ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի 2023 թվականի N 1503-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 734-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող ռազմամարզական խաղերի կանոնակարգը, կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի կազմը, մասնակցության հայտի օրինակելի ձևը, ստուգողական կետի նկարագրի սյունակներում կիրառվող նշանների օրինակելի ձևը, նախահաշիվը և ժամանակացույցը հաստատելու մասին» N 734 -Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) ռազմականացված կրոսավազք և ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազք.».
2) որոշման N 1 հավելվածի 70-րդ կետը «ԴԴՀ» հրացանից» բառերից հետո լրացնել «, ռազմականացված կրոսավազքից» բառերով.
3) N 5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
07.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիսեպտեմբերի 7-ի N 1503-Լ որոշման |
«Հավելված N 5 ՀՀ կառավարության 2023 թվականիմայիսի 11-ի N 734-Լ որոշման |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
07.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |