Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 95
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (01.10.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
03.08.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.09.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

              

3 օգոստոսի 2021 թվականի

թիվ 95

քաղ. Մոսկվա

    

ՄԻՆՉԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ՓՈՐՁԻ) ԱՆՑԿԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում փորձնական նախագծի (փորձի) անցկացման հետ կապված առանձին հարցերի մասին» թիվ 7 կարգադրության 6-րդ կետի «ա» ենթակետի երրորդ պարբերության իրագործման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն այն ապրանքների մասով ապրանքների բացթողման մասին դիմումի լրացման առանձնահատկությունները, որոնց հայտարարագրումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում փորձնական նախագծի (փորձի) անցկացման շրջանակներում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

          

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

            

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի օգոստոսի 3-ի

թիվ 95 որոշման

   

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝

 

մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն այն ապրանքների մասով ապրանքների բացթողման մասին դիմումի լրացման, որոնց հայտարարագրումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում փորձնական նախագծի (փորձի) անցկացման շրջանակներում

                

1. Սույն փաստաթղթով սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 171 որոշմամբ հաստատված ձևով՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն այն ապրանքների մասով ապրանքների բացթողման մասին դիմումի լրացման առանձնահատկությունները, որոնց հայտարարագրումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում փորձնական նախագծի (փորձի) անցկացման շրջանակներում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 7 կարգադրությանը համապատասխան (այսուհետ՝ համապատասխանաբար՝ դիմում, էլեկտրոնային առևտրի ապրանքներ):

2. Սույն փաստաթուղթը կիրառվում է այն իրավաբանական անձանց կողմից, որոնք սահմանվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 7 կարգադրության 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան և մասնակցում են ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում փորձնական նախագծին (փորձին)՝ որպես էլեկտրոնային առևտրի օպերատորներ՝ ավելի վաղ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս՝ մաքսային պահեստից էլեկտրոնային առևտրի ապրանքները՝ դրանք ձեռք բերած ֆիզիկական անձանց մատակարարելու համար և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգն ավարտելու նպատակներով։

3. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով դիմումը լրացվում է էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 171 որոշմամբ հաստատված՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը լրացնելու կարգին (այսուհետ՝ Կարգ) համապատասխան՝ հաշվի առնելով սույն փաստաթղթով նախատեսված առանձնահատկությունները:

4. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով դիմումը ներկայացվում է էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով։

5. Մեկ դիմումի մեջ նշվում են մեկ ֆիզիկական անձի կողմից մեկ ինտերնետ-խանութից(ինտերնետ-հարթակից) ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասին տեղեկությունները։

6. 2-րդ՝ «Դիմումատուն» վանդակը լրացվում է՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները:

Վանդակում նշվում են էլեկտրոնային առևտրի օպերատորի մասին տեղեկությունները (Կարգի 17-րդ կետին համապատասխան)։

Վանդակի «a» ենթաբաժնում նշվում է լիազորված տնտեսական օպերատորներին ռեեստրում ընդգրկելու վերաբերյալ վկայականի համարը, եթե էլեկտրոնային առևտրի օպերատորը լիազորված տնտեսական օպերատորն է: Մնացած դեպքերում ենթաբաժինը չի լրացվում:

Վանդակի «b» ենթաբաժնում «պարտավորվում է ոչ ուշ, քան ___________ -ը ներկայացնել ԱՀ» տողում նշվում է էքսպրես–բեռների համար ապրանքների հայտարարագիր մաքսային մարմին ներկայացնելու ժամկետի ավարտի ամսաթիվը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 7 կարգադրության 2-րդ կետին համապատասխան (օօ.աա.տտ ձևաչափով)։

7. «Ապրանքներ՝ ընդամենը» 5-րդ վանդակում նշվում է էլեկտրոնային առևտրի հայտագրվող ապրանքների ընդհանուր թիվը, որը համապատասխանում է դիմումի 18-րդ վանդակում պարունակվող էլեկտրոնային առևտրի ապրանքների անվանումների ընդհանուր թվին։

8. «Ապրանքների կատեգորիան» 6-րդ վանդակում նշվում է այն ապրանքների կատեգորիաների դասակարգչին համապատասխան էլեկտրոնային առևտրի ապրանքների կատեգորիայի «02» ծածկագիրը, որոնք կարող են հայտագրվել ապրանքների բացթողման՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ։

9. «Ուղարկողը» 7-րդ վանդակում նշվում են ինտերնետ-խանութի (ինտերնետ-հարթակի) մասին տեղեկությունները (Կարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան)։

10. «Ստացողը» 8-րդ վանդակում նշվում են էլեկտրոնային առևտրի ապրանքները ձեռք բերած ֆիզիկական անձի վերաբերյալ տեղեկությունները (Կարգի 17-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան)։

11. «Նախորդող փաստաթուղթը» 11-րդ վանդակը լրացվում է՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները.

Վանդակում նշվում են՝

«09035» ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան.

ապրանքների այն հայտարարագրի գրանցման համարը, որին համապատասխան էլեկտրոնային առևտրի ապրանքները նախկինում ձևակերպվել են «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով.

ապրանքների նախորդող հայտարարագրում նշված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքի հերթական համարը.

էլեկտրոնային առևտրի ապրանքի քանակը՝ հիմնական և լրացուցիչ չափման միավորներից տարբերվող և ապրանքների նախորդող հայտարարագրի 31-րդ վանդակում նշված չափման միավորով, այդպիսի չափման միավորի պայմանական նշագիրը և դրա ծածկագիրը՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան.

էլեկտրոնային առևտրի ապրանքի քանակը՝ ապրանքների նախորդող հայտարարագրի 41-րդ վանդակում նշված լրացուցիչ չափման միավորով, եթե ապրանքների նախորդող հայտարարագրի 31-րդ վանդակում նշված չէ հիմնական և լրացուցիչ չափման միավորներից տարբերվող չափման միավորը, լրացուցիչ չափման միավորի պայմանական նշագիրը և դրա ծածկագիրը՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան.

Էլեկտրոնային առևտրի ապրանքների համաքաշը (Բելառուսի Հանրապետության համար՝ զտաքաշը) հիմնական չափման միավորով, եթե ապրանքների նախորդող հայտարարագրի ո՛չ 31-րդ, ո՛չ 41-րդ վանդակներում նշված չէ հիմնական չափման միավորից տարբերվող չափման միավորը, հիմնական չափման միավորի պայմանական նշագիրը և դրա ծածկագիրը՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան:

Տվյալ տեղեկությունները ենթակա են դիմումի մեջ նշման՝ էլեկտրոնային փաստաթղթի ձևով՝ դիմումի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ «—» գծիկի նշանով:

Էլեկտրոնային առևտրի ապրանքների և ապրանքների նախորդող հայտարարագրերի գրանցման համարների միջև կապերը սահմանվում են դիմումի կառուցվածքի համապատասխան վավերապայմանների միջև ստորադաս կապերի որոշմամբ:

(11-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 14.03.23 թիվ 27)

12. «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները» 19-րդ վանդակը լրացվում է՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները:

Վանդակում լրացուցիչ նշվում են էլեկտրոնային առևտրի ապրանքների ձեռքբերումը հաստատող տեղեկությունները՝ հետևյալ կարգով՝

1-ին սյունակում՝ ինտերնետ-պատվերի ամսաթվի և համարի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթի հերթական համարը.

2-րդ սյունակում՝ «04200» ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան.

3-րդ սյունակում՝ դիմումը ներկայացնելիս ինտերնետ-պատվերի ամսաթվի և համարի մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթը ներկայացնելը կամ չներկայացնելը հաստատող հատկանիշը՝

«0»՝ փաստաթուղթը ներկայացված չէ,

«1»՝ փաստաթուղթը ներկայացված է.

4-րդ սյունակը չի լրացվում.

5-րդ և 6-րդ սյունակներում համապատասխանաբար՝ ինտերնետ-պատվերի ամսաթիվը (օօ/աա/տտ ձևաչափով) և համարը։

(հավելվածը խմբ. ԵՏՀԿ 14.03.23 թիվ 27)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.03.2023, թիվ 27 01.10.2023, թիվ 95
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան