ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱՌԻՆՋ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ՀՈՒՆՎԱՐԻ 2021 թվականի N 5-Ն
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԻՆՋ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 70-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 33-րդ հոդվածի առաջին մասով, 34-րդ հոդվածի առաջին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Կոտայքի մարզի Առինջ համայնքի ավագանու 2020թվականի դեկտեմբերի 28-ի «ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 70-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1/ Որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Կողմ -6
1. ԱՌԱՔԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2. ԳՐԵՏԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ 3. ԼԱՈՒՐԱ ՄԻՐԶՈՅԱՆ 4. ՍԱՀԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ 5. ՍԵՐՈԲ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 6. ՖԼՈՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` |
ՀԱՅԿ ՄԿՐՏՉՅԱՆ |
2020 թվ. դեկտեմբերի 28-ի 70-Ն որոշման ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2021 թվական: