ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի հոկտեմբերի 22-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությունը» և «- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն» բառերը համապատասխանաբար փոխարինել «- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը» և «- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն» բառերով.
2) «- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչությունը,» և «- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությունը,» բառերը հանել.
3) «- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ատոմային հսկողության վարչությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն» բառերով.
4) «- Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը,», «- Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը» և «- Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը» բառերը համապատասխանաբար փոխարինել «- Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը», «- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը» և «- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը» բառերով.
5) «- Հայաստանի Հանրապետության վիճակագրական ազգային ծառայությունը» բառերը փոխարինել «- Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը» բառերով.
6) «- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը» բառերը փոխարինել «- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն» բառերով.
7) «- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն,» բառերը հանել.
8) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«- Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 17 Երևան ՀՕ-180-Ն |