ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
Եղվարդի համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ՀՈՒՆՎԱՐԻ 2021 թվականի N 2-Ն
ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Եղվարդ համայնքի հաշվարկային հաշվում առկա մնացորդը՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է`
Եղվարդ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Եղվարդ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 98-Ն որոշումը շարադրել նոր հետևյալ խմբագրությամբ.
«Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Եղվարդ համայնքի 2021 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածներ 1-5-ի:»:
Կողմ -8
ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԼԱՎՐԵՆՏԻ ԶՈՀՐԱԲՅԱՆ ՌԱՖԻԿ ԹՈՎՄԱՍՅԱՆ ՍՐԱՊ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՌ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
Համայնքի ղեկավար` |
Ն. Սարգսյան |
Հավելվածներ 1-5 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2021 թվական: