ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ՔԱՂՑՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ՄԱՅԻՍԻ 2021 թվականի N 15-Ն
ՔԱՂՑՐԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ 2021 Թ. ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին
ՈՐՈՇԵՑ՝
Ֆոնդային և վարչական բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.
Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 960000 դրամ հատկացնել 09.08.01.55 (կրթություն այլ դասակարգման չպատկանող) գ.ծ դասակարգման 4251 (ընթացիկ նորոգում) հոդվածին՝ մանկապարտեզի շենքի մասնակի նորոգման համար, իսկ 10000 դրամ էլ նույն դասակարգման 4241 (մասնագիտական ծառայություններ) հոդվածին` նախագծային աշխատանքների փորձագիտական եզրակացության համար, միաժամանակ, 04.05.01.58 (մայրուղիների և փողոցների վերակառուցում և հիմնանորոգում) գ.ծ. դասակարգման 5112 (շենք և շինությունների կառուցում) հոդվածից, համապատասխանաբար՝ 40000 դրամ տեղափոխել 09.08.01.55 գ.ծ. դասակարգման 5134 (նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների համար), իսկ 280000 դրամ տեղափոխել 01.03.03.55 ընդհանուր բնույթի այլ ծառայություներ գ.ծ. դասակարգման 5129 (այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածին՝ Քաղցրաշեն համայնքի մուտքի վայրում ծավալային լուսավորվող տառեր ձեռք բերելու և տեղադրելու համար` հաշվի առնելով, որ նախկինը շարքից դուրս է եկել և օգտագործման համար պիտանի չէ։
Կողմ-5 |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ԿՆՅԱԶՅԱՆ ԳՈՌ |
||
ՀԱԿՈԲՅԱՆ ԱԶԻԶ |
||
ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ |
||
ՊԵՏՐՈՍՅԱՆ ԼԵՈՆԻԴ |
||
ՍԱՀԱԿՅԱՆ ԻՇԽԱՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՎԱԼԵՐԻԿ ԳՅՈՒԼԱՄԻՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2021 թվական: