Գլխավոր տեղեկություն
Համար
N 194-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.03.23/19(391) Հոդ.339
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.02.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.03.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 10 մարտի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 փետրվարի 2005 թվականի N 194-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման գործընթացի կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 28.09.23 N 1666-Ն)

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան պետական մարմինների պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների և սույն որոշման մեջ դրանց համապատասխան լրացումներ և (կամ) փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ:

(2-րդ կետը փոփ. 28.04.05 N 512-Ն, 25.09.14 N 1039-Ն)

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` մեկամսյա ժամկետում կանոնակարգել նախարարությունն սպասարկող ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման պայմանները:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան պետական մարմիններն սպասարկող ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների վերաբերյալ առաջարկություններ:

(4-րդ կետը փոփ. 28.04.05 N 512-Ն)

5. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարներին՝

ա) ելնելով պետական կառավարչական հիմնարկների գործունեության առանձնահատկություններից և բնույթից` քննարկել տարածքային մարմինների, բացառիկ դեպքերում նաև առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթների իրականացման համար պետական մարմիններն սպասարկող ծառայողական ավտոմեքենաների հատկացման անհրաժեշտության ու ֆինանսավորման հարցերը և անհրաժեշտության դեպքում մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն.

բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ծառայողական ավտոմեքենաների թիվը սույն որոշմամբ սահմանված ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակին համապատասխանեցնելու վերաբերյալ.

գ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների սահմաններում հաստատել տրանսպորտային ծառայությունների վճարների գծով ծախսերի նախահաշիվը և սահմանել ծառայողական ավտոմեքենաների շահագործման ու սպասարկման կանոնները.

դ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացնել տեղեկություններ համապատասխան պետական մարմնի գույքի կազմում առկա ավտոմեքենաների վերաբերյալ` համաձայն N 3 հավելվածի։

6. Սույն որոշմամբ չեն հաստատվում`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակները` բացառությամբ պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների.

բ) սույն որոշման 7-րդ կետում նշված պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների (պաշտոնատար անձանց և պետական մարմիններն սպասարկող ծառայողական ավտոմեքենաների) սահմանաքանակները.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 14.07.05 N 1071-Ն)

(6-րդ կետը փոփ.14.07.05 N 1071-Ն, 10.10.19 N 1442-Ն)

7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում կանոնակարգել համապատասխան մարմիններում պաշտոնատար անձանց և պետական մարմիններն սպասարկող ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման պայմանները, այդ թվում` սահմանաքանակները:

(7-րդ կետը լրաց. 05.05.05 N 594-Ն, փոփ. 06.06.07 N 713-Ն, լրաց. 30.04.14 N 467-Ն, 11.12.14 N 1385-Ն)

8. (կետն ուժը կորցրել է 06.06.07 N 713-Ն)

9. Սահմանել, որ պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների գրանցման, վերագրանցման, դրանց գրանցման տվյալների փոփոխության հետ կապված գործողությունները կատարվում, ինչպես նաև ավտոմեքենաների պետական տեխնիկական զննությունն անցկացվում է`

ա) սույն որոշմամբ հաստատված սահմանաքանակներին համապատասխան` բացառությամբ սույն որոշման 6-րդ կետով նախատեսված դեպքերի.

բ) սույն որոշման 6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն սահմանաքանակ չհաստատվելու դեպքում` համապատասխան մարմինների ղեկավարների կամ աշխատակազմերի ղեկավարների կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացվող դիմումների հիման վրա, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով այլ բան նախատեսված չէ.

գ) սույն որոշման 6-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքերում` համապատասխան մարմինների ղեկավարների կամ աշխատակազմերի ղեկավարների կողմից պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների վերաբերյալ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից այդ սահմանաքանակով ծառայողական ավտոմեքենաների պահպանման (տրանսպորտային ծառայությունների վճարների) համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում գումար նախատեսված լինելու մասին Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացվող տեղեկանքների հիման վրա, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ.

դ) (ենթակետն ուժը կորցրել է 14.07.05 N 1071-Ն)

(9-րդ կետը փոփ.14.07.05 N 1071-Ն, 10.10.19 N 1442-Ն)

10. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝

ա) պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների թիվը սույն որոշմամբ նախատեսված սահմանաքանակը գերազանցելու դեպքում գրանցման, վերագրանցման, դրանց գրանցման տվյալների փոփոխության հետ կապված որևէ գործողություն չկատարել, ինչպես նաև ավտոմեքենաների պետական տեխնիկական զննություն չանցկացնել՝ մինչև սահմանաքանակից ավելի ավտոմեքենաները հաշվառումից հանելը.

բ) երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների պետհամարանիշերի տրամադրման կարգի վերաբերյալ:

11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ երկամսյա ժամկետում մշակել ու Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ծառայողական ավտոմեքենաների շահագործման և սպասարկման չափորոշիչների (նորմատիվների) վերաբերյալ:

12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծրագրի ժամանակացույցին համապատասխան` Հայաստանի Հանրապետության 2006-2008 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը կազմելիս քննարկել սույն որոշման կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտ միջոցների ընդգրկման հնարավորությունների հարցը:

13. Սույն որոշումը, բացառությամբ սույն որոշման 10-րդ կետի «ա» ենթակետի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

14. Սույն որոշման 10-րդ կետի «ա» ենթակետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
 

   Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 28
Երևան


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
փետրվարի 17-ի N 194-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ
(հավելվածն ուժը կորցրել է 28.09.23 N 1666-Ն)

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
փետրվարի 17-ի N 194-Ն որոշման

Ս Ա Հ Մ Ա Ն Ա Ք Ա Ն Ա Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ
(հավելվածն ուժը կորցրել է 28.09.23 N 1666-Ն)


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
փետրվարի 17-ի N 194-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄՈՒՄ ԱՌԿԱ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ


Ավտոմեքենաների թիվը` ըստ մակնիշի

Թողարկման տարեթիվը

Որտեղ է իրականացվում ավտոմեքենայի գիշերակացը

Ում կողմից է տրվում ավտոմեքենայի ուղեգիրը

Ինչ տիպի ուղեգիր է տրվում` ամսական, թե օրական

Որտեղ և ինչ կարգով են իրականացվում ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումների և ընթացիկ նորոգումների աշխատանքները

Ում կողմից և ինչ կարգով է կատարվում ավտոմեքենայի տեխնիկական սպասարկումների ու նորոգումների հաշվառումը

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 



Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.09.2023, N 1666-Ն 30.09.2023, N 194-Ն
24.03.2022, N 357-Ն 25.03.2022, N 194-Ն
16.12.2021, N 2069-Ն 26.12.2021, N 194-Ն
18.11.2021, N 1872-Ն 19.11.2021, N 194-Ն
24.12.2020, N 2159-Ն 26.12.2020, N 194-Ն
20.08.2020, N 1372-Ն 25.08.2020, N 194-Ն
30.04.2020, N 662-Ն 07.05.2020, N 194-Ն
26.03.2020, N 366-Ն 02.04.2020, N 194-Ն
12.12.2019, N 1832-Ն 20.12.2019, N 194-Ն
10.10.2019, N 1442-Ն 31.10.2019, N 194-Ն
18.07.2019, N 896-Ն 25.07.2019, N 194-Ն
23.08.2018, N 948-Ն 13.09.2018, N 194-Ն
09.08.2018, N 881-Ն 18.08.2018, N 194-Ն
02.08.2018, N 849-Ն 16.08.2018, N 194-Ն
19.07.2018, N 803-Ն 02.08.2018, N 194-Ն
29.03.2018, N 337-Ն 05.04.2018, N 194-Ն
25.08.2016, N 859-Ն 08.09.2016, N 194-Ն
31.03.2016, N 322-Ն 07.04.2016, N 194-Ն
19.11.2015, N 1348-Ն 12.12.2015, N 194-Ն
06.08.2015, N 894-Ն 29.08.2015, N 194-Ն
15.01.2015, N 1-Ն 30.01.2015, N 194-Ն
11.12.2014, N 1385-Ն 19.12.2014, N 194-Ն
25.09.2014, N 1039-Ն 09.10.2014, N 194-Ն
29.05.2014, N 563-Ն 12.06.2014, N 194-Ն
30.04.2014, N 467-Ն 15.05.2014, N 194-Ն
13.03.2014, N 266-Ն 05.04.2014, N 194-Ն
13.02.2014, N 164-Ն 15.03.2014, N 194-Ն
17.10.2013, N 1119-Ն 31.10.2013, N 194-Ն
04.04.2013, N 331-Ն 18.04.2013, N 194-Ն
21.02.2013, N 153-Ն 01.03.2013, N 194-Ն
13.09.2012, N 1154-Ն 27.09.2012, N 194-Ն
17.05.2012, N 619-Ն 31.05.2012, N 194-Ն
15.03.2012, N 314-Ն 29.03.2012, N 194-Ն
22.09.2011, N 1332-Ն 29.09.2011, N 194-Ն
23.06.2011, N 909-Ն 16.07.2011, N 194-Ն
17.06.2011, N 838-Ն 30.06.2011, N 194-Ն
31.03.2011, N 331-Ն 14.04.2011, N 194-Ն
24.02.2011, N 149-Ն 05.03.2011, N 194-Ն
16.12.2010, N 1680-Ն 23.12.2010, N 194-Ն
06.05.2010, N 514-Ն 20.05.2010, N 194-Ն
01.04.2010, N 351-Ն 15.04.2010, N 194-Ն
01.04.2010, N 329-Ն 15.04.2010, N 194-Ն
24.12.2009, N 1511-Ն 31.12.2009, N 194-Ն
05.03.2009, N 221-Ն 19.03.2009, N 194-Ն
18.12.2008, N 1519-Ն 30.12.2008, N 194-Ն
18.12.2008, N 1510-Ն 30.12.2008, N 194-Ն
04.09.2008, N 1019-Ն 25.09.2008, N 194-Ն
21.08.2008, N 929-Ն 13.09.2008, N 194-Ն
10.07.2008, N 727-Ն 24.07.2008, N 194-Ն
15.05.2008, N 453-Ն 30.05.2008, N 194-Ն
13.03.2008, N 251-Ն 10.04.2008, N 194-Ն
19.07.2007, N 830-Ն 02.08.2007, N 194-Ն
14.06.2007, N 716-Ն 05.07.2007, N 194-Ն
06.06.2007, N 713-Ն 05.07.2007, N 194-Ն
17.05.2007, N 592-Ն 07.06.2007, N 194-Ն
14.12.2006, N 1806-Ն 06.01.2007, N 194-Ն
09.11.2006, N 1599-Ն 30.11.2006, N 194-Ն
03.08.2006, N 1186-Ն 07.09.2006, N 194-Ն
03.08.2006, N 1109-Ն 31.08.2006, N 194-Ն
27.07.2006, N 1040-Ն 17.08.2006, N 194-Ն
20.04.2006, N 694-Ն 15.06.2006, N 194-Ն
15.12.2005, N 2179-Ն 12.01.2006, N 194-Ն
06.10.2005, N 1836-Ն 24.11.2005, N 194-Ն
22.09.2005, N 1571-Ն 20.10.2005, N 194-Ն
04.08.2005, N 1192-Ն 01.09.2005, N 194-Ն
14.07.2005, N 1071-Ն 20.08.2005, N 194-Ն
05.05.2005, N 594-Ն 09.06.2005, N 194-Ն
05.05.2005, N 518-Ն 21.05.2005, N 194-Ն
28.04.2005, N 514-Ն 21.05.2005, N 194-Ն
28.04.2005, N 512-Ն 19.05.2005, N 194-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան