«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 փետրվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2003 թվականի N 111-Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ լիազոր մարմնի ուսումնական ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 22.09.05 N 1552-Ն, 16.08.12 N 1025-Ն, լրաց. 06.02.20 N 107-Ն, փոփ. 19.10.23 N 1809-Ն)
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի երրորդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) ոստիկանության ծառայողի և լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ոստիկանության ծառայողի և լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման չափը՝ համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 22.09.05 N 1552-Ն, 16.08.12 N 1025-Ն, խմբ. 06.02.20 N 107-Ն, փոփ. 19.10.23 N 1809-Ն)
2. (կետն ուժը կորցրել է 06.02.20 N 107-Ն)
3. Սույն որոշմամբ սահմանված կարգը լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում սովորողի համար գործում է 2003 թվականի սեպտեմբերի 1-ից։
(3-րդ կետը փոփ. 19.10.23 N 1809-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. փետրվարի 4 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 111-Ն որոշման |
(գլխագիրը փոփ. 06.02.20 N 107-Ն)
Կ Ա Ր Գ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ լիազոր մարմնի ուսումնական ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
(վերնագիրը խմբ. 22.09.05 N 1552-Ն, 16.08.12 N 1025-Ն, փոփ. 19.10.23 N 1809-Ն)
1. Սույն կարգով սահմանվում է ոստիկանության ծառայողի և լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում սովորողի, այդ թվում` այլ ուսումնական հաստատություններ գործուղվածի, Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատություններում կազմակերպված ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը:
(1-ին կետը խմբ. 22.09.05 N 1552-Ն, փոփ. 16.08.12 N 1025-Ն, 19.10.23 N 1809-Ն)
2. Ոստիկանության ծառայողը և լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում սովորողը, այդ թվում` այլ ուսումնական հաստատություններ գործուղվածն ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերը փոխհատուցում է «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում` ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած փաստացի ծախսերի գումարի չափով:
(2-րդ կետը խմբ. 22.09.05 N 1552-Ն, փոփ. 16.08.12 N 1025-Ն, 19.10.23 N 1809-Ն)
2.1. Փոխհատուցման ենթակա գումարի չափը որոշվում է հետևյալ բանաձևով՝
ՓԵԳ = ՓԾ - (ՓԾ X ՈԾՕ/ՊԾՕ), որտեղ՝
ՓԵԳ-ը (փոխհատուցման ենթակա գումար) ոստիկանության ծառայողի կողմից փոխհատուցման ենթակա գումարի չափն է,
ՓԾ-ն (փաստացի ծախսերը) ոստիկանության ծառայողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած փաստացի ծախսերն են,
ՈԾՕ-ն (ոստիկանությունում ծառայած օրերը) ուսման կամ վերապատրաստման ավարտից հետո ոստիկանության ծառայողի ոստիկանությունում ծառայած օրերի թիվն է,
ՊԾՕ-ն (պարտադիր ծառայության օրեր) ուսման կամ վերապատրաստման ավարտից հետո պայմանագրով նախատեսված պարտադիր ծառայության օրերի թիվն է:
(2.1-ին կետը լրաց. 19.10.17 N 1342-Ն)
3. Ուսման կամ վերապատրաստման գործուղվող ոստիկանության ծառայողի, լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում սովորողի, այդ թվում` այլ ուսումնական հաստատություններ գործուղվածի հետ կնքվում է պայմանագիր, որում պարտադիր ներառվում են`
ա) «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով նախատեսված այն պայմանները, որոնց դեպքում ուսումնական ծախսերը փոխհատուցվում են,
բ) փոխհատուցման ենթակա գումարները,
գ) փոխհատուցման ժամկետը, որը չի կարող ավելի լինել, քան ուսումնառության կամ վերապատրաստման ժամանակահատվածը,
դ) հետուսումնառության պարտադիր ծառայության սահմանված ժամկետները` համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետով սահմանված պայմանների,
ե) 18 տարին չլրացած անչափահաս սովորողների ծնողների կամ որդեգրողների և հոգաբարձուի պարտականությունները` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1068-րդ հոդվածի,
զ) դասընթացի մեկնարկի օրը, ամիսը, տարեթիվը, պայմանագրի գործողության ժամկետը,
է) գումարը չփոխհատուցելու դեպքերը,
ը) փոխհատուցման ենթակա գումարի չափի որոշման բանաձևը,
թ) դասընթացի տեսակը` ուսում կամ վերապատրաստում:
(3-րդ կետը խմբ. 22.09.05 N 1552-Ն, փոփ., լրաց. 16.08.12 N 1025-Ն, լրաց. 19.10.17 N 1342-Ն, փոփ., լրաց. 06.02.20 N 107-Ն, փոփ. 19.10.23 N 1809-Ն)
4. Ոստիկանությունում ծառայության անցնող այն քաղաքացին, որը պետք է անցնի վերապատրաստում, և լիազոր մարմնի ուսումնական հաստատության դիմորդը փաստաթղթերը ներկայացնելիս գրավոր տեղեկացվում է սույն կարգով նախատեսված ծախսերի փոխհատուցման պայմաններին:
(4-րդ կետը խմբ. 22.09.05 N 1552-Ն, փոփ. 16.08.12 N 1025-Ն, 19.10.23 N 1809-Ն)
5. Ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի մասին պայմանագիրը կնքվում է`
ա) ուսման կամ վերապատրաստման գործուղվող ոստիկանության ծառայողի հետ` մինչև համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը,
բ) քննությունները հանձնած և մրցույթով անցած դիմորդների հետ` մինչև լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում նրանց` որպես սովորող հրամանագրումը,
գ) «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով և 10-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերում ոստիկանությունում պաշտոնի նշանակված ծառայողների հետ՝ մինչև վերապատրաստում անցնելը:
(5-րդ կետը խմբ. 22.09.05 N 1552-Ն, 16.08.12 N 1025-Ն, 19.10.17 N 1342-Ն, փոփ. 19.10.23 N 1809-Ն)
6. (կետն ուժը կորցրել է 16.08.12 N 1025-Ն)
7. Սույն կարգով նախատեսված դեպքերում պայմանագրով սահմանված ժամկետում փոխհատուցման գումարը փոխհատուցողի կողմից կանխիկ կամ փոխանցմամբ վճարվում է պետական կառավարման մարմին, ընդ որում, արտարժույթով կատարված ծախսերը փոխհատուցվում են վճարման օրվա արտարժույթի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
(7-րդ կետը խմբ. 22.09.05 N 1552-Ն, փոփ. 08.11.07 N 1318-Ն)
8. Ուսումնական հաստատությունից ազատված ոստիկանության ծառայողը, լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում սովորողը, այդ թվում` այլ ուսումնական հաստատություններ գործուղվածը պետության կատարած ծախսերը փոխհատուցում է ուսուցման փաստացի ժամանակահատվածի համար:
(8-րդ կետը խմբ. 22.09.05 N 1552-Ն, փոփ. 16.08.12 N 1025-Ն, 19.10.23 N 1809-Ն)
9. Մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ոստիկանությունում ծառայությունից ազատվելու դեպքում փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով, և դատարանում որպես հայցվոր կամ պատասխանող կողմ հանդես է գալիս պետական կառավարման մարմինը:
(9-րդ կետը խմբ. 22.09.05 N 1552-Ն)
10. Ոստիկանության ծառայողի և լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած փոխհատուցման ենթակա ծախսերի հաշվարկներն իրականացվում են յուրաքանչյուր անձի համար, ընդ որում`
ա. օտարերկրյա պետություններում սովորողներինը և վերապատրաստում անցնող ոստիկանության ծառայողներինը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ֆինանսաբյուջետային վարչությունում` տնտեսական վարչության համապատասխան տեղեկանքի հիման վրա,
բ. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում սովորողներինը և վերապատրաստում անցնող ոստիկանության ծառայողներինը` ուսումնական հաստատությունում, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն կամ կադրային ծառայություն ունեցող ստորաբաժանումներ:
(10-րդ կետը լրաց. 06.02.20 N 107-Ն, փոփ. 19.10.23 N 1809-Ն)
11. Ոստիկանության ծառայողի և լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի չափի հաշվառումն իրականացվում է սույն որոշման N 2 հավելվածի համաձայն և հաշվառման թերթիկը (N 2 հավելվածի ձև) կցվում է ոստիկանության ծառայողի անձնական գործին:
(11-րդ կետը լրաց. 06.02.20 N 107-Ն, փոփ. 19.10.23 N 1809-Ն)
(հավելվածը խմբ. 22.09.05 N 1552-Ն, խմբ., փոփ., լրաց. 16.08.12 N 1025-Ն, լրաց., խմբ. 19.10.17 N 1342-Ն, փոփ., լրաց. 06.02.20 N 107-Ն, փոփ. 19.10.23 N 1809-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 111-Ն որոշման |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ լիազոր մարմնի ուսումնական ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ
(վերնագիրը փոփ. 19.10.23 N 1809-Ն)
1. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում մեկ սովորողի կամ վերապատրաստում անցնող ծառայողի ուսման ծախսերի ընդհանուր փոխհատուցման չափն է` մեկ օրվա համար` 6940 դրամ:
(1-ին կետը փոփ. 19.10.23 N 1809-Ն)
2. Սույն հավելվածի 1-ին կետում նշված ծախսին ավելացվում է հատկացված (հատուցված) հանդերձանքի փաստացի արժեքը: Ոստիկանության ծառայողը հանդերձանքի արժեքը չի փոխհատուցում, եթե նա «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ, 7-րդ, 10-րդ, 14.1-ին հոդվածի 4-րդ կամ 16-րդ հոդվածի 1-ին մասերի համաձայն ենթակա է պարտադիր վերապատրաստման կամ 55-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն անցնում է հեռակա ուսուցում:
3. Օտարերկրյա պետությունում կազմակերպված ուսման, վերապատրաստման գործուղվող ոստիկանության ծառայողի կողմից փոխհատուցման ենթակա են ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրային գինը և սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված ծախսերը` փաստացի ուսման կամ վերապատրաստման ժամանակահատվածի մեկ օրվա հաշվարկով:
4. Օտարերկրյա պետությունում կազմակերպված հեռակա կարգով ուսման կամ վերապատրաստման գործուղված ոստիկանության ծառայողը հատկացված հանդերձանքի արժեքը չի փոխհատուցում:
Ձև
Հ Ա Շ Վ Ա Ռ ՈՒ Մ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ լիազոր մարմնի ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԻ
(վերնագիրը փոփ. 19.10.23 N 1809-Ն)
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Տարի |
Ուսումը (կրթական ծրագիրը), ուսման ձևը, վերապատրաստում |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Փաստացի ուսումնա-ռությունն օրերով |
Գումարն ըստ փոխհատուց-ման ենթակա օրական չափի |
Հատկացված հանդերձանքի փաստացի արժեքը |
Ընդամենը՝ փոխհատուց-ման ենթակա գումարը |
Կ. Տ.
Ղեկավար` ___________
Պատասխանատու` _________________
Ծառայող (սովորող, վերապատրաստվող)` _______________
1. Հաշվառման թերթիկի մասին սովորողը ծանուցվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա, իսկ վերապատրաստում անցնողը` դրա համար սահմանված ժամկետի ավարտից հետո:
2. Մեկ տարվանից ավելի ուսումնառության դեպքում տվյալները լրացվում են ըստ տարիների:
(ձևը փոփ. 19.10.23 N 1809-Ն)
(հավելվածը լրաց. 06.02.20 N 107-Ն, փոփ. 19.10.23 N 1809-Ն)