ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2012 թվականի |
թիվ 58 |
քաղ. Մոսկվա |
«ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ, ԲՈՒՐԱՎԵՏԻՉՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Ընդունել «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 029/2012) (կցվում է)։
2. Սահմանել՝
2.1. սույն Որոշման 1-ին կետում նշված՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից.
2.2. սույն Որոշման 1-ին կետում նշված՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի 7-րդ հոդվածի 9-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով (ստերիգմատոցիստինի մասով) և 28-րդ հավելվածով (հիմնական նյութի պարունակության մասով) սահմանված պահանջներն ուժի մեջ են մտնում հսկողության մեթոդները սահմանող միջպետական ստանդարտները գործողության մեջ դնելու օրվանից։
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Բելառուսի Հանրապետությունից
Ս. Ռումաս |
Ղազախստանի Հանրապետությունից
Կ. Կելիմբետով |
Ռուսաստանի Դաշնությունից
Ի. Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2023 թվական: