ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2023 թվականի N 2035-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Առողջապահության նախարարություն» բաժնի 17-րդ կետի 17.5-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «2021-2025 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը և իմունականխարգելման ազգային ծրագրի գերակա միջոցառումների ցանկը» պետական ծրագիրը հաստատելու մասին» N 2129-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածի 2-րդ բաժնի «1. Պատվաստումների ազգային օրացույց»-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) որոշման N 1 հավելվածը 64-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 64.1-ին կետով.
«64.1 Ջրծաղիկի դեմ պատվաստումներն իրականացվում են՝
1) ջրծաղիկի դեմ պատվաստումները կատարվում են 2 դեղաչափ, առաջին դեղաչափը կատարվում է 12 ամսական երեխաներին, երկրորդ դեղաչափը՝ 4-6 տարեկան երեխաներին.
2) նախազորակոչային և զորակոչային տարիքի չպատվաստված անձինք ստանում են 2 դեղաչափ՝ առնվազն 4 շաբաթ ընդմիջումով.
3) չպատվաստված անձինք ստանում են 2 դեղաչափ՝ առնվազն 4 շաբաթ ընդմիջումով.
4) համաճարակաբանական ցուցումով կարող են իրականացվել լրացուցիչ պատվաստումներ՝ առողջապահության բնագավառի լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:».
3) որոշման N 1 հավելվածի 68-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) նախազորակոչային և զորակոչային տարիքում վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումը կատարվում է միանվագ՝ 1 դեղաչափ: Տվյալ տարիքին համապատասխան դեղաչափը կարող է փոխվել պատվաստանյութին ուղեկցող հրահանգին համապատասխան.».
4) որոշման N 1 հավելվածը 70-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 70.1-ին կետով.
«70.1. Կորոնավիրուսայինհիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ռիսկի խմբերի շրջանում: Ռիսկի խմբերը սահմանվում են առողջապահության բնագավառի լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
23.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 2035-Ն որոշման |
« 1. ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
23.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 նոյեմբերի 2023 թվական: