ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 2023 թվականի N 1990-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից փոխանցված գույքը՝ համաձայն հավելվածի, և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը՝ «Հայաստանում հատուկ վտանգավոր ախտածիններով պայմանավորված վտանգների հակազդման ծրագրի» շրջանակներում գործառույթների իրականացման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերության պայմանագրի կնքումը և դրա հետ կապված հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, տրանսպորտային միջոցի պետական գրանցումը և հաշվառումը՝ սահմանելով, որ այդ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ֆինանսական միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի N 1990-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Գույքի անվանումը (տրանսպորտային միջոցի մակնիշը) |
Թողարկման տարեթիվը |
Նույնացման համարը |
Գույքի արժեքը (դրամ) |
1. |
MITSUBISHI L200 |
2023 |
MMBMGV5HXPH209499 |
15 951 000 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
17.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|