ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2023 թվականի N 2077-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 185-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի «Պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի ձևավորման, վարման և ստուգման հարցերով լիազոր մարմին սահմանելու մասին» N 185-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան փորձաքննության ակտի տրամադրման կարգն ու վճարի չափը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի ձևավորման, վարման և ստուգման հարցերով լիազոր մարմին սահմանելու մասին».
2) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ղեկավարվելով «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 5.1-ին կետով, «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի N 105 որոշման 2-րդ կետի և պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»․
3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Հաստատել, որ՝
1) լիազոր մարմինն իրականացնում է պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի արտադրության պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների կատարման փորձաքննություն, որի արդյունքների հիման վրա ձևակերպվում է փորձաքննության ակտը․
2) պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի արտադրության պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների կատարման փորձաքննությունը և արդյունաբերական ապրանքը ռեեստրում ընդգրկելու նպատակով տրված փորձաքննության ակտի, ապրանքի ծագման երկրի հավաստագրի («CT-1») տրամադրման կարգը և վճարի չափը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1772-Ն որոշմամբ․
3) փորձաքննության ակտը ձևակերպվում է համաձայն N 1 հավելվածի, անհրաժեշտության դեպքում՝ փորձաքննության ակտը կարող է տրամադրվել նաև ռուսերեն.
4) փորձաքննության ակտը կարող է ձևակերպվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված էլեկտրոնային փաստաթղթի տեսքով.
5) փորձաքննության ակտը տրամադրվում է ապրանքների անորոշ ծավալի (քանակ) համար և համարվում է ապրանքի ծագման փաստաթուղթ՝ տրամադրման օրվանից սկսած 2 տարի ժամկետով.
6) արդյունաբերական ապրանք արտադրողները փորձաքննություն անցկացնելու և փորձաքննության ակտ ստանալու համար դիմումը լիազոր մարմին են ներկայացնում՝ համաձայն N 2 հավելվածի․
7) արդյունաբերական ապրանքը ռեեստրում ընդգրկելու նպատակով տրամադրված ապրանքի ծագման երկրի հավաստագիրը («CT-1») տրամադրվում է ապրանքների անորոշ ծավալի (քանակ) համար, որի գործողության ժամկետը սահմանվում է 1 տարի` սկսած այն տալու օրվանից․
8) փորձաքննության ակտի և (կամ) դրանում պարունակվող տեղեկատվության հավաստիության հետագա ստուգումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ստուգման իրավասություն ունեցող մարմինների դիմումների հիման վրա՝ արդյունաբերական ապրանքներ արտադրողների կողմից ներկայացված տեղեկատվությունը փորձաքննության ակտում ներառված տեղեկատվության հետ համեմատելու միջոցով.
9) արդյունաբերական ապրանքներ արտադրողները հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին են ներկայացնում փորձաքննությունների ակտերի և (կամ) դրանցում պարունակվող տեղեկատվության հավաստիության ստուգման համար անհրաժեշտ տեղեկատվությունը.
10) փորձաքննությունների ակտերի և (կամ) դրանցում պարունակվող տեղեկատվության հավաստիության ստուգման արդյունքների հիման վրա լիազոր մարմինը Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ստուգման իրավասություն ունեցող մարմնի դիմումն ստանալու օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում ստուգման արդյունքների մասին հիմնավորված պատասխան է ներկայացնում այդ մարմնին.
11) փորձաքննության ակտի և (կամ) դրանում պարունակվող ոչ հավաստի տեղեկատվության բացահայտման դեպքում լիազոր մարմինը բացահայտման օրվանից ոչ ուշ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը փորձաքննության ակտում համապատասխան փոփոխություններ կատարելու կամ այն չեղարկելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ռեեստրում համապատասխան արդյունաբերական ապրանքի և դրա արտադրության մասին գրանցման չեղարկման մասին դիմում ներկայացնելու անհրաժեշտության մասին։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2077-Ն որոշման |
Փորձաքննության ակտ* N ____
______________________________________________________________
Փորձաքննության ակտը տրամադրող լիազոր մարմին (կազմակերպություն)
________________________________________________________________________________
Փորձաքննության ակտը տրամադրող լիազոր մարմնի գտնվելու վայրը, հեռ․, էլ․ փոստի հասցե
1. Հայտատու
Անվանումը _______________________________________________________
ՀՎՀՀ ____________________________
Գրանցման հասցեն ________________________________________________
2. Ապրանքի անվանումը
Անվանում |
Ապրանքի ծածկագիրը |
Ապրանքն արտադրված է |
3. Ապրանք արտադրողը
Անվանումը _____________________________________________________________
Արտադրական տարածքի գտնվելու վայրը __________________________________
4. Եզրակացություն: Սույն ակտի երկրորդ կետում նշված ապրանքները համապատասխանում են պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի կանոններին և ծագման երկիրը հանդիսանում է
________________________________________________________________________
(նշվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունը)
5. Ակտի ձևակերպման (գրանցման) ամսաթիվը
________________________________________
6. Ակտի գործողության ժամկետը
___________________________________________
7. Փորձագետ(ներ)
____________ (ստորագրություն) |
______________________________________________________ (փորձաքննության ակտը կազմողի անունը, ազգանունը, հայրանունը) |
Փորձաքննության ակտը ___ էջով գրանցվել է
____________________________________ կողմից
(փորձաքննության ակտը տրամադրող լիազոր մարմնի (կազմակերպության) անվանումը)
Կ․Տ
(հայտարարատու)
Հավելված Փորձաքննության ակտ N ____-ի |
1. Փորձաքննության իրականացման հիմքը
___________________________________________________________________________
2. Ներկայացված փաստաթղթեր
___________________________________________________________________________
3. Փորձաքննությամբ հաստատվել է
___________________________________________________________________________
Փորձագետ(ներ)
____________ (ստորագրություն) |
______________________________________________________ (փորձաքննության ակտը կազմողի անունը, ազգանունը, հայրանունը) |
Կ․Տ
(հայտարարատու)
*Ծանոթագրություն։
1․ Փորձաքննության ակտը լրացվում է հետևյալ կերպ.
1-ին՝ «Հայտատու» կետում նշվում է հայտատուի անունը։ Իրավաբանական անձի դիմելու դեպքում նշվում են նրա լրիվ և կրճատ (առկայության դեպքում) անվանումը, կազմակերպաիրավական տեսակը։ Անհատ ձեռնարկատիրոջ դիմումի դեպքում նշվում են նրա ազգանունը, անունը, հայրանունը, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթի տվյալները:
Նշվում է նաև հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), հաշվառման վայրի հասցեն, բնակության վայրը (անհատ ձեռնարկատերերի համար), հեռախոս, ֆաքս, էլ. հասցե։
2-րդ՝ «Ապրանքի անվանում» կետի առաջին սյունակում նշվում է ապրանքի նկարագրությունը՝ մանրամասն նշելով ապրանքանիշը, մոդելը և ապրանքի նույնականացման համար անհրաժեշտ այլ նշումներ։ Երկրորդ սյունակում նշվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնեսական գործունեության ապրանքային անվանացանկին (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան ապրանքի ծածկագիրը։ Երրորդ սյունակում նշվում են նախագծային և (կամ) տեխնիկական (տեխնոլոգիական) փաստաթղթերի անվանումներն ու մանրամասները, ինչպես նաև (եթե այդպիսիք կան) տեխնիկական կանոնակարգերը, ստանդարտները, որոնց համաձայն արտադրվել են ապրանքները։
3-րդ՝ «Ապրանք արտադրող» կետում նշվում է արտադրողի անվանումը, ինչպես նաև արտադրական տարածքի գտնվելու վայրը։
Իրավաբանական անձի դիմելու դեպքում նշվում են նրա լրիվ և կրճատ (առկայության դեպքում) անվանումը, կազմակերպաիրավական տեսակը։ Անհատ ձեռնարկատիրոջ դիմումի դեպքում նշվում են նրա ազգանունը, անունը, հայրանունը։ 4-րդ՝ «Եզրակացություն» կետում նշվում է, որ փորձաքննության ակտի 2-րդ կետում թվարկված ապրանքները համապատասխանում են պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին։
Ապրանքի փորձաքննության ակտը կազմելու դեպքում, որի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի N 105 որոշման N 1 հավելվածով (այսուհետ՝ N 1 հավելված) սահմանված են պայմաններ, արտադրական և տեխնոլոգիական գործողություններ, որոնց կատարումը գնահատվում է համապատասխան բալերով, 4-րդ կետում կատարվում է հետևյալ գրառումը՝ «Փորձաքննության ակտի 2-րդ կետում նշված ապրանքի արտադրության ժամանակ իրականացվում են N 1 հավելվածով սահմանված պայմանները, արտադրական և տեխնոլոգիական գործողությունները՝ գնահատված բալերով»՝ նշելով բալերի ընդհանուր քանակը։
5-րդ՝ «Ակտի ձևակերպման (գրանցման) ամսաթիվը» կետում նշվում է փորձաքննության ակտի ձևակերպման ամսաթիվը:
6-րդ՝ «Ակտի գործողության ժամկետը» կետում նշվում է փորձաքննության ակտի գործողության ժամկետը (ներառյալ փորձաքննության ակտի ավարտի ժամկետը):
7-րդ՝ «Փորձագետ» կետում նշվում են այն փորձագետ(ներ)ը (լրիվ անուն(ներ)ը, պաշտոնը և կազմակերպության անվանումը, որի անունից ձևակերպվել է փորձաքննության ակտը), որոնք ուղղակիորեն ձևակերպել են փորձաքննության ակտը։
2․ Փորձաքննության ակտին կցվում է N 1 հավելվածով նախատեսված արտադրական և տեխնոլոգիական գործողությունների պայմանների կատարման հիմնավորումը։
Հավելվածը լրացվում է հետևյալ կերպ.
1-ին՝ «Փորձաքննության իրականացման հիմքը» կետում նշվում են հայտի համարը և ամսաթիվը, որը լրացվում է համաձայն N 2 ձևի:
2-րդ՝ «Ներկայացված փաստաթղթեր» կետում թվարկում են հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը փորձաքննության ակտը ստանալու համար՝ N 1 հավելվածով սահմանված պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների կատարումը հաստատելու նպատակով:
3-րդ՝ «Փորձաքննությամբ հաստատվել է» կետում նշվում են այն պայմանները, արտադրական և տեխնոլոգիական գործառնությունները, որոնք իրականացվում են ապրանքների արտադրության ընթացքում՝ համաձայն N 1 հավելվածի:
Տրվում է մանրամասն տեղեկատվություն, որը հաստատում է ապրանքի համապատասխանությունը N 1 հավելվածով սահմանված պայմաններին, արտադրական և տեխնոլոգիական գործողություններին, որոնց կատարման ընթացքում ապրանքը համարվում է ծագած Հայաստանի Հանրապետությունից։
- տեղեկատվություն ապրանքների արտադրության մեջ օգտագործվող (ներգրավված) հիմնական միջոցների մասին,
- տվյալներ ապրանքների արտադրության մեջ ներգրավված անձնակազմի մասին,
- տեղեկատվություն ապրանքների արտադրության մեջ կատարված պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների մասին։
Պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով նախատեսված դեպքերում նշվում է երրորդ երկրներից ծագած այն նյութերի նկարագրությունը, որոնք օգտագործվել են ապրանքների արտադրության մեջ՝ նշելով ծագման երկիրը և ադվալորային մասնաբաժնի հաշվարկը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
30.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2077-Ն որոշման |
ԴԻՄՈՒՄ
Փորձաքննության իրականացման և փորձաքննության ակտի ստացման
(իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ձևաթղթի վրա)
N ________________
(փաստաթղթի համարը, ամսաթիվը)
_____________ (լրացման վայրը)
|
_________________________________________ փորձաքննության ակտը տրամադրող լիազոր մարմնի (կազմակերպության) անվանումը |
Հայտարարատուի անվանումը
___________________________________________________________________
Գրանցման հասցեն
___________________________________________________________________________
Հայտարարատուի ՀՎՀՀ _____________________________
Բանկի անվանումը
___________________________________________________________________________
Հաշվարկային համարը
___________________________________________________________________________
BIC
ծածկագիրը ________________________________________________________________
Արտադրական տարածքի գտնվելու վայրը
__________________________________________
Հեռախոսահամարը
______________________________________________________________________
Խնդրում եմ իրականացնել փորձաքննություն և տրամադրել փորձաքննության ակտ՝ արդյունաբերական արտադրանքի՝ պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի կանոններով հաստատված՝ արտադրական և տեխնոլոգիական գործողությունների պայմաններին համապատասխանության վերաբերյալ։
Անվանում |
Ապրանքի ծածկագիրը |
Ապրանքն արտադրված է |
Սույնով հաստատում եմ դիմումում նշված տեղեկատվության և դրան կից փաստաթղթերի հավաստիությունը։
Փորձաքննության իրականացման նպատակով, ինչպես նաև տրամադրված փորձաքննության ակտի գործողության ժամկետի ընթացքում համաձայն եմ
__________________________________________________________________________
(փորձաքննության ակտը տրամադրող լիազոր մարմնի (կազմակերպության) անվանումը)
կողմից իրականացվեն ստուգումներ՝ հայտարարագրված ապրանքների արտադրության փաստը, արտադրական տարածքների, սարքավորումների և անձնակազմի առկայությունը, ինչպես նաև այդ արտադրության հետ կապված առաջնային և այլ փաստաթղթերի առկայությունը հաստատելու նպատակով։ Պարտավորվում եմ ապահովել
__________________________________________________________________________
(փորձաքննության ակտը տրամադրող լիազոր մարմնի (կազմակերպության) անվանումը)
անմիջական մուտքը ձեռնարկություն։
Սույնով խնդրում եմ Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել դիմում՝ փորձաքննության ակտում նշված ապրանքները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրում ներառելու համար: Համաձայն եմ հրապարակելու փորձաքննության ակտը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական հարթակում։
Փորձաքննության ակտի գործողության ընթացքում պարտավորվում եմ տեղեկացնել
__________________________________________________________________________
(փորձաքննության ակտը տրամադրող լիազոր մարմնի (կազմակերպության) անվանումը)
ներկայացված տվյալներում և փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին, եթե դրանք վերաբերում են պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի կանոններով հաստատված արտադրական և տեխնոլոգիական գործողությունների պայմանների կատարմանը։
Կոնտակտային անձ (անունը, ազգանունը, հայրանունը)
_______________________________
հեռախոսահամար _______________, էլ․ փոստի հասցե
_______________________________
Նամակագրությունն իրականացնել հետևյալ էլ․հասցեով`
_______________________________
Հավելյալ տեղեկատվություն
__________________________________________
Սույն դիմումին կցվում են անհրաժեշտ փաստաթղթերը
Առդիր՝ ___ էջ։
Կ.Տ. (առկայության դեպքում)
Ղեկավար՝ _____________ (ստորագրություն) |
_________________________ (անուն, ազգանուն, հայրանուն) |
______________ (ամսաթիվ) |
Փորձաքննության ակտ ստանալու համար ներկայացվող փաստաթղթեր
______________ 20 __ թ․ N
1. իրավունքը հաստատող և գրանցման փաստաթղթեր.
2. արտադրական ֆոնդերի (արտադրական տարածքների և սարքավորումների) առկայությունը հաստատող փաստաթղթեր.
3. փաստաթղթեր, որոնց համապատասխան իրականացվում է ապրանքների արտադրությունը.
4. պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի կանոններով հաստատված արտադրական և տեխնոլոգիական գործողությունների պայմանների կատարումը հաստատող փաստաթղթեր։
Ղեկավար՝ _____________ (ստորագրություն) |
_________________________ (անուն, ազգանուն, հայրանուն) |
______________ (ամսաթիվ) |
Կ.Տ. (առկայության դեպքում)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
30.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 նոյեմբերի 2023 թվական: