ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2020 թվականի N 92-Ն
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ ՈԼՈՐՏԻ ՆԱԽԱՀԱՇՎՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ է՝
1. Տալ համաձայնություն համայնքային բյուջեի վարչական մասի բաժին 2 խումբ 5 դաս 1 պաշտպանության այլ դասերին չպատկանող ոլորտի նախահաշվի տրանսպորտային նյութեր հոդվածից /հոդված 4264/ 80.0 հազ. ՀՀ դրամ պակասեցնել, ավելացնելով նույն ոլորտի կենցաղային և հանրային սննդի նյութեր հոդվածին /հոդված 4267/ 60.0 հազ. ՀՀ դրամ և առողջապահական և լաբորատոր նյութեր հոդվածին /հոդված 4266/ 20,0 հազ. ՀՀ դրամ տնտեսական, էլեկտրական ապրանքներ և դեղորայք ձեռք բերելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ԱԼՈՅԱՆ ԱՐՏԱԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԱՔԱՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍՄԲԱՏՅԱՆ ՍՄԲԱՏ |
Կողմ - 7 |
Դեմ - 0 |
Ձեռնպահ - 0 |
Համայնքի ղեկավար՝ |
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|