ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
ՋՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«23» դեկտեմբերի 2020 թվականի N 36-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՋՐԱՇԵՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի գ) ենթակետով`
Ջրաշեն համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ջրաշեն գյուղական համայնքում 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներր, դրույքաչափերր՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։
Համայնքի ավագանու անդամներ |
Կողմ |
Դեմ |
Ձեռնպահ |
1. Կարապետ Ուռուսյան |
|||
2. Հրաչյա Հովհաննիսյան |
|||
3. Մացակ Ուռուսյան |
|||
4. ժորա Մկրտչյան |
|||
5. Սպարտակ Թումասյան |
|||
6. Բենիկ Զարգարյան |
|||
7. Զավեն Տոնիկյան |
|||
8. Հուսիկ Թովմասյան |
Համայնքի ղեկավար` |
Վ. Ուռուսյան |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունվարի 2021 թվական: