ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 օգոստոսի 2019 թվականի N 482-Ա
«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԱՇԻՐ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) իրականացվող` 1,100,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Տաշիր խոշորացված համայնքի Լեռնահովիտ գյուղի փողոցների և հարակից տարածքների բարեկարգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 31.01.20 N 16-Ա, 03.12.20 N 750-Ա)
2. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են վերոգրյալ ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Գոլդշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00257698) 2019 թվականի հուլիսի 4-ին կնքված N 04/07/19 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական ապրանքների մատակարարում` 57,117,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ստոուն Արտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00473659) 2019 թվականի հուլիսի 2-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է տրավերտինե սալիկների մատակարարում` 84,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Ստեփշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06948385) 2019 թվականի հուլիսի 1-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է ապրանքների մատակարարում և տեղադրում` 15,008,580 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Քարարտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07612154) 2019 թվականի հունիսի 28-ին կնքված N 28/19 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է ապրանքների մատակարարում և տեղադրում` 9,166,660 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Արարատցեմենտ» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04000255) 2019 թվականի հուլիսի 9-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է պորտլանդցեմենտի ձեռքբերում` 3,666,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Տաշիր» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
2019 թ. օգոստոսի 5 Երևան |
Հավելված |
«ՏԱՇԻՐ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
(վերնագիրը խմբ. 31.01.20 N 16-Ա, 03.12.20 N 750-Ա)
1. |
Ծրագրի նպատակը |
Տաշիր խոշորացված համայնքի Լեռնահովիտ գյուղի փողոցների և հարակից տարածքների, ինչպես նաև առանձնատների բարեկարգման աշխատանքների իրականացումը պայմանավորված է առկա անցուղիների կիսաքանդ վիճակով և գյուղի գլխավոր փողոցի հարակից տարածքը ավելի բարեկարգ դարձնելու անհրաժեշտությունով: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) |
4. |
Ծրագրի կատարողը |
«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղ. Տաշիր, քաղաքաշինության բնագավառ: |
6. |
Ծրագրի բյուջեն |
1,100,000,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Լոռու մարզ, ք. Տաշիրի խոշորացված համայնքը: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2019 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Տաշիր խոշորացված համայնքի Լեռնահովիտ գյուղի փողոցների հարակից տարածքների, ինչպես նաև առանձնատների 42000 ք.մ քայլուղիների, հարակից շինությունների բարեկարգման և արտաքին լուսավորության աշխատանքներ` 1,100,000,000 դրամ; |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ակնկալվում է ծառայությունների մատուցման, Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական նյութերի և ապրանքների ձեռք բերման դիմաց ստանալ հարկային արտոնություններ: 1. Կատարված աշխատանքներ 2. Նախատեսվում է կատարել |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ Լոռու մարզ, Տաշիր քաղաքի համայնքապետարան: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` կվերահսկվի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև տեղեկատվություն կներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին ծրագրի ընթացքի և ավարտի վերաբերյալ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |