությունը:
2.5.2. (կետն ուժը կորցրել է 28.10.21 N 1781-Ն)
2.6. Որոշման N 1 հավելվածի 27-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքի մեջ սոցփաթեթի շահառուի չմարված պարտավորությունների չափը` բանկի կողմից սխալ չափով ներկայացվելու կամ որոշման N 1 հավելվածի 27-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքի փոխարեն՝ նույն կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկանքը ներկայացնելու արդյունքում, սոցփաթեթի շահառուի՝ չմարված պարտավորությունները ենթակա են մարման սույն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 22-րդ և 23-րդ ենթակետերով սահմանված կարգով, իսկ որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 23-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված դեպքում՝ ծագած վեճերը ենթակա են լուծման դատական կարգով։
(2.6-րդ կետը լրաց. 28.10.21 N 1781-Ն)
3. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1. Սույն պայմանագրի կապակցությամբ վեճեր ու տարաձայնություններ առաջանալու դեպքում դրանք լուծվում են 15 օրվա ընթացքում` բանակցությունների միջոցով, իսկ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում` օրենքով սահմանված կարգով:
3.2. Վեճերի ու տարաձայնությունների շուրջ բանակցությունների կամ դատական գործընթացների ժամանակահատվածում կատարողը պարտավոր է շարունակել մատուցել սույն պայմանագրով սահմանված ծառայությունները:
4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4.1. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժանելի մասը:
4.2. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ։
4.3. Սույն պայմանագիրը լուծվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու դեպքում` պայմանագրի լուծման կոնկրետ օրվա մասին նախապես, բայց ոչ ուշ, քան երկու ամիս առաջ մյուս կողմին ծանուցելու պայմանով: Պայմանագրի լուծումը նախաձեռնող կողմը պարտավոր է պայմանագիրը լուծելու մասին պատշաճ կարգով ծանուցել աշխատողին՝ պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ: Սույն պայմանագիրը լուծվում է պայմանագրով ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառած վնասները լրիվ հատուցելու պայմանով: Պայմանագրի լուծման դեպքում աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին առկա սոցիալական փաթեթի գումարները փոխանցվում են նրա՝ մեկ այլ բանկում բացված սոցիալական փաթեթի հաշվին:
4.4. Սույն պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում կնքման պահից և գործում է անորոշ ժամկետով:
ՀՀ աշխատանքի ԵՎ սոցիալական հարցերի ՆԱԽԱՐԱՐ |
ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ (ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ) |
_________________________ (ստորագրությունը) |
_________________________ (ստորագրությունը) |
_________________________ (անունը, ազգանունը) |
____________________________ (անունը, ազգանունը) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև
ԿԱՏԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
(01. _________ . 20____ թ. – 01._________. 20 ______թ. ժամանակահատվածի համար)
NN ը/կ |
Տեղեկատվության անվանումը |
Գումարը |
Շահառուների կամ պայմանագրերի թիվը |
1. |
Կատարողի մոտ պայմանագրերի հիման վրա բացված` առկա սոցփաթեթի հաշիվներին հաշվետու ժամանակահատվածում փոխանցված ընդհանուր գումարների և այդ հաշիվների քանակի վերաբերյալ տեղեկատվություն |
||
2. |
Կատարողի կողմից՝ սոցփաթեթի շահառուների հաշիվներին առկա դրական մնացորդի դիմաց նրանց վճարվող տոկոսների չափերի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն (առկայության դեպքում) |
||
3. |
Սոցփաթեթի ծառայություններից օգտվելու նպատակով այդ ուղղություններով ծախսված գումարների և պայմանագրերի թվի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն (ներկայացվում է սույն ձևի 3.1-3.6-րդ տողերով տրված տվյալների հանրագումարը) |
||
այդ թվում` |
X |
X | |
3.1. |
ուսման վճարի փոխանցում (ներկայացվում է սույն կետի ենթակետերով տրված տվյալների հանրագումարը) |
||
այդ թվում` |
X |
X | |
3.1.1. |
______________ (անվանումը) _________ ուսումնական հաստատություն |
||
3.2. |
հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում (ներկայացվում է սույն կետի ենթակետերով տրված տվյալների հանրագումարը) |
||
այդ թվում` |
X |
X | |
3.2.1. |
______________ (անվանումը) __________ բանկ կամ վարկային կազմակերպություն |
||
3.3. |
պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկի ամսական վճարի մարում (ներկայացվում է սույն կետի ենթակետերով տրված տվյալների հանրագումարը) |
||
այդ թվում` |
|||
3.3.1. |
_____________ (անվանումը) ___________ բանկ կամ վարկային կազմակերպություն |
||
3.4. |
Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հանգստի ապահովման ծառայություն (ներկայացվում է սույն կետի ենթակետերով տրված տվյալների հանրագումարը) |
||
այդ թվում` |
X |
X | |
3.4.1. |
_____________ (անվանումը) ____________ զբոսաշրջային օպերատոր |
||
3.5. |
առողջապահական փաթեթի մեջ չներառված լրացուցիչ ծառայություններից օգտվելու վճարի մարման ծառայություն (ներկայացվում է սույն կետի ենթակետերով տրված տվյալների հանրագումարը) |
||
այդ թվում` |
X |
X | |
3.5.1. |
____________ (անվանումը) ____________ կազմակերպություն |
||
3.6. |
մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարի մարման ծառայություն (ներկայացվում է սույն կետի ենթակետերով տրված տվյալների հանրագումարը) |
||
այդ թվում` |
X |
X | |
3.6.1. |
____________ (անվանումը) ____________ կազմակերպություն կամ լողավազան կամ համալիր |
||
4. |
Սոցփաթեթի հաշվի հիման վրա տրամադրված վարկային գծերի մասին տեղեկատվություն (տրամադրված վարկային գծերի ընդհանուր ծավալը և քանակը) |
||
5. |
Սոցփաթեթի հաշվի հիման վրա տրամադրված և հաշվետու ժամանակահատվածում արդեն իսկ մարված վարկային գծերի վերաբերյալ տեղեկատվություն (սույն կետով տեղեկատվությունը ներկայացվում է մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար) |
||
6. |
Սոցփաթեթի հաշիվների քանակը, որտեղ ընդհանրապես սոցփաթեթի գումարների փոխանցումներ չեն եղել |
X |
|
7. |
Սոցփաթեթի հաշիվների քանակը, որոնցից ընդհանրապես փոխանցումներ չեն եղել |
X |
|
8. |
Սոցփաթեթի հաշիվների միջոցներից գանձապետարանի հաշվին հետ փոխանցված ընդհանուր միջոցների վերաբերյալ տեղեկատվություն |
||
9. |
Կատարողի մոտ տեղափոխված հաշիվների ծավալը և քանակը |
||
10. |
Կատարողի մոտից այլ բանկ տեղափոխված հաշիվների ծավալը և քանակը |
||
11. |
Սոցփաթեթի հաշիվներից կանխիկացված ընդհանուր գումարների և կանխիկացրած շահառուների քանակի վերաբերյալ տեղեկատվություն |
||
12. |
«Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցված ընդհանուր միջոցների վերաբերյալ տեղեկատվություն (սույն կետով տեղեկատվությունը ներկայացվում է մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար) |
||
13. |
Սոցփաթեթի հաշիվներից փոխանցված ընդհանուր միջոցների վերաբերյալ տեղեկատվություն (ներկայացվում է սույն ձևի 3-րդ, 5-րդ, 8-րդ, 11-րդ և 12-րդ տողերով տրված տվյալների հանրագումարը) |
||
14. |
Կատարողի մոտ պայմանագրերի հիման վրա բացված` առկա սոցփաթեթի հաշիվներին առկա դրական մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն (գումար և շահառուների թիվ) |
Սույն աղյուսակի սյունակների «X» նշանով վանդակները չեն լրացվում:
(ձևը խմբ. 25.12.14 N 1483-Ն, 28.10.21 N 1781-Ն)
(հավելվածը փոփ. 10.07.13 N 739-Ն, փոփ., լրաց., խմբ. 12.12.13 N 1445-Ն, 25.12.14 N 1483-Ն, լրաց. 23.07.15 N 838-Ն, 18.08.16 N 848-Ն, փոփ. 21.12.17 N 1667-Ն, փոփ., լրաց., խմբ. 28.10.21 N 1781-Ն)
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՓԱԹԵԹԸ
(հավելվածն ուժը կորցրել է 28.10.21 N 1781-Ն)
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԲԱԶԱՅԻՆ ՓԱԹԵԹԸ
(հավելվածն ուժը կորցրել է 28.10.21 N 1781-Ն)
Հավելված N 6 ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման |
ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ պարտադիր բուժզննութՅՈՒՆԻՑ ՉՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
(վերնագիրը փոփ. 28.10.21 N 1781-Ն)
1. (կետն ուժը կորցրել է 28.10.21 N 1781-Ն)
2. Սույն որոշման 4.5-րդ կետի համաձայն՝ զինծառայողի, քրեակատարողական ծառայողի, փրկարար ծառայության ծառայողի համար սույն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 12-րդ ենթակետով սահմանված պարտադիր բուժզննություն անցնելը՝ սոցփաթեթի ծառայություններից օգտվելու, ինչպես նաև նրանց հաշվին առկա դրամական միջոցները` սույն որոշման N 1 հավելվածի 36-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով կանխիկացնելու համար պարտադիր նախապայման չի հանդիսանում:
(2-րդ կետը խմբ. 28.10.21 N 1781-Ն)
2.1. Սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում՝ զինծառայողը կամ քրեակատարողական ծառայողը կամ փրկարար ծառայության ծառայողը՝ իր սոցփաթեթի հաշիվը սպասարկող բանկ է ներկայացնում զինծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ փրկարար ծառայության ծառայող լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ կամ տեղեկանք կամ սույն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 12-րդ ենթակետով սահմանված պարտադիր բուժզննությունից չօգտվելու վերաբերյալ միասնական տեղեկանք (այսուհետ՝ միասնական տեղեկանք)` N 1 ձևին համապատասխան:
(2.1-ին կետը լրաց. 28.10.21 N 1781-Ն)
3. Սույն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված պետական համապատասխան մարմինը՝ զինծառայողի կամ քրեակատարողական ծառայողի կամ փրկարար ծառայության ծառայողի համար միասնական տեղեկանքներ ստանալու նպատակով, ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն են ներկայացնում հայտ` N 2 ձևին համապատասխան, միասնական տեղեկանքի ստացման համար լիազորված անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ և լիազորագիր:
(3-րդ կետը փոփ. 28.10.21 N 1781-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 28.10.21 N 1781-Ն)
5. (կետն ուժը կորցրել է 28.10.21 N 1781-Ն)
6. Միասնական տեղեկանքի ստացման համար հայտատու պետական մարմնի կողմից լիազորված անձին միասնական տեղեկանքները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրվում են` վերջինիս ստացման համար ներկայացված հայտի հիման վրա՝ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետի պահանջներին համապատասխան:
(6-րդ կետը փոփ. 28.10.21 N 1781-Ն)
7. Միասնական տեղեկանքը՝ մինչև հայտատու պետական մարմնին տրամադրելը, ստորագրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի կողմից։
(7-րդ կետը փոփ. 26.09.19 N 1304-Ն, խմբ. 28.10.21 N 1781-Ն)
8. (կետն ուժը կորցրել է 28.10.21 N 1781-Ն)
9. (կետն ուժը կորցրել է 28.10.21 N 1781-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Ձև N 1
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ
| ||||||
(միասնական տեղեկանքի հերթական համարը) |
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 4.5-րդ կետը՝ զինծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ փրկարար ծառայության ծառայող հանդիսացող ____________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի սերիան և համարը կամ
նույնականացման քարտի համարը)
վրա չի տարածվում վերոհիշյալ որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջը:
Սույն միասնական տեղեկանքը հիմք է հանդիսանում ______ թվականին սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու համար:
Կ. Տ.
(ձևը փոփ. 28.10.21 N 1781-Ն)
Ձև N 2
Հ Ա Յ Տ
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՍՏԱՑՄԱՆ
Կազմակերպության/հիմնարկի անվանումը_________________________________
Գտնվելու վայրը ________________________________________________________
Փոստային հասցեն _____________________________________________________
Տրամադրման ամսաթիվը ______________________
Հեռախոսահամարը ___________ ֆաքսը ____________ էլ. փոստը _____________
Խնդրում եմ հատկացնել________________ միասնական տեղեկանք:
քանակը (հատ) |
______________________ |
______________ |
_______________________ |
Կ. Տ.
(ձևը փոփ. 28.10.21 N 1781-Ն)
Ձև N 3
Մ Ա Տ Յ Ա Ն
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ
(ձևն ուժը կորցրել է 28.10.21 N 1781-Ն)
(հավելվածը լրաց. 18.08.16 N 848-Ն, փոփ. 21.12.17 N 1667-Ն, 26.09.19 N 1304-Ն, 28.10.21 N 1781-Ն)