ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2019 թ. N 153-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել, որ.
1) Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների՝ մանկապարտեզների, կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների (երաժշտական, նկարչական, արվեստի դպրոցներ, մարզադպրոցներ և այլ) ծառայություններից օգտվողների համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ.
ա. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար (երկկողմանի ծնողազուրկ).
բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ 1-ին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների ազատամարտիկների երեխաների համար.
գ. 1-ին կարգի հաշմանդամ երեխաների համար.
դ. Փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքների երեխաների և Սիրիայից Հայաստան տեղափոխված հայ ընտանիքների երեխաների համար.
ե. Երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների 1-ին երեխայի համար.
զ. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար (մանկատան սաներ).
է. Ուսումնամարզային խմբերի կարգային մարզիկների համար (մարզադպրոցներ).
ը. Սպորտային կատարելության խմբերի մարզիկների համար (մարզադպրոցներ)։
2) Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների՝ մանկապարտեզների, կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների (երաժշտական, նկարչական, արվեստի դպրոցներ, մարզադպրոցներ և այլ) ծառայություններից օգտվողների համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ 50 տոկոսի դրույքաչափի կիրառմամբ.
ա. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար (միակողմանի ծնողազուրկ).
բ. 1-ին կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար.
գ. Երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների 2-րդ, 3-րդ և ավելի երեխաների համար և ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների երեխաների համար.
դ. Խնամատար ընտանիքներում ընդգրկված երեխաների համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Համայնքի ղեկավար |
Մ. Ասլանյան |