ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՎԱՐԴԱՆԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2020 թվականի N 38-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԱՆԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը։
համայնքի ավագանին որոշում է
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի 2021 թ. բյուջեն.
1) Եկամուտների գծով՝ 33336,2 հազ. ՀՀ դրամ
2) ծախսերի գծով՝ 33336,2 հազ. ՀՀ դրամ
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամուտների` համաձայն հավելված 1-ի:
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման` համաձայն հավելված 2-ի։
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման` հավելված 3-ի։
5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելորդը (պակասորդը) պակասուրդի ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` հավելվածի 4, 5-ի։
7. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել 10%-ի չափով հոդվածային փոփոխություններ։
8. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը։
Ավագանու անդամներ`
Կողմ-3 |
դեմ-0 |
ձեռնպահ -0 | |
1. ԱՆՏՈՆՅԱՆ ՌԱԴԻԿ 2. ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՄԱՆ 3. ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ 4. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ |
- |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՄԻՀՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
|
Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2021 թվական: