ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2023 թվականի N 1703-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն, 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 916-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1119-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1749-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի 2-րդ և 4-րդ ենթակետերը, N 1 հավելվածի 2-րդ կետը «Ազգային անվտանգության ծառայությունը» բառերից հետո լրացնել «, Պետական պահպանության ծառայությունը» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի 29.1-ին կետում և N 8 հավելվածի 6-րդ կետում «կամ Ազգային անվտանգության ծառայության» բառերը փոխարինել «, Ազգային անվտանգության ծառայության կամ Պետական պահպանության ծառայության» բառերով.
3) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը «Արտակարգ» բառից առաջ լրացնել «Պետական պահպանության ծառայության,» բառերով.
4) որոշման N 9 հավելվածի 3-րդ կետում «կամ Ազգային անվտանգության ծառայությունից» բառերը փոխարինել «, Ազգային անվտանգության ծառայությունից կամ Պետական պահպանության ծառայությունից» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության» բառերով.
2) որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին» բառերով.
3) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի «Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը և դրամական աջակցության չափերը, զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հատուցելու կարգը և չափերը, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափը, վճարման կարգը և պայմանները սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի N 341 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 916-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը «ազգային անվտանգության ծառայությունում» բառերից հետո լրացնել «, պետական պահպանության ծառայությունում» բառերով, իսկ 6-րդ կետը «ազգային անվտանգության ծառայության» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը «ազգային անվտանգության ծառայությունում» բառերից հետո լրացնել «, պետական պահպանության ծառայությունում» բառերով, իսկ 4-րդ կետը «ազգային անվտանգության ծառայության» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության» բառերով.
3) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետը «ազգային անվտանգության ծառայությունում» բառերից հետո լրացնել «, պետական պահպանության ծառայությունում» բառերով։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 141-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը «ազգային անվտանգության» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության» բառերով.
2) որոշման հավելվածի 4-րդ կետը «ազգային անվտանգության ծառայության» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողներին դրամական օգնություններ տալու կարգը, չափերը և պայմանները սահմանելու մասին» N 1119-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) որոշման վերնագիրը «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ» բառերից հետո լրացնել «, ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ» բառերով.
2) որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետից հանել «ազգային անվտանգության ծառայության» բառերը.
3) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական հանձնաժողովի ձևավորման ու գործունեության կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1749-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման վերնագրից և ամբողջ տեքստից հանել «կառավարությանն առընթեր» բառերը.
2) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կադրային մարմնի կողմից տրված ուղեգրերի հիման վրա իրականացնում է նաև Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների, զինվորական ծառայության և աշխատանքի ընդունվող թեկնածուների ռազմաբժշկական փորձաքննությանն առնչվող աշխատանքները:»:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
05.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիհոկտեմբերի 5-ի N 1703-Ն որոշման |
«Հավելված N 4 ՀՀ կառավարության 2014 թվականիսեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման |
ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՆԱԼՈՒ ԿԱՄ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿՎԵԼԻՍ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
05.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2023 թվական: